1 Տարեգրություն 18:1-17

18  Դրանից հետո Դավիթը հարվածեց փղշտացիներին+ ու հպատակեցրեց նրանց։ Փղշտացիների ձեռքից նա վերցրեց Գեթը+ և նրա կախյալ քաղաքները։  Հետո հարվածեց Մովաբին+, և մովաբացիները Դավթի հարկատու ծառաները դարձան+։  Դավիթը Եմաթի+ մոտ պարտության մատնեց Ադրազարին+՝ Սուբայի+ թագավորին, երբ սա գնում էր Եփրատ+ գետի մոտ՝ իր իշխանությունը հաստատելու։  Դավիթը նրանից հազար կառք վերցրեց և յոթ հազար հեծյալ ու քսան հազար հետևակ գերի վերցրեց+։ Հետո Դավիթը բոլոր մարտակառքերի ձիերին+ ջլատեց+, բայց նրանցից հարյուրին թողեց։  Երբ Դամասկոսի ասորիները եկան, որ օգնեն Սուբայի+ Ադրազար թագավորին, Դավիթը ասորիներից քսաներկու հազար մարդ կոտորեց։  Դրանից հետո նա Դամասկոսի ասորիների+ մեջ կայազոր դրեց, և ասորիները Դավթի հարկատու ծառաները դարձան+։ Եհովան ամենուրեք պահպանում էր Դավթին, ուր էլ որ նա գնում էր+։  Նաև Դավիթը վերցրեց Ադրազարի ծառաների ոսկե կլոր վահաններն+ ու բերեց Երուսաղեմ+։  Իսկ Տեբաթից+ և Քունից՝ Ադրազարի քաղաքներից, Դավիթը մեծ քանակությամբ պղինձ վերցրեց։ Սողոմոնը դրանով պատրաստեց պղնձե ծովը+, սյուները+ և պղնձե մյուս իրերը+։  Երբ Եմաթի+ թագավոր Թովուն լսեց, որ Դավիթը ջախջախել է Սուբայի Ադրազար+ թագավորի ամբողջ զորքը, 10  իր որդի Հադորամին+ ուղարկեց Դավիթ թագավորի մոտ՝ նրա ողջությունը հարցնելու և շնորհավորելու այն բանի համար, որ կռվել է Ադրազարի դեմ ու ջարդել նրան (Ադրազարը շատ էր պատերազմել Թովուի դեմ)։ Նա իր հետ վերցրել էր ոսկե, արծաթե+ և պղնձե ամեն տեսակ իրեր։ 11  Սրանք նույնպես Դավիթ թագավորը Եհովայի համար սրբացրեց+, ինչպես որ սրբացրել էր այն արծաթն ու ոսկին, որ վերցրել էր բոլոր ազգերից+՝ Եդոմից, Մովաբից+, Ամմոնի որդիներից+, փղշտացիներից+ ու Ամաղեկից+։ 12  Շարուհեայի+ որդի Աբեսսան+ Աղի հովտում+ եդոմացիներից տասնութ հազար մարդ կոտորեց։ 13  Եդոմում նա կայազորներ դրեց, և բոլոր եդոմացիները Դավթի ծառաները դարձան+։ Եհովան պահպանում էր Դավթին, ուր էլ որ նա գնում էր+։ 14  Դավիթը թագավորում էր ամբողջ Իսրայելի վրա+ և արդարություն ու արդարադատություն էր գործադրում իր ողջ ժողովրդի հանդեպ+։ 15  Շարուհեայի որդի Հովաբը զորքերի հրամանատարն էր+, իսկ Հովսափատը+՝ Աքիլուդի որդին, արձանագրիչ էր։ 16  Աքիտոբի որդի Սադոկը+ և Աբիաթարի որդի Աքիմելեքը+ քահանաներ էին, իսկ Սուսան+ քարտուղար էր։ 17  Հովիադայի+ որդի Բանեան+ քերեթցիների+ և փելեթցիների+ վրա էր նշանակվել, իսկ Դավթի որդիները թագավորի մոտ գլխավոր պաշտոնյաներ էին+։

Ծանոթագրություններ