1 Տարեգրություն 2:1-55

2  Իսրայելի+ որդիներն էին Ռուբենը+, Շմավոնը+, Ղեվին+, Հուդան+, Իսաքարը+, Զաբուղոնը+,  Դանը+, Հովսեփը+, Բենիամինը+, Նեփթաղիմը+, Գադը+ և Ասերը+։  Հուդայի որդիները՝ Էր+, Օնան+ և Շելա+։ Այս երեքին նրա համար ծնեց Շավայի աղջիկը՝ քանանացին։ Հուդայի անդրանիկը՝ Էրը, չարիք գործեց Եհովայի աչքում, և նա մեռցրեց նրան+։  Նրա հարս Թամարը+ նրա համար ծնեց Փարեսին+ ու Զարային։ Հուդայի բոլոր որդիները հինգն էին։  Փարեսի որդիները՝ Եսրոն և Համուլ+։  Զարայի+ որդիները՝ Զամրի, Եթան, Եման, Քալքոլ և Դարա+. ընդամենը՝ հինգ։  Քարմիի+ որդին*՝ Աքարը՝ Իսրայելի վրա փորձանք* բերողը+, որն անհավատարիմ վարվեց այն բաների առնչությամբ, որոնք պետք է կործանման մատնվեին+։  Եթանի+ որդին*՝ Ազարիա։  Եսրոնի+ որդիները՝ Հերամել+, Ռամ+ և Քելուբա*։ 10  Ռամը ունեցավ Ամինադաբին+։ Ամինադաբը ունեցավ Նաասոնին+՝ Հուդայի որդիների տոհմապետին։ 11  Նաասոնը ունեցավ Սալմային+։ Սալման ունեցավ Բոոսին+։ 12  Բոոսը ունեցավ Օբեդին+։ Օբեդը ունեցավ Հեսսեին+։ 13  Հեսսեն ունեցավ իր առաջնեկ Եղիաբին+, երկրորդը՝ Աբինադաբն+ էր, երրորդը՝ Սեմաան+, 14  չորրորդը՝ Նաթանայելը, հինգերորդը՝ Ռադան, 15  վեցերորդը՝ Ասոմը, և յոթերորդը՝ Դավիթը+։ 16  Նրանց քույրերն էին Շարուհեան և Աբիգեան+։ Շարուհեայի որդիներն էին Աբեսսան+, Հովաբը+ և Ասայելը+. ընդամենը՝ երեք։ 17  Աբիգեան ծնեց Ամեսային+։ Ամեսայի հայրը իսմայելացի Հեթերն էր+։ 18  Եսրոնի+ որդի Քաղեբը ունեցավ որդիներ, որոնց ծնեցին իր կին Ազուբան և Հերիոթը։ Նրա որդիներն էին Հասերը, Սոբաբը և Արդոնը։ 19  Ազուբան մեռավ, և Քաղեբը կին առավ Եփրաթին+, որը նրա համար ծնեց Հուրին+։ 20  Հուրը ունեցավ Ուրիին+։ Ուրին ունեցավ Բեսելիելին+։ 21  Հետո Եսրոնը հարաբերություն ունեցավ Գաղաադի+ հոր՝ Մաքիրի+ դստեր հետ։ Երբ Եսրոնը նրան կնության առավ, վաթսուն տարեկան էր, և նա նրա համար ծնեց Սեգուբին։ 22  Սեգուբը ունեցավ Հայիրին+, որը Գաղաադի երկրում քսաներեք քաղաք+ ուներ։ 23  Հետո Գեսուրն+ ու Ասորիքը+ նրանցից վերցրին Հավոթ-​Հայիրը+, նաև Կանաթը+ և նրա կախյալ քաղաքները՝ վաթսուն քաղաք։ Այս բոլորը Գաղաադի հոր՝ Մաքիրի որդիներն էին։ 24  Եսրոնի+ մեռնելուց հետո Քաղեբ-​Եփրաթայում Եսրոնի կինը՝ Աբիան, նրա համար ծնեց Ասքուրին՝ Թեկուեի հորը+։ 25  Եսրոնի առաջնեկ Հերամելի+ որդիներն էին. անդրանիկը՝ Ռամ+, ապա Բունա, Օրեն, Ասոմ և Աքիա։ 26  Հերամելը մեկ ուրիշ կին էլ ուներ, որի անունն էր Ատարա. նա Օնամի մայրն էր։ 27  Հերամելի առաջնեկ Ռամի+ որդիներն էին Մաասը, Համինը և Ակորը։ 28  Օնամի+ որդիները՝ Սամայի և Հադա։ Սամայիի որդիները՝ Նադաբ և Աբիսուր։ 29  Աբիսուրի կնոջ անունը Աբիհայիլ էր, որը նրա համար ծնեց Աքբանին և Մոլիդին։ 30  Նադաբի+ որդիներն էին Սաղադն ու Ափիմը, բայց Սաղադը մեռավ անորդի։ 31  Ափիմի որդին* էր Եսսին, Եսսիի որդին էր Սեսանը+, և Սեսանի որդին էր Աղային։ 32  Սամայիի եղբայր Հադայի որդիներն էին Հեթերը և Հովնաթանը, բայց Հեթերը մեռավ անորդի։ 33  Հովնաթանի որդիներն էին Փալեթը և Զազան։ Սրանք Հերամելի որդիներն էին։ 34  Սեսանը+ որդիներ չուներ, այլ միայն դուստրեր։ Սեսանը մի եգիպտացի ծառա+ ուներ, անունը՝ Հարքա։ 35  Սեսանը իր դստերը կնության տվեց Հարքային, և նա նրա համար ծնեց Եթթիին։ 36  Եթթին ունեցավ Նաթանին։ Նաթանը ունեցավ Զաբադին+։ 37  Զաբադը ունեցավ Օֆլալին։ Օֆլալը ունեցավ Օբեդին։ 38  Օբեդը ունեցավ Հեուին։ Հեուն ունեցավ Ազարիային։ 39  Ազարիան ունեցավ Քելեսին։ Քելեսը ունեցավ Ելեասային։ 40  Ելեասան ունեցավ Սոսոմեին։ Սոսոմեն ունեցավ Սեղումին։ 41  Սեղումը ունեցավ Հեկամիային։ Հեկամիան ունեցավ Ելիսամային։ 42  Հերամելի եղբայր Քաղեբի+ որդիներն էին. նրա անդրանիկը՝ Մեսան, որը Զիփի հայրն էր, և Քեբրոնի հայր Մարեսայի որդիները։ 43  Քեբրոնի որդիներն էին Կորխը, Թափուան, Ռեկեմը և Սեման։ 44  Սեման ունեցավ Ռաամին՝ Հարկաամի հորը։ Ռեկեմը ունեցավ Սամայիին։ 45  Սամայիի որդին էր Մաոնը։ Մաոնը Բեթսուրի+ հայրն էր։ 46  Քաղեբի հարճ Գեֆան ծնեց Խառանին, Մոսային և Գազեզին։ Խառանը ունեցավ Գազեզին։ 47  Հադայիի որդիներն էին Ռեգեմը, Հովաթամը, Գեսանը, Փալետը, Գեֆան և Սագաֆը։ 48  Քաղեբի հարճ Մաաքան ծնեց Սեբերին և Թարանային։ 49  Հետո նա ծնեց Սագաֆին՝ Մադմաննայի+ հորը, և Սևային՝ Մաքաբենայի և Գաբեայի+ հորը։ Քաղեբի+ դուստրն էր Աքսան+։ 50  Սրանք էին Քաղեբի որդիները։ Եփրաթայի+ առաջնեկ Հուրի+ որդիներն էին. Սոբալ+՝ Կարիաթարիմի+ հայրը, 51  Սալմա՝ Բեթլեհեմի+ հայրը, և Հարեփ՝ Բեթ-​Կադերի հայրը։ 52  Կարիաթարիմի հայր Սոբալի+ որդիներն էին Հարոեն և մենուքոթցիների կեսը։ 53  Կարիաթարիմի տոհմերն էին հեթերացիները+, փութացիները, սումաթացիներն ու մասարացիները։ Սրանցից սկիզբ առան սարաացիներն+ ու եսթաուղացիները+։ 54  Սալմայի որդիներն էին Բեթլեհեմը+, նետոֆաթացիները+, Ատրոթ-​Բեթ-​Հովաբը, մանաքաթցիների կեսը և սարացիները։ 55  Գաբեսում+ ապրող դպիրների տոհմերն էին թարգաթացիները, սամաթացիները և սոկաթացիները։ Սրանք այն կենեցիներն+ էին, որ առաջ էին եկել Ամմաթից՝ Ռեքաբի+ տան հորից։

Ծանոթագրություններ

Կամ՝ «արտաքսում», այսինքն՝ վտարում։
Բառացի՝ «որդիները»։
Բառացի՝ «որդիները»։
18, 19 և 42-րդ համարներում՝ «Քաղեբ»։
Բռց.՝ «որդիները»։