1 Տարեգրություն 22:1-19

22  Դավիթն ասաց. «Սա է ճշմարիտ Աստծու՝ Եհովայի տունը+, և սա է Իսրայելի համար ողջակեզների զոհասեղանը»+։  Դավիթը հրամայեց հավաքել Իսրայելի երկրում բնակվող պանդուխտներին+ և նրանց քարտաշներ+ նշանակեց, որպեսզի ճշմարիտ Աստծու տան շինարարության համար քառակուսի քարեր տաշեն+։  Դավիթը շատ երկաթ հավաքեց, որ դռների փեղկերի համար մեխեր ու ճարմանդներ պատրաստեն, այնքան պղինձ հավաքեց, որ հնարավոր չէր կշռել+,  նաև մայրու+ գերաններ, որոնց թիվ չկար, քանի որ սիդոնացիներն+ ու տյուրոսցիները+ առատորեն մայրու գերաններ էին բերում Դավթին։  Դավիթն ասաց. «Իմ որդի Սողոմոնը դեռ անփորձ պատանի է+, իսկ տունը, որ պիտի կառուցվի Եհովայի համար, անչափ փառահեղ պիտի լինի+ և իր գեղեցկությամբ+ հռչակավոր պիտի լինի բոլոր երկրներում։ Ուստի ես պետք է նրա համար պատրաստություն տեսնեմ»։ Եվ մինչև իր մահը Դավիթը շատ պատրաստություններ տեսավ+։  Նա կանչեց իր որդի Սողոմոնին և պատվիրեց նրան Իսրայելի Աստված Եհովայի համար տուն շինել։  Դավիթն ասաց իր որդի Սողոմոնին. «Սրտումս ցանկություն կար+ իմ Աստված Եհովայի անվան+ համար տուն շինել։  Բայց ինձ եղավ Եհովայի խոսքը. «Դու շատ արյուն ես թափել+ ու մեծ պատերազմներ ես մղել+։ Ուստի դու իմ անվան համար տուն չես շինելու+, որովհետև շատ արյուն ես թափել երկրի վրա իմ առաջ։  Ահա մի որդի+ կունենաս, որը հանգստության մարդ կլինի, և ես նրան հանգստություն կտամ շրջակայքի բոլոր թշնամիներից+։ Դրա համար էլ նրա անունը Սողոմոն*+ կլինի, և նրա օրերում ես խաղաղություն+ ու հանդարտություն կտամ Իսրայելին։ 10  Նա է տուն կառուցելու իմ անվան համար+, նա ինձ որդի է լինելու+, իսկ ես նրան՝ հայր+, և նրա թագավորության աթոռը Իսրայելում դարեդար պիտի հաստատեմ»+։ 11  Իսկ հիմա, որդի՛ս, թող Եհովան քեզ հետ լինի, և դու հաջողություն ունենաս ու քո Աստված Եհովայի տունը կառուցես, ինչպես որ նա ասել է քո մասին+։ 12  Միայն թե թող Եհովան քեզ խոհեմություն ու հասկացողություն տա+ և սովորեցնի քեզ ղեկավարել Իսրայելը, որպեսզի դու պահես քո Աստված Եհովայի օրենքը+։ 13  Դու հաջողություն կունենաս+, եթե ձգտես կատարել այն կանոններն+ ու դատավճիռները+, որոնք Եհովան տվեց+ Մովսեսին Իսրայելի համար։ Քաջ և ամուր եղիր+։ Մի՛ վախեցիր+ ու մի՛ զարհուրիր+։ 14  Իմ նեղությունների ժամանակ+ Եհովայի տան համար ես հարյուր հազար տաղանդ ոսկի+ ու միլիոն տաղանդ արծաթ եմ պատրաստել, իսկ պղինձն+ ու երկաթը+ այնքան շատ են, որ կշռել հնարավոր չէ։ Գերաններ ու քարեր էլ եմ պատրաստել, բայց դրանց վրա դու կավելացնես։ 15  Քեզ մոտ մեծ թվով գործավորներ, քարտաշներ+, որմնադիրներ, հյուսներ և ամեն տեսակ գործի համար ամեն տեսակ վարպետներ ունես+։ 16  Իսկ ոսկին, արծաթը, պղինձն ու երկաթը հնարավոր չէ հաշվել+։ Վե՛ր կաց ու գործի՛ անցիր+, և թող Եհովան քեզ հետ լինի»+։ 17  Դավիթը Իսրայելի բոլոր իշխաններին պատվիրեց օգնել իր որդի Սողոմոնին՝ ասելով. 18  «Չէ՞ որ ձեր Աստված Եհովան ձեզ հետ է+ և ձեզ հանգստություն է տվել ամեն կողմից+. որովհետև նա իմ ձեռքն է տվել այս երկրի բնակիչներին, և երկիրը նվաճվել է+ Եհովայի ու նրա ժողովրդի առաջ։ 19  Եվ հիմա ձեր սիրտն ու հոգին+ տրամադրեք այն բանին, որ ձեր Աստված Եհովային փնտրեք+։ Վեր կացեք ու ճշմարիտ Աստծու+ սրբարանը կառուցեք+, որպեսզի Եհովայի ուխտի տապանակն+ ու ճշմարիտ Աստծու սուրբ իրերը տանեք այն տունը, որը կառուցելու եք Եհովայի անվան+ համար»։

Ծանոթագրություններ

Առաջ է եկել մի արմատից, որը նշ. է «խաղաղություն»։