1 Տարեգրություն 23:1-32
23 Դավիթը ծերացել+ և օրերով կշտացել էր, ուստի իր որդի Սողոմոնին+ Իսրայելի վրա թագավոր դրեց։
2 Նա մեկտեղ հավաքեց Իսրայելի բոլոր իշխաններին+, քահանաներին+ ու ղևտացիներին+։
3 Ղևտացիներից երեսուն տարեկանից բարձր եղող տղամարդկանց մեկ առ մեկ հաշվեցին+, և նրանց թիվը կազմեց երեսունութ հազար։
4 Նրանցից քսանչորս հազարին նշանակեցին Եհովայի տան աշխատանքները վերահսկողներ, վեց հազարին՝ գլխավորներ+ ու դատավորներ+,
5 չորս հազարին՝ դռնապաններ+, և չորս հազարին՝ Եհովային գովաբանողներ+ այն երաժշտական գործիքներով+, որոնց մասին Դավիթն ասել էր. «Գովաբանելու համար եմ պատրաստել»։
6 Հետո Դավիթը նրանց խմբերի բաժանեց+ ըստ Ղևիի որդիների+՝ Գերսոնի, Կահաթի ու Մերարիի։
7 Գերսոնյաններից էին Լադանն ու Սեմեին։
8 Լադանի որդիներն էին. գլխավորը՝ Հեիելը+, ապա Զեթամը և Հովելը+. ընդամենը՝ երեք։
9 Սեմեիի որդիներն էին Սալոմոթը, Հազիելը և Խառանը. ընդամենը՝ երեք։ Սրանք Լադանի ազգատոհմի գլուխներն էին։
10 Սեմեիի որդիներն էին Հեթը, Զիզան, Հեուսը և Բերիան։ Այս չորսը Սեմեիի որդիներն էին։
11 Գլխավորը Հեթն էր, իսկ երկրորդը՝ Զիզան։ Հեուսն ու Բերիան շատ որդիներ չունեին, այդ պատճառով մեկ ազգատոհմ+ էին համարվում և մեկ նշանակում ունեին։
12 Կահաթի որդիներն էին+ Ամրամը, Իսահառը+, Քեբրոնը+ և Օզիելը+. ընդամենը՝ չորս։
13 Ամրամի որդիներն էին Ահարոնը+ և Մովսեսը+։ Ահարոնը և իր որդիները հավիտյան* առանձնացվեցին+, որպեսզի սրբացնեն Սրբությունների Սրբությունը+, զոհերի ծուխը վեր հանեն+ Եհովայի առաջ, ծառայեն նրան+ և նրա անունով հավիտյան* օրհնեն+։
14 Ճշմարիտ Աստծու մարդու+՝ Մովսեսի որդիներին Ղևիի ցեղի մեջ հաշվեցին+։
15 Մովսեսի որդիներն էին Գերսամը+ և Եղիեզերը+։
16 Գերսամի որդիներից՝ ազգատոհմի գլուխ Սեբուելը+։
17 Եղիեզերի որդիներից՝ ազգատոհմի գլուխ Ռաբիան+։ Եղիեզերը ուրիշ որդիներ չուներ, բայց Ռաբիայի որդիները խիստ շատացան։
18 Իսահառի+ որդիներից՝ ազգատոհմի գլուխ Սալոմիթը+։
19 Քեբրոնի որդիներն էին. գլխավորը՝ Հերիան, երկրորդը՝ Ամարիան, երրորդը՝ Հաազիելը, և չորրորդը՝ Հեկամամը+։
20 Օզիելի որդիներն էին+. գլխավորը՝ Միքան, և երկրորդը՝ Եսիան։
21 Մերարիի որդիներն էին+ Մոողին և Մուսին+։ Մոողիի որդիները՝ Եղիազարը+ և Կիսը։
22 Սակայն երբ Եղիազարը մահացավ, նա որդիներ չուներ, այլ միայն դուստրեր։ Այդ պատճառով Կիսի որդիները՝ նրանց եղբայրները, նրանց կնության առան+։
23 Մուսիի որդիներն էին Մոողին, Եդերը և Հերեմոթը+. ընդամենը՝ երեք։
24 Սրանք էին Ղևիի որդիները՝ ըստ իրենց ազգատոհմերի+, ազգատոհմերի գլուխների և պատասխանատվություն ստացողների՝ քսան տարեկանից բարձր+ և մարդահամարի մեջ մեկ առ մեկ անուններով հիշատակված, ովքեր Եհովայի տան ծառայության հետ կապված աշխատանքներն էին կատարում+։
25 Դավիթն ասել էր. «Եհովան՝ Իսրայելի Աստվածը, հանգստություն է տվել իր ժողովրդին+ և Երուսաղեմում է բնակվելու դարեդար+։
26 Ղևտացիներն այլևս ստիպված չեն լինի տանել խորանը և երկրպագության մեջ օգտագործվող իրերը»+։
27 Դավթի վերջին հրամանների+ համաձայն՝ սրանց էր, որ հաշվեցին Ղևիի որդիների մեջ, այսինքն՝ քսան տարեկանից բարձր լինողներին։
28 Օգնելով Ահարոնի որդիներին+ Եհովայի տան ծառայության մեջ՝ նրանք հետևում էին գավիթներին+ ու ճաշասենյակներին+, մաքրում էին բոլոր սուրբ իրերը+, կատարում էին ճշմարիտ Աստծու տան ծառայության հետ կապված աշխատանքները,
29 հետևում էին ընծայված հացերին+, հացի ընծայի համար մատուցվող բարձրորակ ալյուրին+, անթթխմոր լավաշներին+, թավայի+ մեջ եփվող բլիթներին ու յուղի հետ խառնված խմորին+ և հսկում էին ծավալի ու երկարության բոլոր չափերը+։
30 Ամեն առավոտ+ ու երեկո նրանք կանգնում էին+ իրենց տեղերում, որ շնորհակալություն հայտնեն+ ու գովաբանեն+ Եհովային,
31 նաև օգնում էին նրանց շաբաթ օրերին+, նորալուսինների+ և տոների+ ժամանակ Եհովայի համար ողջակեզներ մատուցել այն քանակությամբ, որքան որ, ըստ կանոնի, պահանջվում էր, և դա Եհովայի առաջ կատարում էին մշտապես։
32 Նրանք նաև պահպանում էին+ հանդիպման վրանը և սուրբ վայրը+, նաև Ահարոնի որդիներին՝ իրենց եղբայրներին՝ Եհովայի տանը ծառայություն կատարելու համար+։