1 Տարեգրություն 25:1-31

25  Դավիթն ու ծառայության խմբերի+ պետերը+ ծառայության համար առանձնացրին Ասափի, Եմանի+ և Իդիթունի+ որդիներից ոմանց, ովքեր մարգարեանում էին՝ քնարներ+, տավիղներ+ ու ծնծղաներ+ նվագելով։ Այդ ծառայության համար նշանակված մարդիկ սրանք էին.  Ասափի որդիներից՝ Զաքուրը, Հովսեփը+, Նաթանիան ու Ասարելան+. Ասափի որդիներին ղեկավարում էր ինքը՝ Ասափը+, որը մարգարեանում էր թագավորի ղեկավարության ներքո։  Իդիթունից+. Իդիթունի որդիները՝ Գոդողիան+, Զերին+, Հեսայիան+, Սեմեին, Ասաբիան և Մատաթիան+, ընդամենը՝ վեց հոգի։ Սրանք իրենց հոր՝ Իդիթունի ղեկավարության տակ էին, որը քնարով մարգարեություն էր անում՝ Եհովային շնորհակալություն ու փառաբանություն մատուցելով+։  Եմանից+. Եմանի որդիները՝ Բոկկիան+, Մաթանիան+, Օզիելը+, Սեբուելը*, Հերիմոթը, Հանանիան+, Հանանին, Ելիաթան+, Գեթոլաթին+, Ռոմամթիեզերը+, Հեսբակասան+, Մելեթին+, Հոթիրը+, Մազիոթը։  Սրանք բոլորը Եմանի՝ թագավորի տեսանողի+ որդիներն էին, որը ճշմարիտ Աստծու խոսքերն էր հայտնում և իր եղջյուրն էր բարձրացնում։ Ճշմարիտ Աստվածը Եմանին տվեց տասնչորս որդի և երեք դուստր+։  Սրանք բոլորը իրենց հոր ղեկավարության տակ Եհովայի տանը ծնծղաներով+, տավիղներով+ ու քնարներով+ երգում էին՝ ծառայելով ճշմարիտ Աստծու տան մեջ։ Ասափին, Իդիթունին և Եմանին+ ղեկավարում էր թագավորը։  Նրանք և նրանց եղբայրները սովորել էին Եհովային նվիրված երգեր երգել+ և այդ գործում հմուտ էին+։ Նրանց թիվը երկու հարյուր ութսունութ էր։  Պարտականությունները բաժանելով՝ նրանք վիճակ գցեցին+. փոքրը՝ մեծին հավասար+, և փորձառուն+՝ աշակերտին հավասար։  Առաջին վիճակն ընկավ Ասափի որդի Հովսեփին+. երկրորդը՝ Գոդողիային+ (նա, նրա եղբայրներն ու նրա որդիները տասներկու հոգի էին). 10  երրորդը՝ Զաքուրին+, նրա որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի. 11  չորրորդը՝ Իզրիին+, նրա որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի. 12  հինգերորդը՝ Նաթանիային+, նրա որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի. 13  վեցերորդը՝ Բոկկիային, նրա որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի. 14  յոթերորդը՝ Հեսարելային+, նրա որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի. 15  ութերորդը՝ Հեսայիային, նրա որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի. 16  իններորդը՝ Մաթանիային, նրա որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի. 17  տասներորդը՝ Սեմեիին, նրա որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի. 18  տասնմեկերորդը՝ Ազարիելին+, նրա որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի. 19  տասներկուերորդը՝ Ասաբիային, նրա որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի. 20  տասներեքերորդը՝ Սուբայելին+, նրա որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի. 21  տասնչորսերորդը՝ Մատաթիային, նրա որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի. 22  տասնհինգերորդը՝ Հերեմոթին, նրա որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի. 23  տասնվեցերորդը՝ Հանանիային, նրա որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի. 24  տասնյոթերորդը՝ Հեսբակասային, նրա որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի. 25  տասնութերորդը՝ Հանանիին, նրա որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի. 26  տասնիններորդը՝ Մելեթիին, նրա որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի. 27  քսաներորդը՝ Ելիաթային, նրա որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի. 28  քսանմեկերորդը՝ Հոթիրին, նրա որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի. 29  քսաներկուերորդը՝ Գեթոլաթիին, նրա որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի. 30  քսաներեքերորդը՝ Մազիոթին+, նրա որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի. 31  քսանչորսերորդը՝ Ռոմամթիեզերին+, նրա որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի։

Ծանոթագրություններ

20-րդ համարում և 24։20-ում՝ «Սուբայել»։