1 Տարեգրություն 27:1-34

27  Ազգատոհմերի գլուխների+, հազարապետների+, հարյուրապետների+, ինչպես նաև ջոկատների հետ կապված բոլոր գործերում թագավորին ծառայություն+ մատուցող պաշտոնյաների և տարվա բոլոր ամիսներին՝ ամեն ամիս եկողների ու գնացողների թիվը, այսինքն՝ Իսրայելի որդիների յուրաքանչյուր ջոկատի մարդկանց թիվը քսանչորս հազար էր։  Առաջին ամսվա առաջին ջոկատը գլխավորում էր Զաբդիելի որդի Հեսբաամը+, և նրա ջոկատում քսանչորս հազար մարդ կար։  Առաջին ամսում ծառայում էին Փարեսի որդիներից+ մի քանիսը, որոնք ծառայության խմբերի բոլոր պետերի գլխավորներն էին։  Երկրորդ ամսվա ջոկատը գլխավորում էր Աքուքացի+ Դոդային+ իր ջոկատի հետ, իսկ առաջնորդը Մակելոթն էր։ Նրա ջոկատում քսանչորս հազար մարդ կար։  Երրորդ ամսվա երրորդ խմբի պետն էր Բանեան+՝ ավագ քահանա Հովիադայի+ որդին. նրա ջոկատում քսանչորս հազար մարդ կար։  Բանեան+ երեսուն զորեղ տղամարդկանցից+ մեկն էր և այդ երեսունի գլխավորն էր։ Նրա ջոկատը գլխավորում էր նրա որդի Ամիզաբադը։  Չորրորդ ամսվա համար չորրորդը Ասայելն+ էր՝ Հովաբի եղբայրը+, իսկ նրանից հետո՝ նրա որդի Զաբադիան։ Նրա ջոկատում քսանչորս հազար մարդ կար։  Հինգերորդ ամսվա համար հինգերորդի գլուխը Եզերիյաններից Սամաոթն էր+, և նրա ջոկատում քսանչորս հազար մարդ կար։  Վեցերորդ ամսվա համար վեցերորդը Իրան+ էր՝ թեկուեցի+ Եկգեսի+ որդին։ Նրա ջոկատում քսանչորս հազար մարդ կար։ 10  Յոթերորդ ամսվա համար յոթերորդը փելոնացի+ Քելեսն+ էր՝ Եփրեմի որդիներից։ Նրա ջոկատում քսանչորս հազար մարդ կար։ 11  Ութերորդ ամսվա համար ութերորդը Զարայաններից+ հուսացի Սիբակն+ էր։ Նրա ջոկատում քսանչորս հազար մարդ կար։ 12  Իններորդ ամսվա համար իններորդը Բենիամինյաններից անաթոթացի+ Աբիեզերն+ էր։ Նրա ջոկատում քսանչորս հազար մարդ կար։ 13  Տասներորդ ամսվա համար տասներորդը Զարայաններից+ նետոֆաթացի Մաարան+ էր։ Նրա ջոկատում քսանչորս հազար մարդ կար։ 14  Տասնմեկերորդ ամսվա համար տասնմեկերորդը Եփրեմի+ որդիներից փարաթոնցի Բանեան+ էր։ Նրա ջոկատում քսանչորս հազար մարդ կար։ 15  Տասներկուերորդ ամսվա համար տասներկուերորդը Գոթոնիելի որդիներից նետոֆաթացի Հելդան+ էր։ Նրա ջոկատում քսանչորս հազար մարդ կար։ 16  Իսրայելի ցեղերի+ առաջնորդներն էին. Ռուբենյաններից՝ Զեքրիի որդի Եղիեզերը, Շմավոնյաններից՝ Մաաքայի որդի Սափատիան, 17  Ղևիից՝ Կամուելի որդի Ասաբիան, Ահարոնից՝ Սադոկը+, 18  Հուդայից՝ Եղիուսը+՝ Դավթի եղբայրներից մեկը+. Իսաքարից՝ Միքայելի որդի Ամրին, 19  Զաբուղոնից՝ Աբդիայի որդի Իսմայիան, Նեփթաղիմից՝ Եզրիելի որդի Հերիմոթը, 20  Եփրեմի որդիներից՝ Ազազիայի որդի Օսեան, Մանասեի կես ցեղից՝ Փադայիայի որդի Հովելը, 21  Գաղաադում Մանասեի կես ցեղից՝ Զաքարիայի որդի Ադդոն, Բենիամինից՝ Աբեների+ որդի Հեսիելը, 22  Դանից՝ Հերոամի որդի Ազարիելը։ Սրանք են Իսրայելի ցեղերի իշխանները+։ 23  Դավիթը չհաշվեց նրանց, ովքեր քսան տարեկան էին և ավելի ցածր տարիքի, որովհետև Եհովան խոստացել էր Իսրայելին երկնքի աստղերի չափ շատացնել+։ 24  Հովաբը+՝ Շարուհեայի որդին, սկսեց հաշվել ժողովրդին, բայց չավարտեց+, որովհետև Աստծու զայրույթը բորբոքվեց+ Իսրայելի դեմ, և այդ թիվը չգրանցվեց Դավիթ թագավորի գործերի գրքում։ 25  Թագավորի գանձերի+ պատասխանատուն էր Ադիելի որդի Ազամոթը։ Դաշտերում+, քաղաքներում+, գյուղերում ու աշտարակներում պահեստների պատասխանատուն Օզիայի որդի Հովնաթանն էր։ 26  Դաշտում աշխատողների+ և հողը մշակելու պատասխանատուն Քելուբի որդի Եզրին էր։ 27  Խաղողի այգիների+ պատասխանատուն ռամացի Սեմեին էր, իսկ խաղողի այգիներում գինու շտեմարաններինը՝ սեփամացի Զաբդին։ 28  Շեֆելայում+ ձիթենիների ու ժանտաթզենիների+ պատասխանատուն գադերցի Բահաղ-​Հանանն էր, իսկ յուղի+ պաշարներինը՝ Հովասը։ 29  Սարոնում+ արածող նախիրների պատասխանատուն սարոնցի Սետրան էր, իսկ հարթավայրերում արածող նախիրներինը՝ Ադլիի որդի Սաֆատը։ 30  Ուղտերի+ պատասխանատուն էր իսմայելացի+ Օբիլը, իսկ էշերինը՝ մերոնոթացի Հադայիան։ 31  Հոտերի պատասխանատուն էր հագարացի Հազիզը։ Սրանք բոլորը Դավիթ թագավորի ունեցվածքի վերակացուներն էին։ 32  Դավթի եղբորորդի Հովնաթանը+ խորհրդական էր և քարտուղար։ Նա հասկացողությամբ+ օժտված մարդ էր։ Հեիելը՝ Հաքեմոնի+ որդին, հոգ էր տանում թագավորի որդիներին+։ 33  Աքիտոփելը+ թագավորի խորհրդականն+ էր, իսկ արաքացի+ Քուսին+՝ թագավորի ընկերը+։ 34  Աքիտոփելից հետո խորհրդականներ դարձան Բանեայի+ որդի Հովիադան և Աբիաթարը+։ Թագավորական բանակի զորագլուխն էր Հովաբը+։

Ծանոթագրություններ