1 Տարեգրություն 4:1-43
4 Հուդայի որդիներն էին Փարեսը+, Եսրոնը+, Քարմին+, Հուրը+ և Սոբալը+։
2 Սոբալի որդի Ռեայիան+ ունեցավ Հեթին։ Հեթը ունեցավ Աքիմային և Լաադին։ Սրանք սարաացիների+ տոհմերն էին։
3 Եթամի+ հոր որդիներն էին Հեզրայելը+, Եսման և Եդբասը (նրանց քրոջ անունն էր Եսելելփոն),
4 Փանուելը՝ Գեդորի+ հայրը, և Եզերը՝ Հուսայի հայրը։ Սրանք Եփրաթայի անդրանիկ Հուրի+՝ Բեթլեհեմի+ հոր որդիներն էին։
5 Թեկուեի+ հայր Ասքուրը+ երկու կին ուներ՝ Ելաան և Նաարան։
6 Նաարան նրա համար ծնեց Ոքոզամին, Օֆերին, Թեմանին և Ահասթարին։ Սրանք Նաարայի որդիներն էին։
7 Ելաայի որդիներն էին Սարեթը, Իսահառը և Եթնանը։
8 Կովսը ունեցավ Ենոբին ու Սոբեբային, և նրանից առաջ եկան Հարումի որդի Ահարհելի տոհմերը։
9 Գաբեսը+ իր եղբայրներից ավելի պատվարժան էր+։ Նրա մայրը նրան Գաբես անվանեց՝ ասելով. «Ցավով ունեցա նրան»+։
10 Գաբեսը կանչեց Իսրայելի Աստծուն+ ու ասաց. «Երանի՜ թե ինձ օրհնես+, իմ տարածքը մեծացնես+, քո ձեռքն+ ինձ հետ լինի, և պահպանես ինձ աղետից+, որ այն ինձ չվնասի...»+։ Եվ Աստված կատարեց նրա խնդրանքը+։
11 Սուհայի եղբայր Քելուբը ունեցավ Մեքիրին, որը Եսթոնի հայրն էր։
12 Եսթոնը ունեցավ Բեթռափային, Փասեին և Թանային՝ Իրնաասի հորը։ Սրանք Հռեքայի մարդիկ էին։
13 Կենեզի+ որդիներն էին Գոթոնիելը+ և Սարայիան։ Գոթոնիելի որդին*՝ Աթաթ։
14 Մաոնաթային ունեցավ Եփրային։ Սարայիան ունեցավ Հովաբին՝ Գե-Քարասիմի* հորը։ Նրանք արհեստավորներ+ էին։
15 Հեֆոնեի+ որդի Քաղեբի+ որդիներն էին Իրուն, Էլան և Նաամը։ Էլայի որդին*՝ Կենեզ։
16 Հալելելի որդիները՝ Զիփ, Զիֆա, Թիրիա և Ասարել։
17 Եզրայի որդիները՝ Հեթեր, Մորադ, Աֆեր և Հալոն։ Նրա կինը ծնեց Մարիամին, Սամայիին և Եսբային՝ Եսթեմոնի+ հորը։
18 Նրա հրեա կինը ծնեց Հերեդին՝ Գեդորի հորը, Քաբերին՝ Սոքովի հորը, և Հեքթիելին՝ Զանոայի հորը։ Սրանք Բեթիայի՝ փարավոնի դստեր որդիներն էին, որին Մորադը կին էր առել։
19 Նայեմի քրոջ՝ Օդիայի կնոջ որդիներն էին գարմեցի Կեիլայի+ հայրը և մաքաթացի Եսթեմոնը։
20 Սիմոնի որդիները՝ Ամնոն, Ռինա, Բենանան և Թիլոն։ Եսսիի որդիները՝ Զոհեթ և Բենզոհեթ։
21 Հուդայի որդի Շելայի+ որդիներն էին Էրը՝ Լեքայի հայրը, Լաադան՝ Մարեսայի հայրը, և բարձրորակ կտոր+ գործողների տան տոհմերը, որ Ասբեայի տնից էին։
22 Նաև Հոկիմ, Քուզեբայի մարդիկ, Հովաս և Սարաֆ, որոնք մովաբացի կանայք ունեին+, և Հասուբի-Լեհեմ։ Այս մասին խոսվում է հին ավանդություններում+։
23 Նրանք բրուտներ+ էին և բնակվում էին Նեթայիմում ու Գադերայում։ Նրանք բնակվում էին այնտեղ և աշխատում էին թագավորի համար+։
24 Շմավոնի որդիներն էին Նամուելը+, Համինը+, Հարիբը, Զարան, Շաուլը+,
25 նրա որդին՝ Սեղում, նրա որդին՝ Մաբսամ, և նրա որդին՝ Մասմա։
26 Մասմայի որդիներն էին. նրա որդին՝ Ամուել, նրա որդին՝ Զաքուր, նրա որդին՝ Սեմեի։
27 Սեմեին ուներ տասնվեց որդի և վեց դուստր, բայց նրա եղբայրները շատ որդիներ չունեցան, և նրանց տոհմերից ոչ մեկը այնքան որդի չունեցավ, որքան որ Հուդայի որդիներն ունեին+։
28 Նրանք բնակվում էին Բերսաբեեում+, Մոլադայում+, Ասար-Սուալում+,
29 Բալլայում+, Ասեմում+, Թուլադում+,
30 Բաթուելում+, Հորմայում+, Սիկելակում+,
31 Բեթ-Մարքաբոթում, Ասար-Սուսիմում+, Բեթ-Բիրիում և Սագարիմում+։ Այս քաղաքները նրանցն էին մինչև Դավթի թագավորելը։
32 Նրանց ավաններն էին Եթամը, Այինը, Ռեմոնը, Թոքանը և Ասան+. ընդամենը՝ հինգ քաղաք։
33 Նրանց բոլոր ավանները, որ այդ քաղաքների շուրջն էին, հասնում էին մինչև Բաալ+։ Սրանք էին նրանց բնակության վայրերը և տոհմաբանությունը։
34 Մոսոբաբ, Համլեք, Ամասիայի որդի Հովսան,
35 Հովել, Հոսաբիայի որդի Հեու, Սարայիայի որդի Ասիել,
36 Ելքիոենա, Հեկեբա, Հասուիա, Ասայիա, Ադիել, Հեսիմիել, Բանեա
37 և Զիզա՝ Սեմայիայի որդի Սամարի որդի Հեդայիայի որդի Ալոնի որդի Սեֆեի որդին։
38 Անուններով հիշվածները իրենց տոհմերում տոհմապետներ էին+։ Նրանց ազգատոհմերը խիստ շատացան։
39 Իրենց հոտերի համար արոտավայր փնտրելով՝ նրանք գնացին դեպի Գեդորի մուտքը՝ մինչև հովտի արևելյան կողմը։
40 Ի վերջո, նրանք պարարտ ու լավ արոտավայր+ գտան. այդ երկիրը ընդարձակ էր, խաղաղ+ ու հանգիստ։ Այնտեղ Քամի+ սերունդն էր ապրում։
41 Անունով բոլոր հիշատակվածները Հուդայի Եզեկիա+ թագավորի օրերում եկան ու հարձակվեցին+ Քամյանների վրանների և այնտեղ գտնվող մոանիմցիների վրա ու նրանց կործանման մատնեցին+, ինչպես որ մինչև այսօր է։ Եվ նրանք սկսեցին նրանց տեղում բնակվել, քանի որ այնտեղ արոտավայր+ կար իրենց հոտերի համար։
42 Շմավոնի որդիներից հինգ հարյուր մարդ գնացին Սեիր+ լեռը։ Նրանց գլխավորներն էին՝ Փալատիան, Նաարիան, Ռաֆայիան և Օզիելը՝ Եսսիի որդիները։
43 Նրանք հարվածեցին ողջ մնացած ամաղեկացիների+ մնացորդին և մինչև այսօր այնտեղ են բնակվում։