1 Տարեգրություն 6:1-81

6  Ղևիի+ որդիներն էին Գերսոնը+, Կահաթը+ և Մերարին+։  Կահաթի որդիները՝ Ամրամ+, Իսահառ+, Քեբրոն+ և Օզիել+։  Ամրամի+ որդիները՝ Ահարոն+ և Մովսես+, ինչպես նաև Մարիամ+։ Ահարոնի որդիները՝ Նադաբ+, Աբիու+, Եղիազար+ և Իթամար+։  Եղիազարը+ ունեցավ Փենեհեսին+։ Փենեհեսը ունեցավ Աբիսուային+։  Աբիսուան ունեցավ Բոկկիին։ Բոկկին ունեցավ Օզիին+։  Օզին ունեցավ Զարիային։ Զարիան ունեցավ Մարիոթին+։  Մարիոթը ունեցավ Ամարիային։ Ամարիան ունեցավ Աքիտոբին+։  Աքիտոբը ունեցավ Սադոկին+։ Սադոկը ունեցավ Աքիմաասին+։  Աքիմաասը ունեցավ Ազարիային։ Ազարիան ունեցավ Հոհանանին։ 10  Հոհանանը ունեցավ Ազարիային+։ Նա քահանայություն արեց Երուսաղեմում՝ Սողոմոնի կառուցած տանը։ 11  Ազարիան ունեցավ Ամարիային+։ Ամարիան ունեցավ Աքիտոբին+։ 12  Աքիտոբը ունեցավ Սադոկին+։ Սադոկը ունեցավ Սեղումին։ 13  Սեղումը ունեցավ Քեղկիային։ Քեղկիան+ ունեցավ Ազարիային։ 14  Ազարիան ունեցավ Սարայիային+։ Սարայիան ունեցավ Հովսեդեկին+։ 15  Հովսեդեկը գերի ընկավ, երբ Եհովան Նաբուգոդոնոսորի ձեռքով գերեվարեց Հուդան ու Երուսաղեմը։ 16  Ղևիի որդիներն+ էին Գերսամը, Կահաթը և Մերարին։ 17  Գերսամի որդիների անունները սրանք են. Լոբեն+ և Սեմեի+։ 18  Կահաթի որդիները+՝ Ամրամ+, Իսահառ, Քեբրոն և Օզիել+։ 19  Մերարիի որդիները՝ Մոողի և Մուսի+։ Ղևտացիների տոհմերը իրենց նախահայրերի անուններով սրանք են+. 20  Գերսամի որդին՝ Լոբեն+, նրա որդին՝ Հեթ, նրա որդին՝ Զամմա, 21  նրա որդին՝ Հովաք+, նրա որդին՝ Ադդո, նրա որդին՝ Զարա, և նրա որդին՝ Հաթրի։ 22  Կահաթի որդիները. նրա որդին՝ Ամինադաբ, նրա որդին՝ Կորխ+, նրա որդին՝ Ասիր, 23  Եղկանա և Աբիասաբ+, նրա որդին՝ Ասիր, 24  նրա որդին՝ Թաաթ, նրա որդին՝ Ուրիել, նրա որդին՝ Օզիա, և նրա որդին՝ Շաուլ։ 25  Եղկանայի+ որդիները՝ Ամեսայի և Աքիմոթ։ 26  Եղկանայի որդիները. նրա որդին՝ Սուֆի+, նրա որդին՝ Նահաթ, 27  նրա որդին՝ Եղիաբ+, նրա որդին՝ Հերոամ, նրա որդին՝ Եղկանա+։ 28  Սամուելի+ որդիները. անդրանիկը՝ Հովել, և երկրորդը՝ Աբիա+։ 29  Մերարիի որդիները. Մոողի+, նրա որդին՝ Լոբեն, նրա որդին՝ Սեմեի, նրա որդին՝ Օզա, 30  նրա որդին՝ Սեմաա, նրա որդին՝ Անգիա, և նրա որդին՝ Ասայիա։ 31  Սրանց էր, որ Դավիթը+ Եհովայի տանը երգեցողության համար պատասխանատու նշանակեց, երբ տապանակը այնտեղ դրվեց+։ 32  Նրանք խորանում, այսինքն՝ հանդիպման վրանում, պատասխանատվություն էին կրում+ երգեցողության+ համար, մինչև որ Սողոմոնը Երուսաղեմում կառուցեց Եհովայի տունը+։ Ամեն մեկն անում էր իրեն հանձնարարված ծառայությունը+։ 33  Սրանք էին այդ ծառայությունն անողներն ու նրանց որդիները. Կահաթյանների որդիներից՝ երգիչ Եմանը+, որը որդին էր Հովելի+, և սա՝ Սամուելի+, 34  սա՝ Եղկանայի+, սա՝ Հերոամի, սա՝ Ելիելի+, սա՝ Թովայի, 35  սա՝ Սուֆի+, սա՝ Եղկանայի, սա՝ Մաաթի, սա՝ Ամեսայիի, 36  սա՝ Եղկանայի, սա՝ Հովելի, սա՝ Ազարիայի, սա՝ Սոփոնիայի, 37  սա՝ Թաաթի, սա՝ Ասիրի, սա՝ Աբիասաբի+, սա՝ Կորխի+, 38  սա՝ Իսահառի+, սա՝ Կահաթի, սա՝ Ղևիի, և սա՝ Իսրայելի։ 39  Նրա եղբայր Ասափը+ կանգնում էր նրա աջ կողմում։ Ասափը Բարաքիայի+ որդին էր, և սա՝ Սեմաայի, 40  սա՝ Միքայելի, սա՝ Բաասիայի, սա՝ Մելքիայի, 41  սա՝ Աթանիի, սա՝ Զարայի, սա՝ Ադայիայի, 42  սա՝ Եթանի, սա՝ Զամմայի, սա՝ Սեմեիի, 43  սա՝ Հեթի+, սա՝ Գերսամի+, և սա՝ Ղևիի։ 44  Նրանց եղբայրները՝ Մերարիի+ որդիները, որ կանգնում էին ձախ կողմում՝ Եթան+, որը որդին էր Կիսի+, և սա՝ Աբդիի, սա՝ Մալուքի, 45  սա՝ Ասաբիայի, սա՝ Ամասիայի, սա՝ Քեղկիայի, 46  սա՝ Ամասիի, սա՝ Բանիի, սա՝ Սամերի, 47  սա՝ Մոողիի, սա՝ Մուսիի+, սա՝ Մերարիի+, և սա՝ Ղևիի։ 48  Նրանց եղբայրները՝ ղևտացիները+, նշանակված էին խորանում՝ ճշմարիտ Աստծու տանը, որ կատարեին ամեն ծառայություն+։ 49  Ահարոնն+ ու նրա որդիները ողջակեզի+ զոհասեղանի և խնկի+ սեղանի վրա զոհերի ծուխն էին վեր հանում+՝ կատարելով ամենասուրբ բաների հետ կապված բոլոր հանձնարարությունները և Իսրայելի+ համար քավություն+ անելով՝ համաձայն այն ամենի, ինչը որ ճշմարիտ Աստծու ծառա Մովսեսն էր պատվիրել։ 50  Ահարոնի+ որդիներն էին. նրա որդին՝ Եղիազար+, նրա որդին՝ Փենեհես+, նրա որդին՝ Աբիսուա+, 51  նրա որդին՝ Բոկկի, նրա որդին՝ Օզի, նրա որդին՝ Զարիա+, 52  նրա որդին՝ Մարիոթ+, նրա որդին՝ Ամարիա, նրա որդին՝ Աքիտոբ+, 53  նրա որդին՝ Սադոկ+, և նրա որդին՝ Աքիմաաս+։ 54  Սրանք էին նրանց բնակության վայրերը՝ ըստ իրենց պարսպապատ ճամբարների իրենց տարածքներում+, որոնք վիճակով Կահաթյանների+ տոհմից Ահարոնի որդիներին էին բաժին ընկել։ 55  Հուդայի երկրում նրանց տվեցին Քեբրոնը+ և շրջակա արոտավայրերը։ 56  Բայց քաղաքի արտերն ու ավանները+ տվեցին Հեֆոնեի+ որդի Քաղեբին+։ 57  Ահարոնի որդիներին տվեցին այս քաղաքները՝ Քեբրոնը+ (ապաստանի քաղաք)+, Լեբնան+՝ իր արոտավայրերով, Հաթիրը+, Եսթեմոնը+՝ իր արոտավայրերով, 58  Քիլենը+՝ իր արոտավայրերով, Դաբիրը+՝ իր արոտավայրերով, 59  Ասանը+՝ իր արոտավայրերով, և Բեթսամյուսը+՝ իր արոտավայրերով։ 60  Բենիամինի ցեղից նրանց տվեցին Գեբան+՝ իր արոտավայրերով, Գալամեթը+՝ իր արոտավայրերով, և Անաթոթը+՝ իր արոտավայրերով։ Նրանց տոհմերի բոլոր քաղաքները տասներեքն+ էին։ 61  Կահաթի մնացած որդիներին ուրիշ ցեղի տոհմերից և Մանասեի կես ցեղից վիճակով տասը+ քաղաք տվեցին։ 62  Գերսամի+ որդիներին, ըստ իրենց տոհմերի, Իսաքարի+ ցեղից, Ասերի+ ցեղից, Նեփթաղիմի+ ցեղից և Բասանում եղող Մանասեի+ ցեղից տասներեք քաղաք տվեցին։ 63  Մերարիի+ որդիներին, ըստ իրենց տոհմերի, Ռուբենի+ ցեղից, Գադի+ ցեղից և Զաբուղոնի+ ցեղից վիճակով տասներկու քաղաք տվեցին։ 64  Այսպիսով՝ Իսրայելի որդիները ղևտացիներին+ քաղաքներն իրենց արոտավայրերով+ տվեցին։ 65  Նաև Հուդայի որդիների ցեղից+, Շմավոնի որդիների ցեղից+ և Բենիամինի որդիների ցեղից+ վիճակով նրանց քաղաքներ տվեցին, որոնք նշված են անուններով։ 66  Կահաթի որդիների տոհմերի մի մասը իրենց տարածքի քաղաքները ստացան Եփրեմի ցեղից+։ 67  Նրանց տվեցին ապաստանի քաղաք* Սյուքեմը+՝ իր արոտավայրերով, որ Եփրեմի լեռնային շրջանում է, Գազերը+՝ իր արոտավայրերով, 68  Հեկմամը+՝ իր արոտավայրերով, Բեթ-​Օրոնը+՝ իր արոտավայրերով, 69  Այելոնը+՝ իր արոտավայրերով, և Գեթրեմոնը+՝ իր արոտավայրերով։ 70  Իսկ Մանասեի կես ցեղից Աները+՝ իր արոտավայրերով, և Բիլեամը+՝ իր արոտավայրերով, տվեցին Կահաթի մնացած որդիների տոհմին+։ 71  Գերսամի+ որդիներին Մանասեի կես ցեղի տոհմից տվեցին Գոլանը+՝ իր արոտավայրերով՝ Բասանում, և Աստարոթը+՝ իր արոտավայրերով։ 72  Իսաքարի ցեղից տվեցին Կեդեսը+՝ իր արոտավայրերով, Դաբարաթը+՝ իր արոտավայրերով, 73  Ռամոթը+՝ իր արոտավայրերով, և Անամը+՝ իր արոտավայրերով։ 74  Ասերի ցեղից տվեցին Մասալը՝ իր արոտավայրերով, Աբդոնը+՝ իր արոտավայրերով, 75  Հուկոկը+՝ իր արոտավայրերով, և Րոոբը+՝ իր արոտավայրերով։ 76  Նեփթաղիմի+ ցեղից տվեցին Կեդեսը+՝ իր արոտավայրերով՝ Գալիլեայում+, Համմոնը՝ իր արոտավայրերով, և Կարիաթեմը+՝ իր արոտավայրերով։ 77  Մերարիի մնացած որդիներին Զաբուղոնի+ ցեղից տվեցին Ռեմոնը+՝ իր արոտավայրերով, և Թաբորը՝ իր արոտավայրերով։ 78  Հորդանանի շրջանում՝ Երիքովի մոտ՝ Հորդանանի արևելյան կողմում, Ռուբենի+ ցեղից տվեցին Բոսորը+՝ անապատում՝ իր արոտավայրերով, Հասսան+՝ իր արոտավայրերով, 79  Կադեմոթը+՝ իր արոտավայրերով, և Մեֆայաթը+՝ իր արոտավայրերով։ 80  Գադի+ ցեղից տվեցին Ռամոթը+՝ Գաղաադում՝ իր արոտավայրերով, Մանայիմը+՝ իր արոտավայրերով, 81  Եսեբոնը+՝ իր արոտավայրերով, և Հազերը+՝ իր արոտավայրերով։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «քաղաքներ»։