1 Տարեգրություն 7:1-40

7  Իսաքարի որդիներն էին Թոլան+, Փուան+, Հասուբը և Սամրոնը+. ընդամենը՝ չորս։  Թոլայի որդիները՝ Օզի, Ռաֆայիա, Հերիել, Հեմայի, Եբսամ և Շամուել. բոլորն էլ ազգատոհմերի գլուխներ էին։ Թոլայի տոհմում խիզախ և զորավոր մարդիկ կային։ Դավթի+ օրերում նրանց թիվը քսաներկու հազար վեց հարյուր էր։  Օզիի որդին*՝ Եզերիա։ Եզերիայի որդիները՝ Միքայել, Աբդիա, Հովել, Եսիա և ...*. ընդամենը՝ հինգ։ Նրանք բոլորը ազգատոհմերի գլուխներ էին։  Նրանց հետ, ըստ իրենց տոհմաբանության, իրենց ազգատոհմերում պատերազմի համար գնդեր կային՝ երեսունվեց հազար զինվոր, որովհետև նրանք շատ կանայք ու որդիներ+ ունեին։  Նրանց եղբայրները՝ Իսաքարի բոլոր տոհմերում, խիզախ+ ու զորավոր մարդիկ էին, և ըստ իրենց տոհմաբանության՝ ութսունյոթ հազար էին+։  Բենիամինի+ որդիները՝ Բաղա+, Բոքոր+ և Հեդիել+. ընդամենը՝ երեք։  Բաղայի+ որդիները՝ Եսբոն, Օզի, Օզիել, Հերիմոթ և Իրի. ընդամենը՝ հինգ, բոլորն էլ ազգատոհմերի գլուխներ էին, խիզախ ու զորավոր մարդիկ։ Իրենց տոհմաբանության մեջ գրանցված էին+ քսաներկու հազար երեսունչորս հոգի։  Բոքորի որդիները՝ Զամիրա, Հովաս, Եղիեզեր, Ելիոենա, Ամրի, Հերեմոթ, Աբիա, Անաթոթ և Գալամեթ։ Այս բոլորը Բոքորի որդիներն էին։  Նրանց տոհմաբանության մեջ, ըստ իրենց տոհմերի, այսինքն՝ ըստ իրենց ազգատոհմերի գլուխների, գրանցված էր+ քսան հազար երկու հարյուր խիզախ ու զորավոր մարդ։ 10  Հեդիելի+ որդին*՝ Բիլհան։ Բիլհանի որդիները՝ Հեուս, Բենիամին, Ավոդ, Քանանա, Զեթան, Թարսիս և Աքիսահար։ 11  Այս բոլորը Հեդիելի որդիներն էին՝ ըստ իրենց ազգատոհմի գլուխների, խիզախ ու զորավոր մարդիկ+, տասնյոթ հազար երկու հարյուր պատերազմելու պիտանի մարդիկ։ 12  Սուփիմն+ ու Օփիմը+ Իրի+ որդիներն էին։ Աքերի որդիներն էին հուսիմները։ 13  Նեփթաղիմի+ որդիները՝ Հասիել+, Գունի+, Հասիր և Սեղում*+՝ Բալլայի+ որդիները։ 14  Մանասեի+ որդիները՝ Ասրիել, որին ծնեց նրա ասորի հարճը։ (Նա ծնեց Մաքիրին+՝ Գաղաադի հորը։ 15  Մաքիրը կին առավ Օփիմի և Սուփիմի համար։ Նրա քրոջ անունը Մաաքա էր)։ Երկրորդ որդու անունը Սալպաադ էր+, բայց Սալպաադը միայն դուստրեր ուներ+։ 16  Մաաքան՝ Մաքիրի կինը, որդի ծնեց և անունը դրեց Փերես։ Նրա եղբոր անունն էր Սարես, և նրա որդիներն էին Ուլամը և Ռեկեմը։ 17  Ուլամի որդին* էր Բեդանը։ Սրանք Մանասեի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդիներն էին։ 18  Նրա քույրը Մոլեքեթն էր։ Նա ծնեց Եսուդին, Աբիեզերին+ և Մաալային։ 19  Սեմիդայի որդիներն էին Աքիանը, Սյուքեմը, Լիկեին և Անիամը։ 20  Եփրեմի+ որդիները՝ Սուտալա+, նրա որդին՝ Բարադ, նրա որդին՝ Թաաթ, նրա որդին՝ Ելեադա, նրա որդին՝ Թաաթ, 21  նրա որդին՝ Զաբադ, նրա որդին՝ Սուտալա, և Եզեր ու Ելիադ։ Այդ երկրում ծնված գեթացիները+ սպանեցին նրանց, որովհետև իջան, որ տիրանան նրանց անասուններին։ 22  Նրանց հայրը՝ Եփրեմը, շատ օրեր սուգ արեց+, և նրա եղբայրները եկան, որ նրան մխիթարեն։ 23  Հետո նա հարաբերություն ունեցավ իր կնոջ հետ, և նա հղիացավ+ ու մի որդի ծնեց։ Սակայն նրա անունը Բերիա* դրեց, քանի որ նրա կինը ծնեց այն ժամանակ, երբ աղետ+ էր եղել իր ընտանիքում։ 24  (Նրա դուստրը Սեերան էր, որը կառուցեց վերևի+ ու ներքևի+ Բեթ-​Օրոնը+ և Օզան-​Սեերան)։ 25  Նրա որդին՝ Ռաֆե, նաև Ռասեֆ, նրա որդին՝ Թալե, նրա որդին՝ Թաան,  26  նրա որդին՝ Լադան, նրա որդին՝ Ամիուդ, նրա որդին՝ Ելիսամա, 27  նրա որդին՝ Նավե+, և նրա որդին՝ Հեսու+։ 28  Նրանց կալվածքներն ու բնակության վայրերն էին Բեթելը+՝ իր կախյալ քաղաքներով, արևելքում՝ Նաարան+, արևմուտքում՝ Գազերը+՝ իր կախյալ քաղաքներով, Սյուքեմը+՝ իր կախյալ քաղաքներով, մինչև Գազա* և իր կախյալ քաղաքները։ 29  Մանասեի որդիների մոտ՝ Բեթ-​Սեանը+՝ իր կախյալ քաղաքներով, Թանաքը+՝ իր կախյալ քաղաքներով, Մեգիդոն+՝ իր կախյալ քաղաքներով, և Դորը+՝ իր կախյալ քաղաքներով։ Այս քաղաքներում էին ապրում Իսրայելի որդի Հովսեփի+ որդիները։ 30  Ասերի+ որդիներն էին Եմնան+, Եսուան, Եսվին+ և Բերիան+։ Նրանց քույրը Սերան էր։ 31  Բերիայի որդիները՝ Քաբեր և Մելքիել՝ Բարսայիթի հայրը։ 32  Քաբերը ունեցավ Հաֆալեթին, Սոմերին, Քոթամին և Շավային՝ նրանց քրոջը։ 33  Հաֆալեթի որդիները՝ Փասաք, Բամայել և Ասվաթ։ Սրանք Հաֆալեթի որդիներն էին։ 34  Սամերի որդիները՝ Աքի, Ռաոգա, Հեուբա և Արամ։ 35  Նրա եղբայր Հելեմի որդիները՝ Սոֆա, Եմանա, Սելես և Ամալ։ 36  Սոֆայի որդիները՝ Սուա, Առնաֆար, Սուալ, Բարի, Եմրա, 37  Բոսոր, Օդ, Շամմա, Սալիսա, Եթրան և Բեերա։ 38  Հեթերի որդիները՝ Հեֆոնե, Փասփա և Արա։ 39  Ուլլայի որդիները՝ Արահ, Անիել, Ռասիա։ 40  Սրանք էին Ասերի որդիները՝ ազգատոհմերի գլուխներ+, ընտրված, խիզախ+, զորավոր մարդիկ, տոհմապետների գլուխներ։ Ըստ նրանց տոհմաբանության՝ պատերազմի համար գրանցված էր+ քսանվեց հազար ռազմիկ+։

Ծանոթագրություններ

Բառացի՝ «որդիները»։
Եբր. տեքստում անունը բացակայում է։
Բառացի՝ «որդիները»։
Ծն 46։24 և Թվ 26։49-ում՝ Սիլլեմ։
Բառացի՝ «որդիները»։
Նշ. է «աղետով»։
Սա այն Գազան չէ, որը փղշտացիների երկրում էր և տրված էր Հուդային։