1 Տարեգրություն 8:1-40
8 Բենիամինը+ ունեցավ իր անդրանիկ որդի Բաղային+, երկրորդն էր Ասբելը+, երրորդը՝ Աարան+,
2 չորրորդը՝ Նովան+, և հինգերորդը՝ Ռաֆան։
3 Բաղայի որդիները՝ Ադդար, Գերա+, Աբիուդ,
4 Աբիսուա, Նեեման, Աքուք,
5 Գերա, Սուֆան+ և Հուրամ+։
6 Ավոդի որդիները, որոնք Գեբայի+ բնակիչների ազգատոհմերի գլուխներն էին, և որոնց գերի տարան Մանաքաթ, սրանք էին.
7 Նեեման, Աքիա ու Գերա, որը գերի տարավ նրանց։ Նա ունեցավ Օզային ու Աքիուդին։
8 Սաարիմը երեխաներ ունեցավ մովաբացիների երկրում+ այն բանից հետո, երբ մովաբացիներին քշեց այնտեղից։ Հուսիմն ու Բաարան նրա կանայք էին։
9 Իր կին Գոդեսից նա ունեցավ Հոբաբին, Սաբիային, Մեսային, Մելքոմին,
10 Հեուզին, Սեքիային և Մարմային։ Սրանք էին նրա որդիները՝ ազգատոհմերի գլուխներ։
11 Հուսիմից նա ունեցավ Աբիտոբին և Ելփաալին։
12 Ելփաալի որդիները՝ Եբեր, Միսաամ և Սամեդ (որը կառուցեց Օնոն+ և Լոդը+՝ իր կախյալ քաղաքներով),
13 նաև Բերիա և Սեմա։ Սրանք Այելոնի+ բնակիչների ազգատոհմերի գլուխներն էին։ Սրանք էին, որ քշեցին Գեթի բնակիչներին։
14 Աքիով, Սոսեկ, Հերեմոթ,
15 Զաբադիա, Արադ, Եդեր,
16 Միքայել, Եսփա, Հովքա՝ Բերիայի+ որդիները։
17 Զաբադիա, Մեսուլամ, Ազակի, Քաբեր,
18 Եսամարի, Եզլիա և Հոբաբ՝ Ելփաալի որդիները։
19 Հակիմ, Զեքրի, Զաբդի,
20 Ելիենա, Սալթի, Ելիել,
21 Ադայիա, Բարեա և Սամարաթ՝ Սեմեիի+ որդիները։
22 Եսփան, Եբեր, Ելիել,
23 Աբդոն, Զեքրի, Հանան,
24 Հանանիա, Էլամ, Անաթոթիա,
25 Եֆադիա և Փանուել՝ Սոսեկի որդիները։
26 Սամսարի, Սեհարիա, Գոթողիա,
27 Հիարասիա, Եղիա և Զեքրի՝ Հերոամի որդիները։
28 Սրանք ազգատոհմերի գլուխներ էին՝ ըստ իրենց տոհմաբանության, և ապրում էին Երուսաղեմում+։
29 Գաբաոնի+ հայրը՝ Հեյելը, բնակվում էր Գաբաոնում, և նրա կնոջ անունն էր Մաաքա+։
30 Նրա որդիներն էին. անդրանիկը՝ Աբդոն, ապա՝ Սուր, Կիս, Բաալ, Նադաբ+,
31 Գեդոր, Աքիով և Զաքար+։
32 Մակելոթը ունեցավ Սիմաային+։ Հենց սրանք էին, որ իրենց եղբայրների հետ բնակվեցին Երուսաղեմում՝ իրենց եղբայրների դիմաց։
33 Ները+ ունեցավ Կիսին+, Կիսը ունեցավ Սավուղին+, Սավուղը ունեցավ Հովնաթանին+, Մելքիսավեին+, Աբինադաբին+ և Եսբաալին+։
34 Հովնաթանի որդին Մերի-Բահաղն էր+։ Մերի-Բահաղը ունեցավ Միքային+։
35 Միքայի որդիները՝ Փիթոն, Մելեք, Թարե+ և Աքազ։
36 Աքազը ունեցավ Հովադանին, Հովադանը ունեցավ Գալամեթին, Ազամոթին և Զամրիին։ Զամրին ունեցավ Մոսային,
37 Մոսան ունեցավ Բանաային, նրա որդին՝ Ռաֆա+, նրա որդին՝ Ելեասա, և նրա որդին՝ Եսել։
38 Եսելը ուներ վեց որդի։ Ահա նրանց անունները. Եզրիկամ, Բոքերու, Իսմայել, Սաարիա, Աբդիա և Հանան։ Այս բոլորը Եսելի որդիներն էին։
39 Նրա եղբոր՝ Եսեկի որդիները. անդրանիկը՝ Ուլամ, երկրորդը՝ Հեուս, և երրորդը՝ Ելիֆալետ։
40 Ուլամի որդիները խիզախ+ ու զորավոր, աղեղ լարող+ մարդիկ էին։ Նրանք շատ որդիներ+ ու թոռներ ունեին՝ հարյուր հիսուն։ Սրանք բոլորը Բենիամինի որդիներն էին։