1 Տարեգրություն 9:1-44

9  Բոլոր իսրայելացիները գրանցվեցին տոհմաբանության մեջ+ և գրված են Իսրայելի թագավորների գրքում։ Իսկ Հուդան իր անհավատարմության պատճառով գերեվարվեց+ Բաբելոն։  Առաջին բնակիչները, ովքեր իրենց կալվածքների քաղաքները վերադարձան, իսրայելացիներ էին+, քահանաներ+, ղևտացիներ+ ու նաթանայիմներ*+։  Երուսաղեմում+ բնակվեցին Հուդայի որդիներից+, Բենիամինի որդիներից+ և Եփրեմի ու Մանասեի որդիներից.  Հուդայի+ որդի Փարեսի+ որդի Բանիի որդի Իմրիի որդի Ամրիի որդի Ամիուդի որդի Ութան։  Սիլոնացիներից+՝ առաջնեկ Ասայիան և նրա որդիները։  Զարայի+ որդիներից՝ Հեուելը ու նրանց վեց հարյուր իննսուն եղբայրները։  Բենիամինի որդիներից՝ Ասանուայի որդի Օդավիայի որդի Մեսուլամի որդի Սալլուն  և Եբնիայի որդի Ռագուելի որդի Սափատիայի որդի Մեսուլամի որդի Մաքրիի որդի Օզիի որդի Էլայի որդի Հերոամի որդի Եբնեան։  Նրանց եղբայրները, ըստ իրենց տոհմաբանության, ինը հարյուր հիսունվեցն էին։ Այս բոլոր տղամարդիկ ազգատոհմերի գլուխներ էին։ 10  Քահանաներից էին Հեդայիան, Հովարիբը, Հաքինը+, 11  ճշմարիտ Աստծու տան գլխավորներից մեկի՝ Աքիտոբի որդի Մարիոթի որդի Սադոկի որդի Մեսուլամի որդի Քեղկիայի որդի Ազարիան+, 12  Մելքիայի որդի Փասուրի որդի Հերոամի որդի Ադայիան, Եմմերի որդի Մեսելամիթի+ որդի Մեսուլամի որդի Եզերայի որդի Ադիելի որդի Մասեն 13  և նրանց եղբայրները՝ ազգատոհմերի գլուխներ, հազար յոթ հարյուր վաթսուն զորավոր մարդիկ+, պիտանի՝ ճշմարիտ Աստծու տան ծառայության գործերն անելու համար։ 14  Ղևտացիներից էին՝ Մերարիի որդիներից Ասաբիայի+ որդի Եզրիկամի որդի Ասուբի որդի Սեմայիան, 15  Բակբակարը, Արեսը, Գալալը, Ասափի+ որդի Զեքրիի+ որդի Միքայի+ որդի Մաթանիան+, 16  Իդիթունի+ որդի Գալալի որդի Սեմայիայի+ որդի Աբդիան և Եղկանայի որդի Ասայի որդի Բարաքիան, որը նետոֆաթացիների+ ավաններում էր բնակվում։ 17  Դռնապաններն+ էին Սեղումը+, Ակկուբը, Տելմոնը, Աքիմանը. նրանց եղբայր Սեղումը նրանց գլխավորն էր 18  և մինչ այդ ծառայում էր արքունական արևելյան դարպասների+ մոտ։ Սրանք էին Ղևիի որդիների բանակատեղիների դռնապանները+։ 19  Կորխի+ որդի+ Աբիասաբի+ որդի Կորեի որդի Սեղումը և իր հոր տնից իր Կորխյան+ եղբայրները պատասխանատու էին վրանի դռնապանների+ ծառայության գործի համար, իսկ նրանց հայրերը պատասխանատու էին Եհովայի բանակատեղիի մուտքի համար։ 20  Եղիազարի+ որդի Փենեհեսը+ նախկինում նրանց գլխավորն էր, և Եհովան նրա հետ էր+։ 21  Մասելամիայի որդի Զաքարիան+ հանդիպման վրանի մուտքի պահապանն էր։ 22  Դռների համար որպես դռնապան ընտրվածները երկու հարյուր տասներկուսն էին։ Նրանք իրենց ավաններում բնակվեցին+՝ ըստ իրենց տոհմաբանության+։ Դավիթն+ ու Սամուել տեսանողը+ նրանց պատասխանատու ծառայության նշանակեցին+։ 23  Նրանք ու նրանց որդիները նշանակված էին պահպանելու Եհովայի տան, այսինքն՝ խորանի* դռները+։ 24  Դռնապանները կանգնում էին չորս կողմերում՝ արևելյան+, արևմտյան+, հյուսիսային+ և հարավային+։ 25  Նրանց եղբայրները, որ բնակվում էին իրենց ավաններում, ժամանակ առ ժամանակ յոթ+ օրով նրանց մոտ էին գալիս՝ օգնելու։ 26  Պատասխանատու ծառայության նշանակված էին չորս ուժեղ ղևտացի դռնապաններ։ Նրանք պատասխանատու էին ճաշասենյակների+ և ճշմարիտ Աստծու տան գանձերի+ համար։ 27  Գիշերը նրանք անցկացնում էին ճշմարիտ Աստծու տան շուրջը, քանի որ պահպանության+ ծառայությունը նրանց էր հանձնարարված։ Նրանց վստահված էր նաև բանալին, որ ամեն առավոտ բացեին դռները+։ 28  Նրանցից ոմանք պատասխանատու էին ծառայության մեջ օգտագործվող իրերի համար+, քանի որ դրանք հաշվելով ներս էին բերում և հաշվելով դուրս տանում։ 29  Ոմանք էլ նշանակված էին ուրիշ իրերի վրա և բոլոր սուրբ+ պատկանելիքների վրա, բարձրորակ ալյուրի+, գինու+, յուղի+, կնդրուկի+ և բալասանի յուղի+ վրա։ 30  Քահանաների որդիների մի մասը բալասանի յուղի քսուքներ+ էր պատրաստում։ 31  Ղևտացիներից Մատաթիան՝ Կորխյան Սեղումի+ անդրանիկը, պատասխանատու էր տապակի+ վրա թխվող բաների համար։ 32  Կահաթյանների որդիներին՝ նրանց եղբայրներին, ամեն շաբաթ+ ընծայվող հացը+ պատրաստելու գործն էր հանձնարարված։ 33  Այս երգիչները+՝ ղևտացիների ազգատոհմերի գլուխները, ճաշասենյակում+ էին գտնվում։ Նրանք ազատված էին մյուս պարտականություններից+, քանի որ օր ու գիշեր իրենց գործն էին անում+։ 34  Սրանք, ըստ իրենց տոհմաբանության, ղևտացիների ազգատոհմերի գլուխներ էին և ապրում էին Երուսաղեմում+։ 35  Գաբաոնի+ հայրը՝ Հեյելը, բնակվում էր Գաբաոնում։ Նրա կնոջ անունն էր Մաաքա։ 36  Նրա որդիներն էին. անդրանիկը՝ Աբդոն, ապա՝ Սուր, Կիս, Բաալ, Ներ, Նադաբ, 37  Գեդոր, Աքիով, Զաքարիա+ և Մակելոթ։ 38  Մակելոթը ունեցավ Սամաամին։ Հենց սրանք էին, որ իրենց եղբայրների հետ բնակվեցին Երուսաղեմում՝ իրենց եղբայրների դիմաց։ 39  Ները+ ունեցավ Կիսին+, Կիսը ունեցավ Սավուղին+, Սավուղը ունեցավ Հովնաթանին+, Մելքիսավեին+, Աբինադաբին+ և Եսբաալին+։ 40  Հովնաթանի որդին Մերի-​Բահաղն էր+։ Մերի-​Բահաղը ունեցավ Միքային+։ 41  Միքայի որդիները՝ Փիթոն, Մելեք, Թարե և Աքազ+։ 42  Աքազը ունեցավ Հովարային, Հովարան ունեցավ Գալամեթին, Ազամոթին և Զամրիին։ Զամրին ունեցավ Մոսային։ 43  Մոսան ունեցավ Բանաային, նրա որդին՝ Ռաֆայիա+, նրա որդին՝ Ելեասա, և նրա որդին՝ Եսել։ 44  Եսելը ուներ վեց որդի։ Ահա նրանց անունները. Եզրիկամ, Բոքերու, Իսմայել, Սաարիա, Աբդիա և Հանան։ Սրանք Եսելի+ որդիներն էին։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ տաճարի մոտ ծառայողներ։ Բռց.՝ «տրվածներ»։ Տե՛ս Թվ 3։9-ի ծնթ.։
Բռց.՝ «վրանի տան»։