1 Տիմոթեոս 2:1-15

2  Ուստի ամենից առաջ հորդորում եմ ամեն տեսակ խնդրանք, աղաչանք ու աղոթք+ մատուցել Աստծուն և շնորհակալական խոսքեր ասել նրան ամեն տեսակ մարդկանց համար+,  թագավորների+ և բոլոր բարձր դիրք ունեցողների համար+, որպեսզի շարունակենք հանգիստ ու հանդարտ կյանք վարել Աստծու հանդեպ ամենայն նվիրվածությամբ ու լրջությամբ+։  Սա բարի և ընդունելի է+ մեր Փրկչի՝ Աստծու առջև+,  որի կամքն է, որ ամեն տեսակ մարդիկ+ ճշմարտության+ մասին ճշգրիտ գիտելիքներ+ ստանան և փրկվեն+։  Կա մեկ Աստված+ և մեկ միջնորդ+ Աստծու+ և մարդկանց միջև+՝ Քրիստոս Հիսուս մարդը+,  որն իր անձը որպես համապատասխան փրկանք տվեց բոլորի համար+. հենց այս մասին է, որ իր ժամանակին վկայություն պիտի տրվի,  ինչի համար էլ+ ես նշանակվեցի քարոզիչ և առաքյալ+, որպեսզի հավատն+ ու ճշմարտությունը սովորեցնեմ մյուս ազգերին+ (ճշմարտությունն եմ ասում+, սուտ չեմ խոսում)։  Այդ պատճառով ցանկանում եմ, որ ամեն տեղ, երբ միասին հավաքվեք, տղամարդիկ աղոթք անեն, սուրբ ձեռքեր վեր բարձրացնեն+՝ առանց զայրույթի+ և վիճաբանությունների+։  Նաև ցանկանում եմ, որ կանայք իրենց զարդարեն վայելուչ հագուստով՝ համեստությամբ+ և ողջամտությամբ, ոչ թե մազերի այլազան հյուսվածքներով, ոսկով կամ մարգարիտներով կամ էլ շատ թանկարժեք զգեստներով+, 10  այլ բարի գործերով+, այնպես, ինչպես վայել է այն կանանց, ովքեր ասում են, որ ակնածում են Աստծուց+։ 11  Կինը թող լռությամբ և լիակատար հնազանդությամբ սովորի+։ 12  Թույլ չեմ տալիս, որ կինը սովորեցնի+ կամ իշխանություն բանեցնի տղամարդու վրա+, այլ թող լուռ մնա, 13  քանի որ առաջինը Ադամը ստեղծվեց, հետո նոր Եվան+։ 14  Եվ Ադամը չխաբվեց+, այլ կինն էր, որ խաբվեց+ ու հանցանքի մեջ ընկավ+։ 15  Սակայն որդեծնությամբ կինը պաշտպանված կլինի+, եթե հարատևի հավատի, սիրո և սրբության մեջ՝ ողջամտության հետ մեկտեղ+։

Ծանոթագրություններ