1 Տիմոթեոս 5:1-25
5 Խստորեն մի՛ քննադատիր մեծահասակ տղամարդուն+։ Ընդհակառակը՝ մեղմությամբ հորդորիր նրան ինչպես հոր, երիտասարդ տղամարդկանց՝ ինչպես եղբայրների,
2 մեծահասակ կանանց+՝ ինչպես մայրերի, երիտասարդ կանանց՝ ինչպես քույրերի+՝ ամենայն մաքրությամբ։
3 Պատվիր այրի կանանց, որոնք իսկապես այրի են+։
4 Բայց եթե մի որևէ այրի երեխաներ և թոռներ ունի, թող նրանք նախևառաջ սովորեն իրենց ընտանիքում+ Աստծու հանդեպ նվիրվածություն դրսևորել և պատշաճ հատուցումը տալ իրենց ծնողներին+, տատերին ու պապերին, որովհետև դա է ընդունելի Աստծու առաջ+։
5 Իսկ այն կինը, որն իսկապես այրի է ու խիստ կարիքի մեջ է+, իր հույսը դնում է Աստծու վրա+ և օր ու գիշեր հարատևում է աղաչանքների ու աղոթքների մեջ+։
6 Մինչդեռ այն կինը, որն անձնատուր է լինում կյանքի հաճույքներին+, թեև ապրում է, բայց մեռած է+։
7 Ուստի շարունակիր տալ այս պատվերները+, որպեսզի նրանք անպարսավելի լինեն+։
8 Անկասկած, եթե որևէ մեկը հոգ չի տանում իրեններին*+ և հատկապես իր ընտանիքի անդամներին+, նա հավատը+ ուրացել է+ և անհավատից էլ վատն է։
9 Ցուցակի մեջ թող ընդգրկվի այն այրին, որի տարիքը վաթսունն անց է, եղել է մեկ ամուսնու կին+
10 և վկայվել է իր բարի գործերով+, այսինքն՝ երեխաներ է մեծացրել+, հյուրընկալել է անծանոթների+, լվացել է սրբերի ոտքերը+, օգնության է հասել նեղության մեջ լինողներին+ և ժրաջան է եղել ամեն բարի գործի+։
11 Բայց երիտասարդ այրի կանայք չպետք է ընդգրկվեն ցուցակի մեջ, քանի որ երբ նրանց սեռական ցանկությունները խոչընդոտում են իրենց քրիստոնեական ծառայությանը+, նրանք ուզում են ամուսնանալ,
12 և դատապարտություն են բերում իրենց վրա, քանի որ չեն կատարում իրենց սկզբնական մտադրությունները+։
13 Միևնույն ժամանակ, վարժվում են պարապության՝ տնից տուն թրև գալով. այո՛, ոչ միայն պարապ են, այլ նաև բամբասողներ և ուրիշների գործերին խառնվողներ+, խոսում են ինչ որ չպետք է խոսեն։
14 Ուստի կամենում եմ, որ երիտասարդ այրիներն ամուսնանան+, երեխաներ ունենան+, տան գործերով զբաղվեն և հակառակորդին չարախոսելու առիթ չտան+,
15 քանի որ ոմանք արդեն շեղվել են ճիշտ ուղուց և Սատանայի հետևից են գնացել։
16 Եթե մի որևէ հավատացյալ կին այրի ազգականներ ունի, թող նրանց օգնի+, որպեսզի ժողովը չծանրաբեռնվի։ Այդ դեպքում ժողովը կկարողանա օգնել նրանց, ովքեր իսկապես այրի են+։
17 Այն երեցները, որ լավ են ղեկավարում+, թող կրկնակի պատվի արժանանան+, հատկապես նրանք, ովքեր տքնաջան աշխատում են խոսելու և ուսուցանելու համար+,
18 քանի որ Գիրքն ասում է. «Կալ անող եզան դունչը մի՛ կապիր»+, նաև՝ «աշխատողը արժանի է իր վարձին»+։
19 Երեցի դեմ մեղադրանք մի՛ ընդունիր, բացի այն դեպքից, երբ դա հաստատված է երկու կամ երեք վկաների կողմից+։
20 Նրանց, ովքեր շարունակ մեղք են գործում+, հանդիմանիր+ բոլորի առաջ, որպեսզի մյուսներն էլ վախենան+։
21 Աստծու, Քրիստոս Հիսուսի+ և ընտրյալ հրեշտակների առջև ամենայն լրջությամբ պատվիրում եմ քեզ, որ այս ամենը պահես առանց կանխորոշման՝ ոչինչ չանելով կողմնապահությամբ+։
22 Երբեք մի՛ շտապիր ձեռքերդ դնել+ որևէ մեկի վրա+, ոչ էլ մասնակից եղիր ուրիշների մեղքերին+. մաքո՛ւր պահիր քեզ+։
23 Այսուհետև ջուր մի՛ խմիր, այլ մի քիչ գինի+ օգտագործիր ստամոքսիդ և հաճախակի հիվանդանալու համար։
24 Որոշ մարդկանց մեղքերը բոլորին են հայտնի+ և ուղիղ դեպի դատաստան են տանում, իսկ ոմանց մեղքերը հայտնի կդառնան ավելի ուշ+։
25 Նույն ձևով էլ բարի գործերն են հայտնի բոլորին+, իսկ այն գործերը, որ հայտնի չեն, չեն կարող ծածուկ մնալ+։
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «նրանց, ում մասին նա հոգ տանելու պատասխանատվություն ունի»։