2 Թագավորներ 11:1-21

11  Երբ Գոթողիան+՝ Օքոզիայի+ մայրը, տեսավ, որ իր որդին մահացել է, վեր կացավ ու կոտորեց ամբողջ թագավորական սերնդին+։  Սակայն Հովրամ թագավորի դուստր և Օքոզիայի քույր Հովսաբեեն+ Օքոզիայի որդի Հովասին+ գողացավ թագավորի որդիների միջից, որոնց պատրաստվում էին սպանել, և նրան ու նրա դայակին տարավ ննջասենյակ։ Նրան թաքցրին+ Գոթողիայից, և նա չսպանվեց։  Վեց տարի նրան թաքցրին Եհովայի տանը, իսկ այդ ընթացքում Գոթողիան էր իշխում երկրում+։  Յոթերորդ տարում Հովիադան+ մարդ ուղարկեց ու կանչեց կարիական+ թիկնապահների և սուրհանդակների+ վրա նշանակված հարյուրապետներին ու նրանց իր մոտ՝ Եհովայի տուն բերեց։ Նրանց հետ ուխտ+ կապեց ու Եհովայի տան մեջ երդում+ անել տվեց, որից հետո նրանց ցույց տվեց թագավորի որդուն։  Հովիադան հրամայեց նրանց. «Այսպես կանեք. ձեր մեկ երրորդը թող գա շաբաթ օրը և պահպանի արքունական տունը+,  մեկ երրորդը թող Հիմքի դարպասի+ մոտ լինի, մեկ երրորդն էլ սուրհանդակների հետևի դարպասի մոտ։ Աչալուրջ եղեք և հերթով տունը+ պահպանեք։  Ձեզանից երկու ջոկատ, նրանք, ովքեր շաբաթ օրը պիտի գնան, հանուն թագավորի թող մնան, որ պահպանեն Եհովայի տունը։  Թագավորի չորս կողմը կկանգնեք՝ ամեն մեկի զենքը իր ձեռքին, և ով որ փորձի այդ շարքերից ներս մտնել, սպանեք նրան։ Թագավորի հետ եղեք, երբ նա դուրս է գնում ու ներս է գալիս»։  Հարյուրապետներն+ արեցին այնպես, ինչպես որ Հովիադա քահանան հրամայեց։ Նրանցից ամեն մեկը վերցրեց իր մարդկանց՝ թե՛ շաբաթ օրը եկողներին+ և թե՛ շաբաթ օրը գնացողներին, և Հովիադա քահանայի մոտ եկան։ 10  Քահանան հարյուրապետներին տվեց Դավիթ թագավորի նիզակներն ու կլոր վահանները, որոնք Եհովայի տան մեջ էին+։ 11  Սուրհանդակները+՝ ամեն մեկը զենքն իր ձեռքին, կանգնեցին տան աջ կողմից մինչև տան ձախ կողմը, զոհասեղանի+ ու տան մոտ՝ թագավորի շուրջբոլորը։ 12  Հետո Հովիադան դուրս բերեց թագավորի որդուն+ և նրա գլխին դրեց թագն+ ու Վկայությունը+։ Երբ նրան թագավոր դարձրին+ ու օծեցին+, ժողովուրդը ծափ տվեց+ ու բացականչեց. «Կեցցե՛ թագավորը»+։ 13  Երբ Գոթողիան լսեց վազող ժողովրդի ձայնը, անմիջապես գնաց ժողովրդի մոտ՝ Եհովայի տուն+։ 14  Նա տեսավ, որ սովորության համաձայն՝ թագավորը կանգնած էր սյան մոտ+, զորապետներն ու փողհարները+ թագավորի կողքին էին կանգնած և երկրի ողջ ժողովուրդը ուրախանում էր+ ու փողերն էր հնչեցնում։ Այդ ժամանակ Գոթողիան+ պատռեց իր հանդերձներն ու բղավեց. «Դավադրությո՜ւն։ Դավադրությո՜ւն»+։ 15  Հովիադա քահանան հրամայեց զորքերի վրա նշանակված հարյուրապետներին+. «Դո՛ւրս տարեք նրան շարքերի միջից, և ով որ գնա նրա հետևից, սրով սպանե՛ք»+ (քանի որ քահանան ասել էր. «Թույլ մի՛ տվեք, որ նա Եհովայի տանը սպանվի»)։ 16  Ուստի Գոթողիային բռնեցին, տարան արքունական տուն+ մտնող ձիերի ճանապարհով+ ու այնտեղ սպանեցին+։ 17  Այնուհետև Հովիադան ուխտ կապեց+ Եհովայի+, թագավորի+ և ժողովրդի միջև, որպեսզի նրանք Եհովայի ժողովուրդը լինեն, նաև ուխտ կապեց թագավորի և ժողովրդի միջև+։ 18  Դրանից հետո երկրի բոլոր մարդիկ եկան Բահաղի տուն, քանդեցին նրա զոհասեղանները+, ջարդուփշուր արեցին նրա պատկերները+, իսկ Բահաղի քահանա Մատթանին+ զոհասեղանների առաջ սպանեցին+։ Հովիադա քահանան վերակացուներ նշանակեց Եհովայի տան վրա+։ 19  Հետո նա իր հետ վերցրեց հարյուրապետներին, կարիական+ թիկնապահներին, սուրհանդակներին+ ու երկրի ողջ ժողովրդին, որպեսզի թագավորին Եհովայի տնից դուրս ուղեկցեն։ Նրանք սուրհանդակների դարպասով+ արքունական տուն եկան, և Հովասը նստեց թագավորական գահին+։ 20  Երկրի ողջ ժողովուրդն ուրախացավ+, և քաղաքը խաղաղվեց։ Իսկ Գոթողիային արքունական տան մոտ սրով սպանեցին+։ 21  Հովասը+ յոթ տարեկան էր, երբ սկսեց թագավորել+։

Ծանոթագրություններ