2 Թագավորներ 14:1-29
14 Իսրայելի Հովաքազ թագավորի որդի Հովասի+ թագավորության երկրորդ տարում Հուդայի Հովաս թագավորի որդի Ամասիան+ թագավոր դարձավ։
2 Նա քսանհինգ տարեկան էր, երբ սկսեց թագավորել, և քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հովադան+, որը Երուսաղեմից էր։
3 Նա արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում+, թեպետ ոչ իր հայր Դավթի պես+, այլ իր հայր Հովասի բոլոր արածների պես արեց+։
4 Միայն բարձունքները չվերացան+։ Ժողովուրդը առաջվա պես շարունակում էր բարձունքների վրա զոհեր մատուցել և զոհերի ծուխը վեր հանել+։
5 Թագավորությունը իր ձեռքում հաստատելուց հետո Ամասիան կոտորեց+ իր այն ծառաներին, ովքեր սպանել էին թագավորին՝ իր հորը+։
6 Սակայն սպանողների որդիներին մահվան չմատնեց, որովհետև Մովսեսի օրենքի գրքում, որ Եհովան պատվիրել էր նրանց պահել, գրված է+. «Հայրերը չպետք է մեռնեն որդիների պատճառով, և որդիները չպետք է մահվան մատնվեն հայրերի պատճառով, այլ ամեն ոք պետք է մեռնի իր իսկ մեղքի համար»+։
7 Աղի հովտում+ նա տասը հազար եդոմացիների կոտորեց+ և պատերազմով գրավեց Սելան, որը Հեկթովել է անվանվում մինչև այսօր։
8 Այդ ժամանակ Ամասիան պատգամաբերներ ուղարկեց Հեուի որդի Հովաքազի որդի Իսրայելի Հովաս թագավորի մոտ՝ ասելով. «Եկ երես առ երես հանդիպենք»+։
9 Բայց Իսրայելի Հովաս թագավորը մարդիկ ուղարկեց Հուդայի Ամասիա թագավորի մոտ, որ նրան ասեն. «Լիբանանի փշոտ մոլախոտը լուր ուղարկեց Լիբանանի մայրուն+, թե՝ «քո դստերը կնության տուր իմ որդուն»։ Բայց Լիբանանի դաշտի վայրի գազանը անցավ ու կոխկռտեց փշոտ մոլախոտը+։
10 Իսկապես որ, դու կոտորեցիր+ Եդոմը, և քո սիրտը հպարտացավ+։ Ուրեմն վայելիր քո փառքը+ և նստիր քո տան մեջ։ Ինչո՞ւ կռվի բռնվես+ ի վնաս քեզ+ ու ընկնես, և Հուդան էլ քեզ հետ»։
11 Բայց Ամասիան չլսեց+ նրան։
Ուստի Իսրայելի Հովաս թագավորը գնաց և Հուդայի Ամասիա թագավորի հետ երես առ երես հանդիպեց+ Հուդայի Բեթսամյուսի+ մոտ։
12 Հուդան պարտություն կրեց Իսրայելի առաջ+, և ամեն մեկն իր վրանը փախավ։
13 Բեթսամյուսի մոտ Իսրայելի Հովաս թագավորը գերի վերցրեց Հուդայի թագավորին՝ Օքոզիայի որդի Հովասի որդի Ամասիային։ Հետո նրան բերեց Երուսաղեմ և Եփրեմի դարպասից+ մինչև Անկյան դարպասը+ չորս հարյուր կանգուն երկարությամբ քանդեց Երուսաղեմի պարիսպը։
14 Նա վերցրեց ամբողջ ոսկին ու արծաթը և այն բոլոր իրերը, որ գտավ Եհովայի տանը+ և արքունական տան գանձարաններում, նաև պատանդներ վերցրեց ու վերադարձավ Սամարիա։
15 Հովասի մնացած գործերի մասին, նրա արածների ու նրա զորության, նաև Հուդայի Ամասիա թագավորի դեմ մղած պատերազմի մասին գրված է Իսրայելի թագավորների գործերի գրքում+։
16 Ի վերջո, Հովասը ննջեց իր նախահայրերի հետ+, և նրան թաղեցին Սամարիայում+՝ Իսրայելի թագավորների մոտ, իսկ նրա փոխարեն սկսեց թագավորել Հերոբովամը*+։
17 Հուդայի Հովաս թագավորի որդի Ամասիան+ Իսրայելի Հովաքազ թագավորի որդի Հովասի+ մահվանից հետո տասնհինգ տարի ապրեց+։
18 Ամասիայի մնացած գործերի մասին գրված է Հուդայի+ թագավորների գործերի գրքում+։
19 Երուսաղեմում նրա դեմ դավադրություն+ կազմակերպեցին, և նա փախավ Լաքիս+, սակայն նրա հետևից մարդ ուղարկեցին Լաքիս և այնտեղ նրան սպանեցին+։
20 Նրան ձիերով բերեցին ու թաղեցին+ Երուսաղեմում՝ իր նախահայրերի մոտ՝ Դավթի քաղաքում+։
21 Դրանից հետո Հուդայի ժողովուրդը վերցրեց Ազարիային*+, որն այդ ժամանակ տասնվեց տարեկան էր+, և նրա հայր Ամասիայի+ փոխարեն նրան թագավոր դարձրեց։
22 Նա վերակառուցեց Ելաթը+ ու վերադարձրեց Հուդային այն բանից հետո, երբ թագավորը ննջեց իր նախահայրերի հետ։
23 Հուդայի Հովաս թագավորի որդի Ամասիայի թագավորության տասնհինգերորդ տարում Իսրայելի Հովաս թագավորի որդի Հերոբովամը+ թագավոր դարձավ Սամարիայում և թագավորեց քառասունմեկ տարի։
24 Նա չարիք գործեց Եհովայի աչքում և չհեռացավ Նաբատի որդի Հերոբովամի բոլոր մեղքերից, որոնցով նա Իսրայելին էլ էր մեղք գործել տվել+։
25 Նա վերականգնեց Իսրայելի սահմանները՝ Եմաթի+ մուտքից մինչև Արաբայի ծովը+՝ Իսրայելի Աստված Եհովայի խոսքի համաձայն, որը նա ասել էր իր ծառայի՝ Ամաթի որդի գեթքոփերացի+ Հովնան+ մարգարեի միջոցով,
26 որովհետև Եհովան տեսնում էր Իսրայելի չափազանց դառը տառապանքները+. չկար նույնիսկ մի անօգնական ու աննշան մարդ, չկար մեկը, որ օգներ Իսրայելին+։
27 Ժամանակին Եհովան խոստացել էր, որ չի ջնջի Իսրայելի անունը երկնքի տակից+։ Այդ պատճառով էլ նա Հովասի որդի Հերոբովամի ձեռքով փրկեց+ նրանց։
28 Հերոբովամի մնացած գործերի, նրա բոլոր արածների ու զորության մասին, և այն մասին, թե ինչպես է նա կռվել ու ինչպես է Դամասկոսն+ ու Եմաթը+ վերադարձրել Հուդայի ու Իսրայելի տիրապետությանը, գրված է Իսրայելի թագավորների գործերի գրքում։
29 Ի վերջո, Հերոբովամը ննջեց իր նախահայրերի՝ Իսրայելի թագավորների հետ, իսկ նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Զաքարիան+։