2 Թագավորներ 18:1-37
18 Հուդայի Աքազ+ թագավորի որդի Եզեկիան+ թագավոր դարձավ Իսրայելի թագավոր Էլայի որդի Օսեայի+ թագավորության երրորդ տարում։
2 Քսանհինգ տարեկան էր նա, երբ թագավոր դարձավ, և քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Աբի, որը Զաքարիայի դուստրն էր+։
3 Եզեկիան արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում+, և ամեն ինչում վարվեց իր հայր Դավթի պես+։
4 Նա կործանեց բարձունքներն+ ու կտոր-կտոր արեց սուրբ սյուները+, կտրեց սուրբ+ ձողը և ջարդուփշուր արեց Մովսեսի սարքած+ պղնձե օձը+, որովհետև մինչև այդ օրը Իսրայելի որդիները նրա համար զոհերի+ ծուխն էին վեր հանում և այդ կուռքը անվանում էին Նեեսթան*+։
5 Նա Իսրայելի Աստված Եհովային վստահեց+, և Հուդայի ո՛չ նախորդ+ և ո՛չ էլ հաջորդ թագավորների մեջ նրա նմանը չեղավ+։
6 Նա Եհովային կառչած մնաց+ և չդադարեց նրան հետևելուց, պահեց այն պատվիրանները, որ Եհովան տվել էր Մովսեսին+։
7 Եհովան նրա հետ էր+, և ինչ էլ որ Եզեկիան անում էր, խելամտորեն էր գործում+։ Նա ապստամբեց Ասորեստանի թագավորի դեմ և այլևս նրան չծառայեց+։
8 Նաև կոտորեց փղշտացիներին+ մինչև Գազա+ և նրա տարածքները՝ պահակների աշտարակից+ մինչև բերդաքաղաքը։
9 Եզեկիայի թագավորության չորրորդ տարում, այսինքն՝ Իսրայելի Էլա թագավորի որդի Օսեայի+ թագավորության յոթերորդ տարում Ասորեստանի Սալմանասար+ թագավորը դուրս եկավ Սամարիայի դեմ ու պաշարեց այն+։
10 Երրորդ տարվա վերջում նա գրավեց+ Սամարիան+։ Դա տեղի ունեցավ Եզեկիայի թագավորության վեցերորդ տարում, այսինքն՝ Իսրայելի Օսեա թագավորի իշխանության իններորդ տարում։
11 Դրանից հետո Ասորեստանի+ թագավորը իսրայելացիներին գերի տարավ+ Ասորեստան և բնակեցրեց նրանց Քալայում+ ու Քաբորում+՝ Գոզան գետի մոտ, և մարերի քաղաքներում+,
12 որովհետև նրանք չլսեցին+ իրենց Աստված Եհովայի ձայնին և խախտեցին նրա ուխտը+՝ այն ամենը, ինչ Եհովայի ծառա Մովսեսը+ պատվիրել էր նրանց պահել+. չլսեցին և չկատարեցին։
13 Եզեկիայի թագավորության տասնչորսերորդ տարում Ասորեստանի+ Սենեքերիմ+ թագավորը դուրս եկավ Հուդայի բոլոր բերդաքաղաքների դեմ ու գրավեց դրանք։
14 Ուստի Հուդայի Եզեկիա թագավորը մարդիկ ուղարկեց Լաքիս՝ Ասորեստանի թագավորի մոտ՝ ասելով. «Ես մեղք գործեցի։ Նահանջիր։ Ինչ որ պահանջես ինձանից, կտամ»+։ Եվ Ասորեստանի թագավորը Հուդայի Եզեկիա թագավորից պահանջեց երեք հարյուր տաղանդ*+ արծաթ և երեսուն տաղանդ ոսկի։
15 Այդ պատճառով Եզեկիան Եհովայի տանը+ և արքունական տան գանձարանում գտնված ամբողջ արծաթը տվեց նրան+։
16 Այդ ժամանակ Եզեկիան հանեց Եհովայի տաճարի+ դռներն ու դռների կողափայտերը, որոնք նա ոսկով էր պատել+, ու այդ ոսկին էլ Ասորեստանի թագավորին տվեց։
17 Ասորեստանի+ թագավորը թարթանին*+, ռաբսարիսին* ու ռաբսակին*+ Լաքիսից+ մեծ զորքով ուղարկեց Երուսաղեմ՝ Եզեկիա թագավորի մոտ։ Նրանք գնացին ու Երուսաղեմ հասնելով՝ եկան կանգնեցին վերին ավազանի+ ջրմուղի+ մոտ, որը լվացարարների դաշտը տանող գլխավոր ճանապարհի մոտ է+։
18 Նրանք կանչեցին թագավորին, բայց նրանց մոտ դուրս եկան Քեղկիայի որդի Եղիակիմը+՝ տան վերակացուն, Սեբնա + քարտուղարը և Ասափի որդի Հովաք արձանագրիչը։
19 Ռաբսակը+ նրանց ասաց. «Եզեկիային ասացեք. «Այսպես է ասում մեծ թագավորը+՝ Ասորեստանի թագավորը. «Այդ ինչի՞ն ես դու ապավինում+։
20 Դու ասում ես. «Պատերազմ մղելու համար ես ունեմ թե՛ ծրագիր+ և թե՛ զորություն»։ Բայց դրանք միայն խոսքեր են։ Այդ ո՞ւմ ես ապավինում, որ ապստամբել+ ես իմ դեմ։
21 Ապավինում ես այդ ջախջախված եղեգի+՝ Եգիպտոսի+ օգնությա՞նը, որը, եթե մի մարդ նրա վրա հենվի, ձեռքը կմտնի ու կծակի։ Այսպիսին է փարավոնը+՝ Եգիպտոսի թագավորը, բոլոր իրեն ապավինողների համար։
22 Իսկ եթե դուք ինձ ասեք՝ «մենք ապավինում ենք+ մեր Աստված Եհովային»+, ապա մի՞թե նրա բարձունքներն+ ու զոհասեղանները չէին, որ վերացրեց Եզեկիան+՝ Հուդային ու Երուսաղեմին ասելով. «Միայն այս զոհասեղանի առաջ պիտի խոնարհվեք Երուսաղեմում»»»+։
23 Գրազ արի+ իմ տիրոջ՝ Ասորեստանի թագավորի հետ. ես քեզ երկու հազար ձի տամ, ու տեսնենք, թե դու կկարողանա՞ս դրանց վրա հեծնողներ նստեցնել+։
24 Հապա ինչպե՞ս կարող ես հետ մղել իմ տիրոջ ամենաաննշան ծառաներից մի կառավարչի+, երբ դու ինքդ կառքերի+ ու ձիավորների+ համար Եգիպտոսին ես ապավինում։
25 Եվ հիմա մի՞թե ես առանց Եհովայի լիազորության եմ դուրս եկել այս վայրի դեմ, որ այն ավերեմ։ Եհովան ինքը ինձ ասաց+. «Դո՛ւրս եկ այս երկրի դեմ և այն ավերիր»»։
26 Դա լսելով՝ Քեղկիայի որդի Եղիակիմը+, Սեբնան+ ու Հովաքը+ ասացին ռաբսակին+. «Խնդրում ենք, քո ծառաների հետ ասորերեն+ խոսիր, որովհետև մենք հասկանում ենք այդ լեզուն. պարսպի վրա եղող մարդկանց ներկայությամբ մեզ հետ հրեաների լեզվով+ մի՛ խոսիր»։
27 Սակայն ռաբսակն ասաց նրանց. «Մի՞թե իմ տերը միայն ձեր տիրոջ ու ձեզ մոտ է ինձ ուղարկել, որ այս խոսքերն ասեմ։ Չէ՞ որ պարսպի վրա նստած այս մարդկանց մոտ էլ է ուղարկել, որոնք, ինչպեսև դուք, իրենց արտաթորանքն+ են ուտելու և իրենց մեզն են խմելու»+։
28 Ռաբսակը, երևացող տեղում կանգնած, հրեաների լեզվով բղավեց+ ու բարձրաձայն ասաց. «Լսեցե՛ք մեծ թագավորի+՝ Ասորեստանի թագավորի խոսքը։
29 Թագավորն ասում է. «Թույլ մի՛ տվեք, որ Եզեկիան խաբի ձեզ, որովհետև նա չի կարող իմ ձեռքից ազատել ձեզ+։
30 Եվ թույլ մի՛ տվեք, որ Եզեկիան համոզի ձեզ ապավինել Եհովային+՝ ասելով. «Եհովան անպատճառ կազատի մեզ+, և այս քաղաքը չի մատնվի Ասորեստանի թագավորի ձեռքը»+։
31 Մի՛ լսեք Եզեկիային, որովհետև այսպես է ասում Ասորեստանի թագավորը. «Հանձնվեք և դուրս եկեք ինձ մոտ, և թող ձեզանից ամեն մեկն իր որթատունկից ու իր թզենուց ուտի+ և իր ջրամբարից ջուր խմի+,
32 մինչև որ գամ, ձեզ վերցնեմ ու տանեմ մի երկիր, որը ձեր երկրի նման է+. ցորենի և նոր գինու երկիր, հացի+ ու խաղողի այգիների երկիր+, ձիթենիների և մեղրի երկիր+։ Այդպես դուք կենդանի կմնաք ու չեք մեռնի։ Մի՛ լսեք Եզեկիային, որովհետև նա մոլորեցնում է ձեզ՝ ասելով, թե՝ «Եհովան կազատի մեզ»+։
33 Մի՞թե ազգերի աստվածները ազատեցին+ իրենց երկրները Ասորեստանի թագավորի ձեռքից+։
34 Ո՞ւր են Եմաթի+ ու Արփադի+ աստվածները, ո՞ւր են Սեֆարուիմի+, Անայի+ և Իվայի+ աստվածները։ Ազատեցի՞ն նրանք Սամարիան իմ ձեռքից+։
35 Այդ երկրների բոլոր աստվածներից ո՞ր մեկն է իր երկիրն ազատել իմ ձեռքից+, որ Եհովան էլ Երուսաղեմն ազատի»»»+։
36 Բայց ժողովուրդը լռում էր+ և ոչինչ չէր պատասխանում+, քանի որ թագավորը պատվիրել էր. «Չպատասխանե՛ք նրան»+։
37 Քեղկիայի որդի Եղիակիմը+՝ տան վերակացուն, Սեբնա+ քարտուղարը և Ասափի որդի Հովաք+ արձանագրիչը պատառոտված հագուստներով+ եկան Եզեկիայի մոտ և ռաբսակի խոսքերը հաղորդեցին նրան։