2 Թագավորներ 22:1-20

22  Հովսիան+ ութ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեսունմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հեդիդա, որ Ադայիայի դուստրն էր՝ Բազկաթից+։  Նա արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում+, իր հայր Դավթի բոլոր ճանապարհներով քայլեց+ և աջ կամ ձախ չխոտորվեց+։  Իր թագավորության տասնութերորդ տարում Հովսիա թագավորը Մեսուլամի որդի Եսելիայի որդի Սաֆան+ քարտուղարին Եհովայի տուն ուղարկեց՝ ասելով.  «Գնա Քեղկիա+ քահանայապետի մոտ+, և նա թող հաշվի Եհովայի տուն բերված+ ամբողջ փողը+, որ դռնապանները+ հավաքել էին ժողովրդից։  Թող նրանք փողը հանձնեն Եհովայի տան գործի վրա նշանակված մարդկանց ձեռքը+, որպեսզի նրանք Եհովայի տանը աշխատողներին վճարեն տան վնասված տեղերը նորոգելու համար+,  արհեստավորներին, շինարարներին ու որմնադիրներին, նաև տան վերանորոգման համար գերաններ ու տաշած քարեր գնեն+։  Բայց հաշիվ չպահանջեք նրանցից, ում ձեռքը որ պիտի փողը հանձնեք+, որովհետև այդ մարդիկ ազնվորեն+ են կատարում իրենց աշխատանքը»։  Ավելի ուշ Քեղկիա+ քահանայապետը Սաֆան+ քարտուղարին ասաց+. «Օրենքի գիրքն+ եմ գտել Եհովայի տանը»։ Քեղկիան գիրքը տվեց Սաֆանին, և նա սկսեց կարդալ։  Սաֆան քարտուղարը եկավ թագավորի մոտ ու տեղեկացրեց նրան. «Ծառաներդ հանեցին տանը գտնված փողը և Եհովայի տանը գործի վրա նշանակված մարդկանց ձեռքը հանձնեցին»+։ 10  Սաֆան քարտուղարը նաև ասաց թագավորին. «Քեղկիա քահանան ինձ մի գիրք+ է տվել»։ Եվ Սաֆանը սկսեց գիրքը կարդալ թագավորի առաջ։ 11  Երբ թագավորը լսեց օրենքի գրքի խոսքերը, պատռեց իր հանդերձները+, 12  ապա Քեղկիա քահանային, Սաֆանի որդի Աքիկամին+, Միքայիայի որդի Աքբորին, Սաֆան քարտուղարին և թագավորի ծառա Ասայիային+ պատվիրեց. 13  «Գնացեք ու Եհովային հարցրեք+ ինձ համար, ժողովրդի և ամբողջ Հուդայի համար այս գտնված գրքի խոսքերի մասին, որովհետև մեծ է Եհովայի բարկությունը+, որ բորբոքվել է մեր դեմ, քանի որ մեր հայրերը+ չլսեցին այս գրքի խոսքերը ու չկատարեցին այն ամենը, ինչ որ մեզ համար է գրված»+։ 14  Ուստի Քեղկիա քահանան, Աքիկամը, Աքբորը, Սաֆանը և Ասայիան գնացին այդ մասին խոսելու Օլդա մարգարեուհու+ հետ, որը Արասի որդի Թեկուայի որդի հանդերձապետ+ Սեղումի կինն էր և բնակվում էր Երուսաղեմում՝ քաղաքի նոր հատվածում+։ 15  Նա ասաց նրանց. «Այսպես է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը+. «Այն մարդուն, որը ձեզ ինձ մոտ է ուղարկել, ասացեք. 16  «Այսպես է ասում Եհովան. «Աղետ եմ բերելու+ այս վայրի ու նրա բնակիչների վրա+՝ այն գրքի բոլոր խոսքերի համաձայն+, որ Հուդայի թագավորը կարդացել է+, 17  որովհետև թողեցին ինձ, զոհերի ծուխը վեր հանեցին ուրիշ աստվածների+ համար և ինձ վիրավորեցին իրենց ձեռքի բոլոր գործերով+։ Իմ բարկությունը բորբոքվել է այս վայրի դեմ և չի հանգչելու»»»+։ 18  Եվ Հուդայի թագավորին, որ ձեզ ուղարկել է Եհովային հարցնելու, սա՛ ասացեք. «Այսպես է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը, քո լսած խոսքերի մասին+. 19  «Քանի որ քո սիրտը+ փափկեց, և դու խոնարհվեցիր+ Եհովայի առաջ, երբ լսեցիր, թե ես ինչ խոսեցի այս վայրի ու նրա բնակիչների դեմ, որ այն զարհուրելի տեսարան ու անեծք+ է դառնալու, և պատռեցիր+ հանդերձներդ ու լաց եղար իմ առաջ, ես լսեցի քեզ,– ասում է Եհովան+։– 20  Այդ պատճառով դու կմիանաս+ քո նախահայրերին, և քեզ խաղաղությամբ քո գերեզմանի մեջ կդնեն+։ Քո աչքերը չեն տեսնի այն բոլոր աղետները, որ ես բերելու եմ այս վայրի վրա»»»։ Եվ նրանք պատասխանը թագավորին բերեցին։

Ծանոթագրություններ