2 Թագավորներ 23:1-37

23  Թագավորը մարդ ուղարկեց ու իր մոտ հավաքեց Հուդայի ու Երուսաղեմի բոլոր երեցներին+։  Դրանից հետո նա Եհովայի տուն գնաց, նրա հետ նաև Հուդայի ու Երուսաղեմի բոլոր բնակիչները, քահանաները+, մարգարեներն ու ամբողջ ժողովուրդը՝ փոքրից մինչև մեծը+։ Եվ թագավորը նրանց առաջ ընթերցեց+ Եհովայի տանը գտնված ուխտի+ գրքի+ բոլոր խոսքերը+։  Սյան մոտ կանգնած+՝ թագավորը Եհովայի առաջ ուխտ կապեց+, որ ամբողջ սրտով+ ու ամբողջ հոգով+ կհետևի+ Եհովային, կպահի նրա պատվիրանները+, վկայություններն+ ու նրա կանոնները+՝ կատարելով գրքում գրված ուխտի խոսքերը+։ Եվ ողջ ժողովուրդը այդ ուխտի մեջ մտավ+։  Այնուհետև թագավորը հրամայեց Քեղկիա+ քահանայապետին, օգնական-​քահանաներին, դռնապաններին+, որ Եհովայի տաճարից դուրս հանեն Բահաղի+, սուրբ ձողի+ և երկնքի բոլոր զորքերի համար պատրաստված բոլոր իրերը+։ Հետո այրեց դրանք Երուսաղեմից դուրս գտնվող Կեդրոնի+ դարավանդում և դրանց մոխիրը բերեց Բեթել+։  Նա ծառայությունից հեռացրեց քրմերին, որոնց Հուդայի թագավորները նշանակել էին, որ Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի շրջակայքում գտնվող բարձունքների վրա զոհերի ծուխը վեր հանեին, ինչպես նաև նրանց, ովքեր զոհերի ծուխն էին վեր հանում Բահաղին+, արևին, լուսնին, կենդանակերպի համաստեղությանը և երկնքի բոլոր զորքերին+։  Այնուհետև Եհովայի տնից հանեց սուրբ ձողը+ և տարավ Երուսաղեմից դուրս՝ Կեդրոն հեղեղատը, այնտեղ այրեց+, փոշու վերածեց և փոշին ժողովրդի որդիների գերեզմանների+ վրա ցանեց։  Նաև քանդեց Եհովայի տան մեջ գտնվող տաճարային պոռնիկների*+ տները, որտեղ կանայք սուրբ ձողի համար տաճար-​վրաններ էին գործում։  Ապա նա բոլոր քահանաներին դուրս հանեց Հուդայի քաղաքներից, որպեսզի բարձունքները երկրպագության համար անպիտան դարձնի, որտեղ քահանաները զոհերի ծուխն էին վեր հանում՝ Գեբայից+ մինչև Բերսաբեե+։ Նա քանդեց դարպասների մոտի բարձունքները, որոնք քաղաքագլուխ Հեսուի դարպասի մուտքի մոտ էին և քաղաքի դարպասով ներս մտնողից ձախ էին գտնվում։  Սակայն բարձունքների քահանաները+ Երուսաղեմում Եհովայի զոհասեղանին չէին մոտենում, թեպետև անթթխմոր հացեր+ էին ուտում իրենց եղբայրների հետ։ 10  Նա երկրպագության համար անպիտան դարձրեց Հիննոմի+ որդիների հովտում գտնվող Տոֆեթը+, որպեսզի ոչ մեկը իր որդուն կամ աղջկան որպես զոհ Մողոքի+ համար չայրի կրակի մեջ*+։ 11  Նա արգելեց Եհովայի տուն բերել այն ձիերը, որոնց Հուդայի թագավորները նվիրաբերել էին արևին և որոնք տուն էին մտնում պալատական Նաթանմելեքի ճաշասենյակի+ մուտքով, որը սյունասրահում էր գտնվում, և կրակի մեջ այրեց արևին+ նվիրված կառքերը։ 12  Թագավորը քանդեց Աքազի վերնատան տանիքի+ վրայի զոհասեղանները, որ Հուդայի թագավորներն էին սարքել, և այն զոհասեղանները+, որոնք Մանասեն էր սարքել Եհովայի տան երկու գավիթներում. ջարդուփշուր արեց դրանք ու փոշին Կեդրոն հեղեղատը թափեց։ 13  Նաև երկրպագության համար անպիտան դարձրեց այն բարձունքները, որ Երուսաղեմի դիմացն+ էին՝ Կործանման լեռան* աջ կողմում, որոնք Իսրայելի Սողոմոն+ թագավորն էր շինել սիդոնացիների գարշելի Աստարտի+, Մովաբի գարշելի Քամոսի+ և Ամմոնի որդիների նողկալի Մեղքոմի+ համար։ 14  Նա փշուր-​փշուր արեց+ սուրբ սյուները, կոտրեց սուրբ ձողերը և նրանց տեղը մարդկանց ոսկորներով լցրեց։ 15  Նաև Բեթելում գտնվող զոհասեղանն+ ու այն բարձունքը, որ շինել էր Նաբատի որդի Հերոբովամը+, որը Իսրայելին էլ էր մեղք գործել տվել+, այդ զոհասեղանն ու բարձունքն էլ քանդեց։ Հետո բարձունքը այրեց, փոշի դարձրեց և սուրբ ձողն էլ այրեց։ 16  Այնուհետև իր շուրջը նայելով՝ Հովսիան տեսավ լեռան վրայի գերեզմանները, ուստի մարդ ուղարկեց, որ այդ գերեզմաններից ոսկորները հանեն, ապա այրեց+ դրանք զոհասեղանի վրա, որպեսզի անպիտան դարձնի երկրպագության համար՝ Եհովայի այն խոսքի համեմատ+, որ ճշմարիտ Աստծու մարդն էր ասել+՝ կանխագուշակելով այս բաները։ 17  Ապա հարցրեց. «Այս ի՞նչ գերեզմանաքար է, որ ես տեսնում եմ»։ Քաղաքի մարդիկ նրան պատասխանեցին. «Դա ճշմարիտ Աստծու մարդու գերեզմանն է+, որ Հուդայից եկավ+ ու կանխապես հայտնեց այն բաները, որոնք դու արեցիր Բեթելի զոհասեղանին»+։ 18  Այդ ժամանակ նա ասաց. «Հանգիստ թողեք նրան+։ Ոչ ոք նրա ոսկորները չանհանգստացնի»։ Եվ նրանք ձեռք չտվեցին նրա ոսկորներին և Սամարիայից եկած մարգարեի ոսկորներին+։ 19  Հովսիան Սամարիայի քաղաքների+ մեջ գտնվող բարձունքների բոլոր տներն+ էլ վերացրեց, որոնք Իսրայելի թագավորները+ կառուցել էին Աստծուն վիրավորելու համար+, և դրանց էլ նույնն արեց, ինչ որ Բեթելում+ էր արել։ 20  Նա զոհասեղանների վրա սպանեց բարձունքների բոլոր քահանաներին+, որոնք այնտեղ էին, և այդ զոհասեղանների վրա մարդկանց ոսկորներ այրեց+։ Դրանից հետո Հովսիան վերադարձավ Երուսաղեմ։ 21  Թագավորը պատվիրեց ամբողջ ժողովրդին. «Տոնե՛ք ձեր Աստված Եհովային նվիրված Պասեքը+, ինչպես որ այս ուխտի գրքում է գրված»+։ 22  Իսրայելին դատող դատավորների օրերից սկսած՝ այդպիսի Պասեք չէին տոնել+ և ոչ էլ Իսրայելի թագավորների ու Հուդայի թագավորների օրերում էին տոնել+, 23  սակայն Հովսիայի թագավորության տասնութերորդ տարում Եհովային նվիրված Պասեքը տոնեցին Երուսաղեմում+։ 24  Հովսիան վերացրեց ոգեհարցներին+, գուշակներին+, ոչնչացրեց թերափիմները*+, գարշելի կուռքերը*+, բոլոր այն նողկալի բաները+, որոնք հայտնվել էին Հուդայի երկրում և Երուսաղեմում։ Նա արեց դա, որպեսզի կատարի գրքում+ գրված օրենքի խոսքերը+, որ Քեղկիա քահանան գտել էր Եհովայի տանը+։ 25  Նրանից առաջ նման թագավոր չէր եղել, որ իր ամբողջ սրտով, ամբողջ հոգով+ և իր ամբողջ ուժով դեպի Եհովան դառնար+՝ Մովսեսի ամբողջ օրենքի համեմատ. ոչ էլ նրանից հետո եղավ նրա նմանը։ 26  Այնուամենայնիվ, Եհովան հետ չդարձավ իր մեծ ու սաստիկ բարկությունից, որ բորբոքվել էր Հուդայի դեմ+ բոլոր այն վիրավորանքների համար, որոնցով Մանասեն վիրավորել էր իրեն+։ 27  Եհովան ասաց. «Կհեռացնեմ+ իմ առաջից Հուդային+, ինչպես որ Իսրայելին հեռացրի+։ Կմերժեմ այդ քաղաքը՝ իմ ընտրած Երուսաղեմը, և այն տունը, որի մասին ասել եմ. «Այնտեղ պիտի լինի իմ անունը»»+։ 28  Հովսիայի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների գործերի գրքում+։ 29  Այդ օրերին Եգիպտոսի թագավոր Նեքաո+ փարավոնը Եփրատ+ գետով գնաց Ասորեստանի թագավորի մոտ, և Հովսիա թագավորը գնաց նրա դեմ կռվելու+։ Բայց հենց որ նա տեսավ Հովսիային, սպանեց+ նրան Մեգիդոյում+։ 30  Հովսիայի մարմինը ծառաները կառքով Մեգիդոյից բերեցին Երուսաղեմ+ ու թաղեցին իր գերեզմանում։ Դրանից հետո երկրի ժողովուրդը Հովսիայի որդի Հովաքազին+ օծեց ու նրա հոր փոխարեն թագավոր դարձրեց։ 31  Քսաներեք տարեկան էր Հովաքազը+, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Ամիտալ+, որը լեբնացի Երեմիայի դուստրն էր։ 32  Նա չարիք գործեց Եհովայի աչքում և ամեն ինչում վարվեց այնպես, ինչպես իր նախահայրերը+։ 33  Նեքաո+ փարավոնը Ռեբլայում+՝ Եմաթի երկրում, կապանքների մեջ դրեց նրան+, որպեսզի Երուսաղեմում չթագավորի, և հարյուր տաղանդ* արծաթ+ ու մի տաղանդ ոսկի+ հարկ դրեց երկրի վրա+։ 34  Դրանից բացի, Նեքաո փարավոնը Հովսիայի որդի Եղիակիմին+ նրա հոր՝ Հովսիայի փոխարեն թագավոր նշանակեց և նրա անունը փոխեց ու Հովակիմ դրեց, իսկ Հովաքազին տարավ Եգիպտոս, որտեղ էլ նա մեռավ+։ 35  Արծաթն+ ու ոսկին Հովակիմը տվեց փարավոնին։ Սակայն փարավոնի պահանջածի չափով արծաթ տալու համար նա երկրի վրա հարկ դրեց+։ Երկրի մարդկանցից ամեն մեկից իր սահմանած հարկի+ համեմատ նա արծաթ ու ոսկի վերցրեց, որ Նեքաո փարավոնին տա։ 36  Քսանհինգ տարեկան էր Հովակիմը+, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում+։ Նրա մոր անունն էր Զաբիդա, որը Փադայիայի դուստրն էր՝ Ռումայից։ 37  Նա չարիք+ գործեց Եհովայի աչքում և ամեն ինչում վարվեց այնպես, ինչպես իր նախահայրերը+։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ տղամարդիկ, որոնց տաճարում օգտագ. էին պոռնկության համար։
Բռց.՝ «կրակի միջով չանցկացնի»։
Այսինքն՝ Ձիթենյաց լեռան, մասնավ. հարավային մասը, որը հայտնի է նաև Վիրավորանքի լեռ անունով։
Տե՛ս Ծն 31։19-ի ծնթ.։
Տե՛ս Ղև 26։30-ի ծնթ.։
Տե՛ս հավելված 17։