2 Թագավորներ 5:1-27

5  Ասորիքի թագավորի բանակի զորագլուխ Նեեմանը+ իր տիրոջ մոտ մեծ ու հարգված մարդ էր, քանի որ նրա միջոցով Եհովան փրկություն էր տվել Ասորիքին+։ Նա մի խիզախ և զորեղ տղամարդ էր, սակայն բորոտությամբ էր տառապում։  Իսրայելի երկրի վրա արշավանքներից մեկի ժամանակ ասորիների հրոսակախմբերը+ գերի վերցրին մի փոքրիկ աղջկա+, և նա սկսեց Նեեմանի կնոջը ծառայել։  Մի անգամ նա իր տիրուհուն ասաց+. «Երանի՜ թե իմ տերը Սամարիայում եղող մարգարեի+ մոտ լիներ։ Այն ժամանակ նա կբուժեր նրան բորոտությունից»+։  Նրա տիրոջը հաղորդեցին. «Այն աղջիկը, որին Իսրայելի երկրից են բերել, այսպես ու այնպես է ասում»+։  Ուստի Ասորիքի թագավորն ասաց Նեեմանին. «Ճանապա՛րհ ընկիր ու գնա՛, իսկ ես նամակ կուղարկեմ Իսրայելի թագավորին»։ Իր հետ վերցնելով+ տասը տաղանդ արծաթ, վեց հազար սիկղ ոսկի+ և տասը ձեռք հագուստ+՝ Նեեմանը գնաց  և նամակը+ Իսրայելի թագավորին տարավ, որտեղ ասվում էր. «Երբ այս նամակը քեզ հասնի, իմացած եղիր, որ քեզ մոտ եմ ուղարկում իմ ծառա Նեեմանին, որ բուժես նրան իր բորոտությունից»։  Երբ Իսրայելի թագավորը կարդաց նամակը, պատռեց+ իր հանդերձներն ու ասաց. «Մի՞թե ես Աստված եմ+, որ մեռցնեմ կամ ապրեցնեմ+։ Նա ինձ մոտ է ուղարկում այս մարդուն, որ ես բուժեմ նրա բորոտությունը։ Հիմա իմացեք ու տեսեք, որ նա ինձ հետ կռվելու պատճառ է փնտրում»+։  Երբ ճշմարիտ Աստծու մարդ Եղիսեն լսեց, որ Իսրայելի թագավորը պատռել է իր հանդերձները+, մարդ ուղարկեց նրա մոտ՝ ասելով. «Ինչո՞ւ ես պատռել քո հանդերձները։ Թող նա ինձ մոտ գա և իմանա, որ Իսրայելում մարգարե կա»+։  Նեեմանը իր ձիերով և մարտակառքերով եկավ ու կանգնեց Եղիսեի տան մուտքի մոտ։ 10  Եղիսեն պատգամաբեր ուղարկեց, որ ասի նրան. «Գնա, յոթ անգամ+ սուզվիր+ Հորդանան գետում, որ մարմինդ բուժվի+, և դու կմաքրվես»։ 11  Լսելով այդ խոսքերը՝ Նեեմանը վրդովվեց+ և մի կողմ գնալով՝ ասաց. «Ես կարծում էի+, թե նա անպատճառ դուրս կգա ինձ մոտ, կկանգնի ու իր Աստված Եհովայի անունը կկանչի, ձեռքը կդնի իմ հիվանդ տեղի վրա ու կբուժի բորոտությունս։ 12  Մի՞թե Դամասկոսի+ Աբանա և Փարփար գետերը Իսրայելի բոլոր ջրերից+ ավելի լավը չեն։ Ի՞նչ է, չէի՞ կարող նրանց մեջ սուզվել ու մաքրվել»+։ Այս խոսքերն ասելով՝ նա զայրացած շրջվեց ու գնաց+։ 13  Նրա ծառաները մոտեցան նրան ու ասացին. «Հա՛յր+, եթե մարգարեն քեզ մի մեծ բան ասած լիներ, չէի՞ր անելու։ Առավել ևս, երբ քեզ ասաց. «Սուզվիր ու կմաքրվես»»։ 14  Եվ Նեեմանը գնաց ու յոթ անգամ սուզվեց Հորդանանի մեջ, ինչպես որ ճշմարիտ Աստծու մարդն+ էր ասել։ Նրա մարմինը դարձավ փոքր տղայի մարմնի պես+, ու նա մաքրվեց+։ 15  Դրանից հետո իր բոլոր մարդկանց հետ նա վերադարձավ ճշմարիտ Աստծու+ մարդու մոտ, եկավ ու կանգնելով նրա առաջ՝ ասաց. «Հիմա ես գիտեմ, որ երկրի վրա ոչ մի տեղ Աստված չկա, այլ միայն Իսրայելում+։ Իսկ հիմա, խնդրում եմ, քո ծառայից ընծա+ ընդունիր»։ 16  Բայց Եղիսեն պատասխանեց. «Կենդանի է Եհովան+, որի առջև կանգնում եմ. ես դա չեմ ընդունի»+։ Նեեմանը ստիպում էր, որ նա ընդունի, բայց Եղիսեն հրաժարվում էր։ 17  Ի վերջո, Նեեմանն ասաց. «Եթե այդպես է, ապա թող քո ծառային երկու ջորու բեռի չափ հող+ տան, որովհետև քո ծառան, Եհովայից բացի, ուրիշ աստվածների այլևս ողջակեզ ու զոհ չի մատուցելու+։ 18  Միայն թե Եհովան թող քո ծառային այս բանը ների. երբ իմ տերը մտնում է Ռեմոնի+ տուն՝ նրա առաջ խոնարհվելու, ձեռքիս վրա է հենվում+, ուստի ես էլ ստիպված պիտի լինեմ Ռեմոնի տանը խոնարհվել+։ Թող Եհովան ների քո ծառային Ռեմոնի տանը խոնարհվելու համար»+։ 19  Եղիսեն ասաց նրան. «Գնա՛ խաղաղությամբ»+։ Եվ նա գնաց նրա մոտից։ Երբ Նեեմանը բավականին հեռացել էր, 20  Գեեզին+՝ ճշմարիտ Աստծու մարդ+ Եղիսեի սպասավորը, մտածեց. «Իմ տերը թույլ տվեց, որ ասորի Նեեմանը+ գնա, և նրա ձեռքից չընդունեց նրա բերածը։ Կենդանի է Եհովան+, ես կվազեմ նրա հետևից ու մի բան կվերցնեմ նրանից»+։ 21  Եվ Գեեզին վազեց Նեեմանի հետևից։ Տեսնելով, որ ինչ-​որ մեկը իր հետևից վազում է՝ Նեեմանը իջավ կառքից, որ դիմավորի նրան, և հարցրեց. «Ամեն բան կարգի՞ն է»+։ 22  Սա պատասխանեց. «Ամեն բան կարգին է։ Իմ տերն+ ուղարկեց ինձ+, որ ասեմ քեզ. «Քիչ առաջ Եփրեմի լեռներից ինձ մոտ երկու երիտասարդներ եկան մարգարեների որդիներից+։ Խնդրում եմ, նրանց մի տաղանդ* արծաթ և երկու ձեռք հագուստ տուր»»+։ 23  «Երկո՛ւ տաղանդ վերցրու»,– ասաց Նեեմանը։ Նա ստիպեց+ նրան և երկու պարկի մեջ երկու ձեռք հագուստի հետ երկու տաղանդ արծաթ կապեց ու դրանք իր երկու ծառաներին տվեց, որ նրա առջևից տանեն։ 24  Հասնելով Օֆել՝ Գեեզին անմիջապես նրանց ձեռքից վերցրեց դրանք և պահեց իր տանը+, իսկ այդ մարդկանց ուղարկեց, և նրանք գնացին։ 25  Հետո եկավ ու իր տիրոջ կողքին կանգնեց+։ Եղիսեն հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս, Գեե՛զի»։ Նա պատասխանեց. «Քո ծառան ոչ մի տեղ էլ չէր գնացել»+։ 26  Բայց Եղիսեն ասաց նրան. «Մի՞թե իմ սիրտը այնտեղ չէր, երբ այդ մարդը իջավ կառքից՝ քեզ դիմավորելու։ Արդյոք ժամանա՞կն է արծաթ ու հագուստներ, ձիթենու և խաղողի այգիներ, ոչխարներ ու ցլեր, ծառաներ ու աղախիններ ընդունելու+։ 27  Թող որ Նեեմանի բորոտությունը+ ընդմիշտ քեզ ու քո սերնդին կպչի»+։ Եվ Գեեզին նրա մոտից դուրս եկավ բորոտությունից սպիտակած, ինչպես ձյունը+։

Ծանոթագրություններ

Մեկ տաղանդը հվսր է 34,2 կգ։