2 Թագավորներ 9:1-37

9  Եղիսե մարգարեն կանչեց մարգարեների որդիներից+ մեկին ու ասաց նրան. «Հանդերձիդ փեշերը գոտուդ տակ ամրացրու+, այս յուղի ամանը+ ձեռքդ վերցրու և գնա Ռամոթ-​Գաղաադ+։  Երբ հասնես այնտեղ, գտիր Հեուին+՝ Նամեսի որդի Հովսափատի որդուն, և մտնելով նրա մոտ՝ իր եղբայրների միջից առ նրան ու ներքին սենյակը+ տար։  Հետո վերցրու ամանով յուղը, լցրու նրա գլխին+ ու ասա. «Այսպես է ասում Եհովան. «Ես քեզ թագավոր+ եմ օծում+ Իսրայելի վրա»»։ Ապա դուռը բաց արա ու մի՛ սպասիր, փախի՛ր»։  Այդ սպասավորը՝ մարգարեի սպասավորը, գնաց Ռամոթ-​Գաղաադ  ու հասնելով այնտեղ՝ տեսավ, որ զորագլուխները նստած են։ Նա ասաց. «Ո՛վ զորագլուխ, խոսք ունեմ քեզ համար»+։ Հեուն հարցրեց. «Մեզանից ո՞ր մեկի համար»։ Նա էլ պատասխանեց. «Քե՛զ համար, ո՛վ զորագլուխ»։  Հեուն վեր կացավ ու մտավ տուն։ Մարգարեի սպասավորը յուղը լցրեց նրա գլխին ու ասաց. «Այսպես է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Քեզ թագավոր եմ օծում+ Եհովայի ժողովրդի+՝ Իսրայելի վրա։  Վերացրու քո տիրոջ՝ Աքաաբի տունը, և ես իմ մարգարե ծառաների արյան վրեժն+ ու Եհովայի բոլոր ծառաների արյան վրեժը կառնեմ Հեզաբելից+։  Աքաաբի ամբողջ տունը պիտի կործանվի. Աքաաբից+ պիտի բնաջինջ անեմ ամեն արուի*+, Իսրայելի մեջ եղող նույնիսկ ամենաաննշան մարդուն+։  Եվ Աքաաբի տան հետ պիտի անեմ այն, ինչ արեցի Նաբատի որդի Հերոբովամի+ տան և Աքիայի որդի Բաասայի+ տան հետ։ 10  Իսկ Հեզաբելին շները պիտի ուտեն+ Հեզրայելի հողակտորում, և նրան թաղող չի լինի»»։ Այս խոսքերն ասելով՝ նա բացեց դուռն ու փախավ+։ 11  Հեուն դուրս եկավ իր տիրոջ ծառաների մոտ, և նրանք հարցրին նրան. «Ամեն ինչ կարգի՞ն է+։ Այս ցնորվածը+ ինչո՞ւ էր եկել քեզ մոտ»։ Նա էլ պատասխանեց. «Դուք ինքներդ գիտեք այդ մարդուն, թե նա ինչ կարող է ասել»։ 12  Բայց նրանք ասացին. «Ո՛չ, մեզ ճիշտն ասա»։ Եվ այդ ժամանակ նա ասաց. «Նա ինձ հետ այսպես ու այնպես խոսեց՝ ասելով. «Այսպես է ասում Եհովան. «Քեզ թագավոր եմ օծում Իսրայելի վրա»»»+։ 13  Երբ այդ լսեցին, ամեն մեկը շտապ իր հանդերձը+ վերցրեց ու աստիճանների վրա նրա առաջը փռեց, ապա սկսեցին փող հնչեցնել+ ու ասել. «Հեուն թագավոր դարձավ»+։ 14  Դրանից հետո Նամեսիի+ որդի Հովսափատի որդի Հեուն+ դավադրություն+ կազմակերպեց Հովրամի դեմ։ Իսկ մինչ այդ Հովրամը, նրա հետ նաև ամբողջ Իսրայելը Ասորիքի Ազայել+ թագավորից Ռամոթ-​Գաղաադն+ էին պահպանում։ 15  Բայց հետո Հովրամ+ թագավորը վերադարձել էր Հեզրայել+, որպեսզի Ասորիքի թագավոր Ազայելի դեմ պատերազմելիս ասորիների կողմից իրեն հասցված վերքերը բուժի+։ Հեուն ասաց. «Եթե ձեր հոգին համաձայն է+, թույլ մի՛ տվեք, որ որևէ մեկը դուրս գա այս քաղաքից, գնա ու այս մասին պատմի Հեզրայելում»։ 16  Դրանից հետո Հեուն կառք նստեց ու գնաց Հեզրայել, որովհետև Հովրամը այնտեղ էր պառկած, և Հուդայի Օքոզիա+ թագավորը գնացել էր Հովրամին տեսության։ 17  Հեզրայելում+ աշտարակի+ վրա կանգնած դետը+, տեսնելով, որ Հեուն մարդկանց բազմության հետ մոտենում է, ասաց. «Մարդկանց բազմություն եմ տեսնում»։ Հովրամն ասաց. «Մի ձիավոր ուղարկիր, որ գնա նրանց ընդառաջ և հարցնի՝ խաղաղությունո՞վ է»+։ 18  Ուստի մի ձիավոր գնաց նրան ընդառաջ ու ասաց. «Թագավորը հարցնում է՝ խաղաղությունո՞վ է»։ Սակայն Հեուն պատասխանեց. «Քո ի՞նչ գործն է+։ Իմ հետևի՛ց արի»։ Դետը+ հաղորդեց. «Պատգամաբերը հասավ նրանց մոտ, բայց չի վերադառնում»։ 19  Այդ ժամանակ նա երկրորդ ձիավորին ուղարկեց, որը հասնելով նրանց՝ ասաց. «Թագավորը հարցնում է՝ խաղաղությունո՞վ է»։ Սակայն Հեուն պատասխանեց. «Քո ի՞նչ գործն է+։ Իմ հետևի՛ց արի»։ 20  Դետը նորից հաղորդեց. «Նա հասավ նրանց, բայց չի վերադառնում։ Իսկ նրանցից մեկի կառք քշելը Նամեսի+ թոռ Հեուի+ կառք քշելուն է նման, որովհետև խելագարի պես է քշում»+։ 21  Այդ պահին Հովրամը կարգադրեց՝ լծե՛ք+։ Եվ նրա մարտակառքը լծեցին։ Իսրայելի Հովրամ թագավորն ու Հուդայի Օքոզիա+ թագավորը իրենց մարտակառքերով դուրս եկան Հեուին ընդառաջ և նրան հանդիպեցին հեզրայելացի Նաբովթի+ հողակտորում։ 22  Հեուին տեսնելով՝ Հովրամը հարցրեց. «Խաղաղությունո՞վ է, Հեո՛ւ»։ Բայց նա պատասխանեց. «Ի՞նչ խաղաղություն+ կարող է լինել, քանի դեռ քո մայր Հեզաբելը+ պոռնկությամբ ու կախարդությամբ է զբաղվում»+։ 23  Հովրամն անմիջապես շրջեց կառքը, որ փախչի, և բղավեց Օքոզիային. «Դավաճանությո՛ւն է+, Օքո՛զիա»։ 24  Հեուն ուժեղ քաշեց աղեղն+ ու Հովրամի թիակների մեջտեղը հարվածեց։ Նետը անցավ նրա սրտի միջով, և նա կծկվեց իր մարտակառքի մեջ+։ 25  Հեուն կարգադրեց իր օգնական+ Բադեկարին. «Բարձրացրու նրան ու գցիր հեզրայելացի Նաբովթի արտը+։ Հիշիր, որ երբ ես ու դու նրա հայր Աքաաբի հետևից ձի հեծած, կողք կողքի գնում էինք, Եհովան նրա դեմ այս դատավճիռը+ տվեց. 26  «Երեկ ես Նաբովթի ու նրա որդիների+ արյունը+ տեսա,– ասում է Եհովան,– և քեզ այս հողակտորի մեջ պիտի հատուցեմ+,– ասում է Եհովան»։ Դրա համար էլ բարձրացրու նրան ու գցիր այս հողակտորի վրա, ինչպես որ Եհովան ասել է»+։ 27  Տեսնելով պատահածը՝ Հուդայի Օքոզիա+ թագավորը պարտեզի+ տան ճանապարհով փախավ։ (Հետո Հեուն գնաց նրան հետապնդելու և հրամայեց. «Դրա՛ն էլ սպանեք»։ Եվ երբ Օքոզիան իր կառքով գնում էր Գուր տանող ճանապարհով, որը Հեբլամի+ մոտ է, նրան վիրավորեցին։ Նա փախավ Մեգիդո+ և այնտեղ մեռավ+։ 28  Օքոզիայի ծառաները կառքով տարան նրան Երուսաղեմ ու թաղեցին իր նախահայրերի գերեզմանում՝ Դավթի քաղաքում+։ 29  Աքաաբի որդի Հովրամի+ թագավորության տասնմեկերորդ տարում էր, որ Օքոզիան+ թագավոր էր դարձել Հուդայի վրա)։ 30  Այդ ընթացքում Հեուն եկավ Հեզրայել+։ Լսելով այդ մասին՝ Հեզաբելը+ աչքերը ծարիրով* ներկեց+, գլուխը գեղեցիկ հարդարեց+ ու նայեց պատուհանից դուրս+։ 31  Երբ Հեուն դարպասներից ներս մտավ, Հեզաբելն ասաց նրան. «Ամեն բան կարգի՞ն է իր տիրոջը սպանող Զամրիի+ մոտ»։ 32  Հեուն վեր նայեց դեպի պատուհանը ու հարցրեց. «Ո՞վ է ինձ հետ, ո՞վ»+։ Այդ պահին երկու կամ երեք պալատականներ+ վերևից նրան նայեցին։ 33  Հեուն կարգադրեց. «Ցա՛ծ գցեք դրան»+։ Եվ Հեզաբելին ցած նետեցին։ Նրա արյունը պատի ու ձիերի վրա ցայտեց, և Հեուի ձիերը կոխկռտեցին+ Հեզաբելին։ 34  Դրանից հետո Հեուն ներս մտավ, կերավ ու խմեց և հետո ասաց. «Խնդրում եմ, հոգ տարեք այս անիծվածի+ մասին ու թաղեք նրան, քանի որ թագավորի աղջիկ է»+։ 35  Եվ երբ գնացին թաղելու, նրանից ոչինչ չգտան, բացի գանգից, ոտքերից ու ձեռքի թաթերից+։ 36  Վերադառնալով՝ այդ մասին հայտնեցին Հեուին, և նա ասաց. «Այսպես կատարվեց Եհովայի խոսքը+, որը նա ասել էր իր ծառա թեզբացի Եղիայի միջոցով, թե՝ «Հեզրայելի հողակտորում շները ուտելու են Հեզաբելի մարմինը+։ 37  Եվ Հեզաբելի դիակը ընկած է մնալու Հեզրայելի հողակտորի մեջ, ինչպես գոմաղբը+ դաշտում, այնպես որ ոչ մեկը չի կարողանա ասել, թե՝ սա Հեզաբելն է»»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 1Սմ 25։22-ի ծնթ.։
Աչքերը, հոնքերը, թարթիչները և մազերը ներկելու ներկ։