2 Թեսաղոնիկեցիներ 3:1-18
3 Վերջապես, եղբայրնե՛ր, աղոթեք մեզ համար+, որ Եհովայի խոսքը+ շարունակի արագորեն տարածվել+ և փառավորվել, ինչպես որ ձեզ մոտ է,
2 նաև աղոթեք, որ մենք ազատվենք վտանգավոր ու չար մարդկանցից+, որովհետև բոլորը չէ, որ հավատ ունեն+։
3 Բայց Տերը հավատարիմ է, և նա կհաստատի ձեզ ու կպահի Չարից+։
4 Մենք վստահ ենք+ ձեզ համար Տիրոջով, որ դուք կատարում եք և կշարունակեք կատարել այն ամենը, ինչ մենք պատվիրում ենք+։
5 Թող Տերը շարունակի ուղղել ձեր սրտերը դեպի Աստծու սերը+ և դեպի տոկունությունը+ հանուն Քրիստոսի։
6 Իսկ հիմա, եղբայրնե՛ր, պատվիրում ենք+ ձեզ Տեր Հիսուս Քրիստոսի անունով հեռու մնալ+ ամեն եղբորից, որը անկարգությամբ է վարվում+ և ոչ թե այն ամենի համաձայն, ինչ ընդունեցիք մեզանից+։
7 Դուք գիտեք, թե ինչպես պետք է ընդօրինակեք մեզ+, որովհետև մենք անկարգությամբ չվարվեցինք ձեր մեջ+,
8 ոչ էլ որևէ մեկի հացը ձրի կերանք+։ Հակառակը՝ տքնությամբ ու մեծ ջանքերով+ օր ու գիշեր աշխատում էինք, որպեսզի ձեզանից ոչ մեկին ծախսի տակ չգցենք+,
9 ոչ թե նրա համար, որ իրավունք չունենք+ ձեզանից մի բան ստանալու, այլ նրա համար, որ մեր անձերը ձեզ համար օրինակ լինեն, որ ընդօրինակեք մեզ+։
10 Երբ ձեզ մոտ էինք, սա էինք պատվիրում ձեզ+. «Եթե որևէ մեկը չի ուզում աշխատել, ուրեմն թող ոչ էլ ուտի»+։
11 Ձեզանից ոմանց մասին լսում ենք, որ անկարգությամբ են վարվում+, ընդհանրապես չեն աշխատում և խառնվում են իրենց չվերաբերող գործերին+։
12 Այսպիսիներին մենք պատվիրում և հորդորում ենք Տեր Հիսուս Քրիստոսով, որ իրենց գործով զբաղվեն և իրենց վաստակած հացն ուտեն+։
13 Բայց դուք, եղբայրնե՛ր, մի՛ հոգնեք ճիշտն անելուց+։
14 Իսկ եթե որևէ մեկը չի հնազանդվում այս նամակում գրված մեր խոսքին+, նշան դրեք նրա վրա+ ու այլևս մի՛ ընկերակցեք նրա հետ+, որ ամաչի+։
15 Սակայն թշնամի մի՛ համարեք նրան, այլ շարունակեք հորդորել+ իբրև եղբոր։
16 Թող խաղաղության Տերը ձեզ միշտ խաղաղություն տա բոլոր առումներով+։ Թող Տերը ձեր բոլորի հետ լինի։
17 Ահա և իմ՝ Պողոսիս ողջույնը՝ գրված իմ իսկ ձեռքով+, որը նշան է իմ բոլոր նամակներում. ես այսպես եմ գրում։
18 Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարությունը+ ձեր բոլորի հետ լինի։