2 Կորնթացիներ 1:1-24

1  Ես՝ Պողոսս, որ Աստծու կամքով Քրիստոս Հիսուսի առաքյալն եմ+, և մեր եղբայր Տիմոթեոսը+ գրում ենք Կորնթոսում գտնվող Աստծու ժողովին, ինչպես նաև ողջ Աքայիայում+ եղող բոլոր սրբերին+։  Թող անզուգական բարություն* դրսևորվի ձեր հանդեպ և խաղաղություն լինի ձեզ Աստծուց՝ մեր Հորից, և Տեր Հիսուս Քրիստոսից+։  Օրհնյալ լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը և Հայրը+, գթության+ Հայրը և ամենայն մխիթարության+ Աստվածը,  որը մխիթարում է մեզ մեր բոլոր նեղություններում+, որպեսզի ամեն տեսակ նեղության մեջ լինողներին կարողանանք մխիթարել+ այն մխիթարությամբ, որով ինքներս ենք մխիթարվում Աստծուց+։  Որքան որ հանուն Քրիստոսի մեր կրած չարչարանքներն են շատ+, այնքան էլ շատ է մխիթարությունը, որ ստանում ենք Քրիստոսի միջոցով+։  Եթե նեղության մեջ ենք, դա ձեր մխիթարության և փրկության համար է+, իսկ եթե մխիթարվում ենք, դա ձեր մխիթարության համար է, որը օգնում է ձեզ տոկալ այն նույն չարչարանքներին, որոնք մենք էլ ենք կրում+։  Ուստի վստահ ենք, որ դուք հավատարիմ կմնաք, որովհետև գիտենք, որ ինչպես չարչարանքներին եք բաժնեկից, այդպես էլ մխիթարությանը բաժնեկից կլինեք+։  Ուզում ենք, եղբայրնե՛ր, որ դուք տեղյակ լինեք այն նեղություններին, որ պատահեց մեզ Ասիայում*+. այդ բեռը այնքան վեր էր մեր կարողությունից, որ գրեթե կորցրինք ապրելու մեր հույսը+։  Թվաց, թե մահապատժի ենք դատապարտված։ Սա եղավ, որպեսզի ոչ թե ինքներս մեզ ապավինենք+, այլ Աստծուն, որը հարություն է տալիս մահացածներին+։ 10  Այնպիսի մեծ բանից, ինչպիսին որ մահն է, նա ազատեց մեզ ու կազատի էլ+. մեր հույսը նրա վրա է, որ նա հետագայում էլ կազատի մեզ+։ 11  Դուք ևս կարող եք օգնել՝ ջերմեռանդորեն աղոթելով մեզ համար+, որպեսզի հօգուտ մեզ շատերի կողմից շնորհակալություն+ մատուցվի մեզ շնորհվածի համար, որը ստացանք շատ մարդկանց աղոթքների շնորհիվ+։ 12  Սրանով ենք պարծենում, և մաքուր խղճով+ սա ենք ասում, որ աշխարհում ու առավել ևս ձեր հանդեպ մենք վարվեցինք սրբությամբ և Աստծու տված անկեղծությամբ, ոչ թե այս աշխարհի իմաստությամբ+, այլ Աստծու անզուգական բարությամբ։ 13  Մենք ուրիշ բան չենք գրում ձեզ, բացի այն ամենից, ինչ դուք լավ գիտեք ու նաև ընդունում եք։ Հուսով եմ, որ կշարունակեք ընդունել դրանք մինչև վերջ+։ 14  Դուք արդեն որոշ չափով ընդունել եք, որ մենք ձեր պարծանքն ենք+, ինչպես որ դուք էլ մեր պարծանքը կլինեք մեր Տեր Հիսուսի օրը+։ 15  Այս վստահությամբ ես նախապես մտադրվել էի ձեզ մոտ գալ+, որ դուք դարձյալ ուրախանաք+, 16  և ձեզ մոտ կանգ առնելուց հետո գնալ Մակեդոնիա+, ապա Մակեդոնիայից վերադառնալ ձեզ մոտ+ և կուզեի, որ դուք ճանապարհի մի մասը ուղեկցեիք+ ինձ դեպի Հրեաստան։ 17  Ուրեմն երբ մտադրվեցի գալ, մի՞թե թեթևամտություն դրսևորեցի+։ Կամ ինչ որ նպատակադրում եմ, եսասիրական մղումներո՞վ եմ անում+, որ մեկ ասեմ՝ «այո՛, իհարկե», իսկ հետո՝ «ո՛չ+, ոչ մի դեպքում»։ 18  Բայց ինչպես որ Աստծուն կարելի է վստահել, այնպես էլ ձեզ ուղղված մեր խոսքը «այո» չէ և միևնույն ժամանակ՝ «ոչ»։ 19  Աստծու Որդին+՝ Քրիստոս Հիսուսը, որի մասին ես, Սիլվանոսը և Տիմոթեոսը+ քարոզեցինք ձեզ, չեղավ «այո» և միևնույն ժամանակ՝ «ոչ», այլ նրա պարագայում «այո»-​ն «այո» եղավ+։ 20  Եվ որքան որ Աստծու խոստումներ+ կան, նրա միջոցով «այո» եղան+։ Դրա համար էլ նրա միջոցով «ամեն»+ ենք ասում՝ փառք տալով Աստծուն։ 21  Բայց նա, ով երաշխավորում է, որ դուք և մենք Քրիստոսին ենք պատկանում, և նա, ով օծել է+ մեզ, Աստվածն է։ 22  Նա նաև իր կնիքը+ դրեց մեզ վրա և գալիք վարձատրության երաշխիքը+ տվեց, այսինքն՝ ոգին+՝ մեր սրտերում։ 23  Հիմա ես Աստծուն վկա+ եմ կանչում իմ իսկ հոգու դեմ. ձեզ խնայելու համար է+, որ դեռ չեմ եկել Կորնթոս։ 24  Բանն այն չէ, որ մենք տիրապետում ենք+ ձեր հավատի վրա, այլ մենք համագործակիցներ ենք+ և նպաստում ենք ձեր ուրախությանը, քանի որ ձեր հավատի շնորհիվ+ եք դուք կանգնած+։

Ծանոթագրություններ

Տե՛ս բառարանը։
Տե՛ս Գրծ 2։9-ի ծնթ.։