2 Կորնթացիներ 3:1-18

3  Կարիք կա՞ արդյոք, որ նորից մեզ երաշխավորենք+։ Արդյոք ձեզ ուղղված կամ ձեր կողմից երաշխավորության նամակի կարիք ունե՞նք+, ինչպես ոմանք։  Դուք եք մեր նամակը+՝ մեր սրտերի վրա գրված, որը իմացվում և կարդացվում է բոլոր մարդկանց կողմից+։  Ակնհայտ է, որ դուք Քրիստոսի նամակն եք՝ մեր՝ ծառայողներիս+ կողմից գրված, գրված ոչ թե թանաքով, այլ կենդանի Աստծու ոգով+, ոչ թե քարե տախտակների+ վրա, այլ մարմնեղեն տախտակների՝ սրտերի վրա+։  Քրիստոսի միջոցով մենք այսպիսի վստահություն ունենք+ Աստծու հանդեպ։  Սա չի նշանակում, թե մենք ինքներս ենք որակյալ և կարող ենք համարել, թե ինչ-​որ բան մեզանից է գալիս+։ Մեր որակյալ լինելը Աստծուց է գալիս+,  որն էլ, անշուշտ, որակյալ դարձրեց մեզ, որպեսզի նոր ուխտի ծառայողներ լինենք+՝ ոչ թե գրավոր օրենքի+, այլ ոգու+, քանի որ գրավոր օրենքը մահվան է դատապարտում+, մինչդեռ ոգին կենդանացնում է+։  Եթե քարերի վրա փորագրված+ օրենքը, որը մահ է բերում+, այնպիսի փառքով առաջ եկավ+, որ Իսրայելի որդիները Մովսեսի երեսին չէին կարողանում նայել ճառագող փառքի պատճառով+, որը, սակայն, պիտի անհետանար,  ապա մի՞թե ոգու+ բերածը ավելի մեծ փառքով չպետք է լինի+։  Եթե դատապարտություն+ բերող օրենքը փառավոր էր+, ապա առավել ևս փառավոր է+ արդարություն բերողը+։ 10  Փաստորեն, նույնիսկ այն, ինչը մի ժամանակ փառավոր էր, զրկվեց փառքից+ իրեն գերազանցող փառքի պատճառով+։ 11  Եթե այն, ինչը վերանալու էր, բերվեց փառքով+, ապա առավել ևս մնացողը մեծ փառքով կլինի+։ 12  Ուստի քանի որ այսպիսի հույս ունենք+, մենք խոսելու մեծ ազատություն ենք գործադրում 13  և չենք վարվում Մովսեսի նման, որը քողով+ ծածկում էր իր երեսը, որպեսզի Իսրայելի որդիները չնայեն այն բանի վախճանին+, ինչը վերանալու էր։ 14  Սակայն նրանց միտքը բթացավ+, և մինչև օրս այդ նույն քողը մնում է չվերցված, երբ ընթերցվում է հին ուխտը+, որովհետև այն վերացվում է Քրիստոսի միջոցով+։ 15  Իրականում, մինչև այսօր, երբ ընթերցում են Մովսեսի գրածները+, քողը ծածկում է նրանց սրտերը+։ 16  Բայց երբ որ դառնում են դեպի Եհովան, քողը վերցվում է+։ 17  Եհովան Ոգի է+, և ուր որ Եհովայի+ ոգին+ է, այնտեղ ազատություն կա+։ 18  Եվ մինչ մենք բոլորս+, չծածկված երեսով, հայելիների նման, Եհովայի փառքն ենք արտացոլում+, միևնույն պատկերով+ փոխակերպվում ենք+ հետզհետե աճող փառքով+։ Մենք դառնում ենք այնպիսին, ինչպիսին որ Եհովան՝ Ոգին է մեզ դարձնում+։

Ծանոթագրություններ