2 Կորնթացիներ 4:1-18

4  Քանի որ մեր հանդեպ ցույց տրված ողորմության համաձայն+՝ այս ծառայությունն+ ունենք, չենք հանձնվում,  այլ մերժել ենք ամոթալի ծածուկ բաները+, խորամանկությամբ չենք քայլում, ոչ էլ Աստծու խոսքն ենք խարդախում+, այլ ճշմարտությունը հայտնի դարձնելով՝ Աստծու առաջ լավ օրինակ ենք թողնում բոլոր մարդկանց*+։  Իսկ եթե մեր հռչակած բարի լուրը ծածկված է քողով, ծածկված է կործանվողների համար+՝  անհավատների, որոնց մտքերը այս աշխարհի* աստվածը+ կուրացրեց+, որպեսզի Քրիստոսի մասին փառավոր բարի լուրի+ լույսը+ չտեսնեն+. Քրիստոսի, որն Աստծու պատկերն է+։  Մենք ոչ թե մեր մասին ենք քարոզում, այլ Քրիստոս Հիսուսի՝ որպես Տիրոջ+, իսկ մեր մասին՝ որպես ձեր ծառաների+ հանուն Հիսուսի։  Աստված, որ ասաց՝ «խավարից թող լույս ծագի»+, ինքը ծագեց մեր սրտերի վրա, որպեսզի Քրիստոսի երեսը լուսավորի+ մեր սրտերը Աստծու մասին փառավոր գիտելիքներով+։  Սակայն մենք այս գանձն ունենք+ կավե+ անոթներում+, որպեսզի երևա, որ սովորականին գերազանցող ուժը+ Աստծուց է գալիս+ և ոչ թե մեզանից+։  Ամեն կողմից ճնշված ենք+, բայց նեղ դրության մեջ չենք, շփոթության մեջ ենք, բայց անելանելի վիճակում չենք+,  հալածված ենք, բայց ոչ լքված+, վայր ենք գցված+, բայց ոչ կործանված+։ 10  Ամենուրեք և ամեն ժամանակ մեր մարմիններում կրում ենք այն նույն տանջանքները, որ Հիսուսը կրեց+, որպեսզի Հիսուսի կյանքը նույնպես հայտնվի մեր մարմիններում+։ 11  Հանուն Հիսուսի մենք՝ ողջ եղողներս, անընդհատ դեմառդեմ կանգնում ենք մահվան առջև+, որպեսզի Հիսուսի կյանքը նույնպես հայտնվի մեր մահկանացու մարմիններում+։ 12  Հետևաբար, մահը գործում է մեր մեջ, իսկ կյանքը՝ ձեր մեջ+։ 13  Եվ քանի որ մենք ունենք հավատի այն նույն ոգին, որի մասին գրված է՝ «ես հավատացի, ուստիև խոսեցի»+, մենք էլ ենք հավատում, ուստիև խոսում ենք՝ 14  իմանալով, որ նա, ով հարություն տվեց Հիսուսին, մեզ էլ հարություն կտա Հիսուսի հետ և ձեզ հետ միասին կներկայացնի նրա առջև+։ 15  Այս ամենը ձեզ համար է+, որպեսզի առատ անզուգական բարությունը շատերի մատուցած գոհության շնորհիվ ավելի ու ավելի առատանա Աստծու փառքի համար+։ 16  Դրա համար էլ մենք չենք հանձնվում, ու եթե նույնիսկ մեր արտաքին մարդը քայքայվում է, մեր ներքին մարդը+, անշուշտ, օրեցօր նորոգվում է։ 17  Թեպետ նեղությունը վաղանցիկ է+ ու թեթև, սակայն մեզ համար այն փառք է առաջ բերում, որը շատ ավելի գերազանց է և հավիտենական է+։ 18  Մենք մեր աչքերը հառած պահում ենք ոչ թե երևացող բաներին, այլ չերևացողներին+, որովհետև երևացող բաները ժամանակավոր են+, իսկ չերևացողները՝ հավիտենական+։

Ծանոթագրություններ

Բառացի՝ «մարդկանց խղճին»։
Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանը։