2 Կորնթացիներ 5:1-21

5  Մենք գիտենք, որ մեր երկրային տունը+՝ այս վրանը+, կքանդվի+, և մենք Աստծուց մի շինություն կունենանք, մի տուն, որ ձեռքով չէ շինված+ և հավիտենական+ է երկնքում։  Այս տան մեջ մենք իրոք հառաչում ենք+՝ փափագելով հագնել այն մեկը, որը պատրաստված է մեզ համար երկնքում+,  որպեսզի այն հագնենք ու մերկ չլինենք+։  Մենք՝ այս վրանում լինողներս, հառաչում ենք՝ ծանրության տակ լինելով, որովհետև ոչ թե ուզում ենք հանել այն, այլ ուզում ենք մյուսը հագնել+, որպեսզի ինչը որ մահկանացու է, կլանվի կյանքի կողմից+։  Հենց այս բանի համար Աստված պատրաստեց մեզ+, նա, որ տվեց մեզ գալիք վարձատրության երաշխիքը+, այսինքն՝ ոգին+։  Այդ պատճառով մենք միշտ վստահ ենք և գիտենք, որ քանի դեռ մեր տունը մարմնում է, մենք Տիրոջից հեռու ենք+,  և սա գիտենք, քանի որ հավատով ենք քայլում, ոչ թե տեսանելի բաներով+։  Սակայն մենք լի ենք վստահությամբ և գերադասում ենք թողնել այս մարմինը ու մեր տունը Տիրոջ մոտ հաստատել+։  Ուստի անկախ այն բանից՝ մեր տունը նրա մոտ լինի, թե նրանից հեռու+, մեր նպատակն է, որ ընդունելի լինենք նրան+, 10  որովհետև բոլորս էլ պետք է կանգնենք Քրիստոսի դատավորական աթոռի առաջ+, որպեսզի յուրաքանչյուրը ստանա իր հատուցումը՝ ըստ իր գործերի, որ արել է մարմնում եղած ժամանակ՝ թե՛ բարի, թե՛ չար+։ 11  Գիտակցելով, որ հարկավոր է Տիրոջ հանդեպ վախ+ ունենալ՝ շարունակ համոզում ենք+ մարդկանց, որ լսեն մեզ, սակայն Աստված լավ գիտի մեզ։ Հույս ունեմ, որ ձեր խիղճը կօգնի ձեզ հասկանալու, թե ինչպիսին ենք մենք+։ 12  Մենք դարձյալ մեր անձերը չենք երաշխավորում+ ձեզ, այլ մեզանով պարծենալու առիթ ենք տալիս ձեզ+, որպեսզի կարողանաք պատասխան տալ նրանց, ովքեր պարծենում են՝ նայելով արտաքին տեսքին+ և ոչ թե սրտին+։ 13  Եթե մենք խելքներս կորցրել էինք+, ապա դա Աստծու համար էր. եթե ողջամիտ ենք+, ապա դա ձեզ համար է։ 14  Քրիստոսի ունեցած սերն է մղում մեզ, քանի որ այսպես ենք եզրակացնում, որ մեկը մահացավ բոլորի համար+։ Այդպես եղավ, քանի որ բոլորը մահացել էին։ 15  Նա մահացավ բոլորի համար, որպեսզի նրանք, ովքեր ապրում են, այլևս ոչ թե իրենց համար ապրեն+, այլ նրա համար+, ով մահացավ իրենց համար ու հարություն առավ+։ 16  Ուրեմն այսուհետև մենք ոչ ոքի չգիտենք ըստ մարմնի+։ Եթե նույնիսկ Քրիստոսին գիտեինք ըստ մարմնի+, հիմա այլևս չգիտենք նրան որպես այդպիսին+։ 17  Հետևաբար եթե որևէ մեկը միության մեջ է Քրիստոսի հետ, նա նոր ստեղծագործություն է+. հինը անցավ+, և ահա նորը առաջ եկավ+։ 18  Սակայն այս ամենն Աստծուց է, որը Քրիստոսի միջոցով հաշտեցրեց+ մեզ իր հետ և տվեց մեզ հաշտության ծառայությունը+, 19  այսինքն՝ այն, որ Աստված Քրիստոսի միջոցով+ աշխարհն+ իր հետ հաշտեցրեց+՝ հաշվի չառնելով նրանց հանցանքները+, և նա հաշտության խոսքը+ մեզ հանձնեց+։ 20  Հետևաբար, մենք+ Քրիստոսին փոխարինող+ դեսպաններ ենք+, ասես թե Աստված խնդրելիս լինի մեր միջոցով+։ Որպես Քրիստոսին փոխարինողներ՝ մենք աղերսում ենք+. «Հաշտվե՛ք Աստծու հետ»։ 21  Նրան, ով երբեք մեղք չգործեց+, Աստված մեղքի ընծա դարձրեց+ մեզ համար, որպեսզի նրա միջոցով մենք արդար դառնանք Աստծու աչքում+։

Ծանոթագրություններ