2 Կորնթացիներ 7:1-16

7  Ուրեմն, սիրելինե՛ր, քանի որ այս խոստումներն ունենք+, եկեք մաքրենք+ մեզ մարմնի և ոգու ամեն պղծությունից+ և սրբությունը կատարելագործենք Աստծու հանդեպ վախով+։  Տեղ տվեք մեզ ձեր սրտերում+։ Մենք ոչ ոքի չարիք չենք պատճառել, վնաս չենք տվել և չենք օգտագործել մեր շահի համար+։  Սա չեմ ասում ձեզ դատապարտելու համար, քանի որ նախապես ասացի, որ ապրենք թե մեռնենք, դուք մեր սրտերում եք+։  Ես խոսելու մեծ ազատություն ունեմ ձեզ մոտ։ Շատ եմ պարծենում ձեզանով+, լցված եմ մխիթարությամբ+ և անչափ ուրախ եմ մեր բոլոր նեղություններում+։  Երբ մենք հասանք Մակեդոնիա+, մեր մարմինը հանգիստ չունեցավ+, այլ ամեն կողմից նեղության մեջ էինք+. խիստ հակառակություններ՝ դրսում, վախ՝ ներսում։  Սակայն Աստված, որը մխիթարում է+ վհատվածներին, մխիթարեց մեզ Տիտոսի ներկայությամբ,  բայց ոչ միայն նրա ներկայությամբ, այլև այն մխիթարությամբ, որով նա մխիթարվել էր ձեզանով։ Երբ նա լուր+ բերեց ձեր փափագի, ձեր սգալու, իմ հանդեպ ունեցած ձեր հետաքրքրության մասին, ես է՛լ ավելի ուրախացա։  Ուստի նույնիսկ եթե ձեզ տրտմեցրի իմ նամակով+, չեմ ափսոսում դրա համար։ Իսկ եթե սկզբում ափսոսացի էլ (տեսնում եմ, որ այդ նամակը տրտմեցրել է ձեզ, թեպետ մի փոքր ժամանակով),  այժմ ես ուրախ եմ, բայց ոչ թե նրա համար, որ դուք պարզապես տրտմել եք, այլ նրա համար, որ ձեր տրտմությունը մղեց ձեզ զղջալու+, քանի որ դուք Աստծուն հաճելի կերպով տրտմեցիք+, այնպես որ մեր պատճառով ոչ մի բանում վնաս չկրեցիք։ 10  Աստվածահաճո տրտմությունը մղում է զղջալու, ինչը տանում է փրկության, որի համար պետք չէ ափսոսալ+. իսկ աշխարհին բնորոշ տրտմությունը տանում է մահվան+։ 11  Տեսեք, թե ձեր աստվածահաճո տրտմությունը+ որչա՜փ ջանասիրություն արթնացրեց ձեր մեջ, ինչպե՜ս ձեզ մաքրեց ձեր հանցանքներից, ինչպիսի՜ վրդովմունք առաջ բերեց, ինչպիսի՜ վախ, ինչպիսի՜ փափագ, ինչպիսի՜ նախանձախնդրություն, այո՛, նաև սխալի ուղղում+։ Դուք ամեն առումով ցույց տվեցիք, որ մաքուր եք այս հարցում։ 12  Ես ոչ թե գրեցի ձեզ սխալը գործողի կամ վնասը կրողի համար+, այլ գրեցի, որ հանուն մեզ գործադրված ձեր ջանքերը հայտնի լինեն Աստծու առաջ։ 13  Ահա թե ինչու մենք մխիթարվեցինք։ Սակայն մխիթարվելուց բացի, մենք անչափ ուրախացանք Տիտոսի ուրախության համար, քանի որ դուք բոլորդ թարմացրիք նրա ոգին+։ 14  Եթե ես նրա մոտ պարծեցել եմ ձեզանով, ամոթով չմնացի, այլ ինչպես որ մենք ամեն ինչ ճշմարտությամբ խոսեցինք ձեզ հետ, այնպես էլ մեր պարծանքը+ ճշմարիտ եղավ Տիտոսի առջև։ 15  Բացի այդ, նրա գորովանքը ավելի է մեծանում ձեր հանդեպ, երբ հիշում է ձեր բոլորի հնազանդությունը+, այն, թե ինչպես դուք խոր հարգանքով ընդունեցիք նրան։ 16  Ուրախ եմ, որ ձեր շնորհիվ ես ամեն առումով քաջալերվում եմ+։

Ծանոթագրություններ