2 Կորնթացիներ 8:1-24

8  Այժմ, եղբայրնե՛ր, ուզում ենք, որ դուք իմանաք Աստծու անզուգական բարության մասին, որը տրվեց Մակեդոնիայի ժողովներին+.  այն, որ մեծ փորձության ժամանակ նեղությունների ներքո նրանք մեծ ուրախություն և առատաձեռնություն+ դրսևորեցին՝ չնայած ծայրաստիճան աղքատությանը։  Նրանք դա արեցին իրենց կարողության չափով+, այո՛, վկայում եմ, որ նույնիսկ իրենց կարողությունից էլ ավելին արեցին.  իրե՛նք խնդրեցին մեզ բազում աղաչանքներով, որ պատիվ ունենան նվերներ տալու սրբերին և այդպիսով մյուսների հետ միասին ծառայեն նրանց+։  Եվ նրանք մեր ակնկալածից ավելին արեցին. նախևառաջ իրենց անձերը տվեցին Տիրոջը+ և մեզ՝ Աստծու կամքով։  Ահա թե ինչու մենք քաջալերեցինք Տիտոսին+, որ նվերներ հավաքելու գործը, որը նա սկսեց ձեր մեջ, ավարտին հասցնի։  Ուրեմն ինչպես որ հարուստ եք ամեն ինչով+՝ հավատով, խոսքը հռչակելու կարողությամբ, գիտելիքներով+, եռանդով և այն սիրով, որ մենք տածում ենք ձեր հանդեպ, այդպես էլ նվերներ տալու մեջ հարստացեք։  Հրամայելով չեմ ասում ձեզ+, այլ տեսնելով ուրիշների եռանդը՝ ուզում եմ ստուգել ձեր սիրո անկեղծությունը։  Դուք գիտեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարության մասին, որ լինելով հարուստ՝ հանուն ձեզ նա աղքատացավ+, որպեսզի նրա աղքատությամբ դուք հարստանաք+։ 10  Այս հարցում իմ կարծիքը սա է+. այս գործն անելը ձեր օգտի համար է+, քանի որ արդեն մեկ տարի առաջ դուք սկսեցիք անել այն։ Եվ ինչ խոսք, դուք շատ էիք ցանկանում անել+։ 11  Ուրեմն հիմա ավարտին հասցրեք այդ գործը, որպեսզի ինչպես որ պատրաստակամությամբ ցանկացաք անել, այդպես էլ ավարտեք այն՝ տալով ձեր ունեցածի չափով։ 12  Եթե կա տալու պատրաստակամություն, ապա տվածը հաճելի է Աստծուն, եթե այն համապատասխան է մարդու ունեցածին+, ոչ թե չունեցածին։ 13  Չեմ ուզում, որ ուրիշների համար այն թեթև լինի+, իսկ ձեզ համար՝ ծանր։ 14  Այլ ուզում եմ, որ ձեր ավելցուկը լրացնի նրանց պակասը, և որ նրանց ավելցուկն էլ լրացնի ձեր պակասը, որպեսզի հավասարություն լինի+, 15  ինչպես գրված է. «Շատ ունեցողը չափից շատ չունեցավ, և քիչ ունեցողը չափից քիչ չունեցավ»+։ 16  Բայց շնորհակալություն Աստծուն, որ Տիտոսը+ մեզ նման մտահոգված է ձեզանով։ 17  Նա իրոք որ արձագանքեց քաջալերանքին, և քանի որ շատ է ուզում անել մեր խնդրանքը, հոժար կամքով ձեզ մոտ է գալիս։ 18  Նրա հետ ուղարկում ենք նաև այն եղբորը, որին գովում են բոլոր ժողովներում բարի լուրի քարոզչության մեջ նրա բոլոր գործերի համար։ 19  Բացի դրանից, նա նաև ժողովների կողմից նշանակվեց+՝ լինելու մեր ուղեկիցը՝ կապված այն նվերի հետ, որը մեր կողմից տնօրինվելու է Տիրոջ փառքի համար+ և լինելու է մեր պատրաստակամության+ ապացույցը։ 20  Ուստի զգուշանում ենք, որ չլինի թե որևէ մեկը պախարակի+ մեզ առատաձեռնությամբ արված այս նվիրաբերության+ առնչությամբ, որը տնօրինվելու է մեր կողմից, 21  քանի որ «ձգտում ենք ամեն ինչ անել ազնվությամբ ոչ միայն Եհովայի առաջ, այլև մարդկանց»+։ 22  Նրանց հետ նաև ուղարկում ենք մեր եղբորը, որը շատ անգամ փաստել է մեզ, որ ջանասեր է շատ հարցերում, բայց հիմա է՛լ ավելի ջանասեր է, քանի որ մեծ վստահություն ունի ձեր հանդեպ։ 23  Սակայն եթե հարցեր կան Տիտոսի վերաբերյալ, ասեմ ձեզ, որ նա իմ ընկերն է և իմ համագործակիցը+ ձեր շահերի համար. իսկ եթե հարցեր կան մեր այն մյուս եղբայրների վերաբերյալ, ասեմ ձեզ, որ նրանք ժողովների առաքյալներ են և Քրիստոսի փառքը։ 24  Ուստի ժողովների առաջ ցույց տվեք նրանց ձեր սիրո ապացույցը+ և փաստեք, որ մեր պարծենալը+ ձեզանով զուր չէր։

Ծանոթագրություններ