2 Կորնթացիներ 9:1-15

9  Իսկ ինչ վերաբերում է սրբերի համար կատարվող ծառայությանը+, ավելորդ է, որ գրեմ ձեզ,  քանի որ գիտեմ ձեր պատրաստակամ ոգին, որի համար մակեդոնացիների առջև պարծենում եմ ձեզանով, որ Աքայիան արդեն մի տարի է, ինչ պատրաստ է օգնելու+, և ձեր նախանձախնդրությունը խթան եղավ նրանց մեծամասնության համար։  Բայց ես ուղարկում եմ եղբայրներին, որ այս հարցում ձեր հանդեպ ունեցած մեր պարծանքը ունայն չլինի, այլ որ դուք իրոք պատրաստ լինեք+, ինչպեսև ասում էի, որ դուք պատրաստ կլինեք։  Այլապես, եթե պատահի այնպես, որ մակեդոնացիները ինձ հետ գան ու ձեզ անպատրաստ տեսնեն, մենք (որ չասեմ դուք) ամոթով կմնանք մեր ունեցած այս համոզվածության մեջ։  Ուստի մտածեցի, որ անհրաժեշտ է քաջալերել եղբայրներին, որ ինձանից առաջ ձեզ մոտ գան և նախապատրաստեն ձեր խոստացած նվերը+, որպեսզի այն պատրաստ լինի իբրև առատաձեռնությամբ տրված նվեր և ոչ թե իբրև շորթված մի բան+։  Իսկ սրա համար ասում եմ. ով խնայելով է ցանում+, խնայելով էլ կհնձի, իսկ ով առատորեն է ցանում+, առատորեն էլ կհնձի։  Թող ամեն մեկը անի այնպես, ինչպես իր սրտում է որոշել, ո՛չ դժկամությամբ+, ո՛չ էլ հարկադրանքով, որովհետև Աստված ուրախությամբ տվողին է սիրում+։  Բացի այդ, Աստված կարող է իր ողջ անզուգական բարությունը առատորեն տալ ձեզ, որպեսզի ամեն ինչ միշտ բավարար չափով ունենաք և հարկ եղած բաները առատորեն ունենաք ամեն բարի գործ անելու համար+։  (Ինչպես որ գրված է. «Նա առատաձեռնությամբ բաժանում է, աղքատներին է տալիս, նրա արդարությունը մնում է հավիտյան»+։ 10  Իսկ նա, ով առատորեն սերմ է տալիս սերմնացանին և ուտելու հաց+, ձեզ առատորեն սերմ կտա ցանելու համար և կշատացնի ձեր արդարության պտուղները)+։ 11  Ամեն ինչում դուք հարստանում եք, որպեսզի տարբեր կերպերով առատաձեռնություն ցույց տաք, և մեր գործերի շնորհիվ այդ առատաձեռնությունը մղում է մարդկանց շնորհակալություն հայտնելու Աստծուն+։ 12  Ձեր կատարած այս ծառայությունը ոչ միայն սրբերի կարիքները առատորեն բավարարելու համար է+, այլև նրա համար, որ շատերը շատ անգամ շնորհակալություն հայտնեն Աստծուն։ 13  Տեսնելով այս ծառայության արդյունքները՝ նրանք փառաբանում են Աստծուն այն բանի համար, որ դուք հպատակվում եք Քրիստոսի մասին բարի լուրին+, ինչի մասին էլ հռչակում եք, և որ առատաձեռնորեն նվիրաբերում եք ինչպես նրանց համար, այնպես էլ բոլորի+։ 14  Ձեզ համար աղաչանքներ անելով՝ նրանք փափագում են տեսնել ձեզ այն անզուգական բարության+ համար, որ Աստված տալիս է ձեզ։ 15  Շնորհակալություն Աստծուն իր աննկարագրելի և ձրի պարգևի համար+։

Ծանոթագրություններ