2 Պետրոս 1:1-21

1  Ես՝ Սիմոն Պետրոսս՝ Հիսուս Քրիստոսի ծառաս+ և առաքյալս+, գրում եմ նրանց, ովքեր մեր Աստծու և Փրկիչ Հիսուս Քրիստոսի+ արդարության+ շնորհիվ մեզ նման նույն հավատն ունենալու պատվին արժանացան+։  Աստծու և մեր Տեր Հիսուսի մասին ճշգրիտ գիտելիքների+ շնորհիվ թող Աստծու անզուգական բարությունը* և խաղաղությունը առատորեն ձեզ հետ լինեն+,  քանի որ նրա աստվածային զորությամբ մեզ տրվեց այն ամենը, ինչ անհրաժեշտ է կյանքի+ ու Աստծու հանդեպ նվիրվածությամբ+ ապրելու համար. և դա եղավ այն մեկի մասին ճշգրիտ գիտելիքների շնորհիվ, որը փառքով+ ու առաքինությամբ կանչեց+ մեզ։  Դրանց միջոցով նա մեզ տվեց թանկագին ու մեծամեծ խոստումներ+, որպեսզի այդ խոստումների միջոցով դուք մասնակից լինեք աստվածային+ բնությանը+։ Եվ նա տվեց մեզ այս խոստումները, քանի որ մենք փախել ենք աշխարհում եղող ապականությունից+, որը կրքերից է գալիս։  Հենց այս պատճառով դուք էլ ձեր հերթին ամեն ջանք ներդրեք+ ու ձեր հավատին ավելացրեք առաքինություն+, առաքինությանը՝ գիտելիքներ+,  գիտելիքներին՝ ինքնատիրապետում+, ինքնատիրապետմանը՝ տոկունություն, տոկունությանը՝ Աստծու հանդեպ նվիրվածություն+,  Աստծու հանդեպ նվիրվածությանը՝ եղբայրասիրություն, եղբայրասիրությանը՝ սեր+։  Եթե այս հատկություններն առատապես ունեք և շարունակում եք զարգացնել, ապա մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին ճշգրիտ գիտելիքները կիրառելու հարցում անգործ կամ անպտուղ չեք լինի+։  Եթե որևէ մեկը չունի այս ամենը, նա կույր է՝ իր աչքերը փակում է լույսից+ և մոռացել է+, որ մաքրվել է+ իր նախկին մեղքերից։ 10  Դրա համար, եղբայրնե՛ր, ձեր լավագույնն արեք, որ որպես կանչվածներ+ ու ընտրվածներ+ հավատարիմ մնաք, որովհետև եթե շարունակեք այս բաներն անել, երբեք չեք ընկնի+։ 11  Այդպիսով ձեր առջև լայն դուռ կբացվի+ դեպի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական+ թագավորությունը+։ 12  Այդ իսկ պատճառով ես մտադիր եմ միշտ հիշեցնել+ ձեզ այս ամենի մասին, թեև դուք գիտեք դրանք և ամուր հաստատված եք ճշմարտության մեջ+, որը դուք սովորել եք+։ 13  Բայց քանի դեռ այս վրանում+՝ այս մարմնում եմ, կարծում եմ՝ ճիշտ եմ անում, որ հիշեցումներ տալով ձեզ արթնացնում եմ+, 14  քանի որ գիտեմ, որ շուտով իմ վրանը հանելու եմ+, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսը հայտնեց ինձ+։ 15  Ուստի հիմա ես իմ լավագույնը կանեմ, որ հեռանալուցս+ հետո դուք միշտ կարողանաք ինքներդ ձեզ հիշեցնել այս բաները։ 16  Ոչ թե վարպետորեն հնարված սուտ պատմություններին+ հետևելով էր, որ ձեզ տեղեկացրինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորության ու ներկայության մասին+, այլ նրա մեծափառությանը ականատես լինելով+։ 17  Նա Հորից՝ Աստծուց, պատիվ և փառք ստացավ+, երբ մեծավայելուչ փառքից այսպիսի խոսքեր եկան նրան. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ»+։ 18  Այո՛, մենք լսեցինք+ երկնքից եկած այս խոսքերը, երբ նրա հետ սուրբ լեռան վրա էինք+։ 19  Ուստի մենք մարգարեական խոսքի+ հանդեպ ավելի մեծ համոզվածություն ունենք+։ Եվ դուք լավ եք անում, որ ուշադրություն եք դարձնում դրան որպես մի ճրագի+, որը լույս է տալիս մութ տեղում՝ ձեր սրտերում, մինչև օրը լուսանա, և լուսաստղը+ ծագի։ 20  Ամենից առաջ դուք գիտեք, որ Սուրբ Գրքերի ոչ մի մարգարեություն ինչ-​որ մեկի անձնական գաղափարների արդյունք չէ+, 21  որովհետև մարգարեությունը երբեք մարդկանց կամքով չի տրվել+, այլ մարդիկ Աստծու կողմից են խոսել+՝ սուրբ ոգուց մղված+։

Ծանոթագրություններ

Տե՛ս բառարանը։