2 Պետրոս 2:1-22

2  Սակայն ինչպես ժողովրդի մեջ սուտ մարգարեներ կային, այնպես էլ ձեր մեջ սուտ ուսուցիչներ կլինեն+։ Հենց սրանք են, որ աննկատ կտարածեն կործանարար աղանդավորությունը և նույնիսկ կուրանան այն տիրոջը, որը գնեց իրենց+, ու արագահաս կորուստ կբերեն իրենց վրա։  Շատերը կհետևեն+ նրանց անառակ վարքին+, և սրանց պատճառով ճշմարտության ճանապարհի մասին անարգանքով կխոսվի+։  Բացի այդ, շինծու խոսքերով նրանք ագահորեն կշահագործեն ձեզ+։ Բայց վաղուց ի վեր նրանց համար սահմանված դատաստանը+ չի ուշանում, և նրանց կործանումը անպայման գալու է+։  Ինչ խոսք, Աստված հետ չկանգնեց մեղք գործած հրեշտակներին+ պատժելուց, այլ տարտարոսը+ գցեց՝ պահելով նրանց թանձր խավարի խորքերում՝ դատաստանի համար+։  Նա հետ չկանգնեց վաղեմի աշխարհը պատժելուց+, այլ Նոյին՝ արդարության քարոզչին+, ևս յոթ հոգու հետ պահպանեց+, երբ անաստված մարդկանց աշխարհի վրա ջրհեղեղ բերեց+։  Եվ Սոդոմ ու Գոմոր քաղաքները մոխրի վերածելով՝ դատապարտեց նրանց+՝ անաստված մարդկանց համար գալիք բաների օրինակ թողնելով+։  Նա ազատեց արդար Ղովտին+, որը սաստիկ ընկճվել էր այն պատճառով, որ օրենքն արհամարհող մարդիկ անձնատուր էին եղել անառակ վարքին+,  քանի որ նրանց անօրեն գործերի պատճառով, որոնք այս արդար մարդը տեսնում ու լսում էր՝ ամեն օր նրանց մեջ ապրելով, նրա արդար հոգին տանջվում էր։  Հետևաբար, Եհովան գիտի, թե ինչպես աստվածանվեր մարդկանց ազատի փորձությունից+, իսկ անարդարներին պահի դատաստանի օրվա համար, որ կործանվեն+, 10  հատկապես նրանց, ովքեր մարմնի հետևից են գնում՝ ցանկանալով պղծել այն+, և նրանց, ովքեր վերևից են նայում տերությանը*+։ Լինելով հանդուգն, ինքնահաճ՝ նրանք չեն դողում փառավորների առաջ, այլ վիրավորական խոսքեր են ասում+, 11  մինչդեռ հրեշտակները, որ թեպետ ուժով ու զորությամբ գերազանցում են նրանց, Եհովայի հանդեպ հարգանքից մղված+՝ վիրավորական խոսքերով չեն մեղադրում նրանց+։ 12  Բայց սրանք, բանականությունից զուրկ կենդանիների են նման, որ ի բնե ծնված են բռնվելու և ոչնչանալու համար։ Նրանք անարգանքով են խոսում այն բաների մասին, որ չեն հասկանում+, և այդ պատճառով կկործանվեն իրենց կործանման ճանապարհին՝ 13  չար գործերի+ դիմաց իրենք իրենց չարությամբ հատուցելով+։ Նրանք մարմնի ցանկությունները ցերեկով բավարարելը հաճույք են համարում+։ Նրանք նման են բծերի ու արատների, որ անզուսպ կերպով ուրախանում են, որովհետև տարածում են իրենց խաբեական ուսմունքները, երբ կերուխում են անում ձեզ հետ+։ 14  Աչքեր ունեն՝ շնությամբ լեցուն+, նրանք չեն կարողանում հեռու մնալ մեղքից+ ու հրապուրում են անհաստատ հոգիներին։ Նրանց սրտերը ագահության են վարժված+, անիծված զավակներ են+։ 15  Ուղիղ ճանապարհը թողնելով՝ նրանք մոլորվեցին։ Հետևեցին Բեորի որդի Բաղաամի ճանապարհին+, որը անիրավ գործերի վարձատրությունը սիրեց+, 16  բայց իր հանցանքի համար հանդիմանություն ստացավ+։ Անխոս էշը, մարդու ձայնով խոսելով+, փորձեց կանգնեցնել մարգարեին, որ անխելքությամբ չվարվի+։ 17  Սրանք ջուր չունեցող աղբյուրներ են+, կատաղի փոթորկից քշված մառախուղներ, և նրանց համար պահված է անթափանց խավարը+։ 18  Նրանք փքուն ու անօգուտ խոսքեր են բարբառում և մարմնի ցանկություններով+ ու անառակ սովորություններով հրապուրում են+ նրանց, ովքեր հազիվ են փախչում+ մոլորության մեջ ապրող մարդկանցից։ 19  Նրանց ազատություն են խոստանում+, մինչդեռ հենց իրենք ապականության ստրուկներ են+, որովհետև ով հաղթվում է որևէ մեկի կողմից, նրա ստրուկն է դառնում+։ 20  Եվ իրոք, եթե Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին ճշգրիտ գիտելիքների շնորհիվ աշխարհի պղծություններից+ փախչելուց հետո նրանք դարձյալ ներքաշվում են այս ամենի մեջ ու հաղթվում են+, ապա նրանց համար վերջը ավելի վատ է լինում, քան սկիզբը+։ 21  Ուստի ավելի լավ կլիներ, որ նրանք ստույգ չճանաչեին արդարության ճանապարհը+, քան թե ստույգ ճանաչելուց հետո երես թեքեին այն սուրբ պատվիրանից, որն իրենց տրվեց+։ 22  Որքա՜ն ճշմարիտ են նրանց պարագայում այս առածի խոսքերը. «Շունը+ վերադառնում է իր փսխածին, և լվացված խոզը գնում է դարձյալ ցեխի մեջ թավալվելու»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Հդ 8-ի ծնթ.։