2 Սամուել 1:1-27
1 Սավուղի մահից և ամաղեկացիներին կոտորելուց հետո+ Դավիթը վերադարձավ Սիկելակ+ ու երկու օր մնաց այնտեղ։
2 Երրորդ օրը Սավուղի բանակատեղիից մի մարդ+ եկավ, որի հագուստները պատառոտված էին+, իսկ գլխին հող էր լցված+։ Մոտենալով Դավթին՝ նա ընկավ գետին+ ու խոնարհվեց։
3 Դավիթը հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս»։ Նա պատասխանեց. «Իսրայելի բանակատեղիից եմ փախել»։
4 Դավիթը շարունակեց հարցնել. «Ի՞նչ է պատահել, պատմի՛ր ինձ, խնդրում եմ»։ Նա էլ ասաց. «Մարդիկ փախան կռվի դաշտից, և շատերը մեռած ընկան+, Սավուղն+ ու Հովնաթանն+ էլ մեռան»։
5 Դավիթը հարցրեց իրեն լուր բերող երիտասարդին. «Որտեղի՞ց գիտես, որ Սավուղն ու նրա որդի Հովնաթանը մեռան»+։
6 Նրան լուր բերող երիտասարդն ասաց. «Պատահաբար Գելբուե+ լեռան վրա էի գտնվում, և ահա Սավուղն այնտեղ էր ու իր նիզակի+ վրա էր կռթնել, իսկ կառքերն ու ձիավորները նրան էին մոտենում+։
7 Նա շրջվեց ու ինձ տեսնելով՝ ձայն տվեց, և ես պատասխանեցի. «Ահա՛ ես»։
8 Նա հարցրեց ինձ. «Ո՞վ ես դու»։ Ես էլ ասացի՝ ամաղեկացի+ եմ։
9 Նա էլ ասաց. «Խնդրում եմ, մոտեցիր ու սպանիր ինձ։ Ես սաստիկ ցավերի մեջ եմ, բայց հոգիս+ դեռ ամբողջությամբ իմ մեջ է»։
10 Ես էլ մոտեցա ու սպանեցի նրան+, որովհետև գիտեի, որ ծանր վիրավոր է ու չի ապրի։ Հետո նրա գլխից հանեցի թագը+ և նրա բազկից՝ ապարանջանը, որ բերեմ այստեղ՝ իմ տիրոջը»։
11 Այդ ժամանակ Դավիթը պատռեց իր հագուստները+. նույնը արեցին նաև նրա մոտ գտնվող մարդիկ։
12 Եվ նրանք սկսեցին ողբալ ու լաց լինել+ ու մինչև երեկո ծոմ պահեցին+ Սավուղի, նրա որդի Հովնաթանի, Եհովայի ժողովրդի ու Իսրայելի տան համար+, քանի որ նրանք սրով ընկել էին։
13 Դավիթը հարցրեց իրեն լուր բերող երիտասարդին. «Որտեղի՞ց ես դու»։ Նա էլ պատասխանեց. «Մի պանդուխտ ամաղեկացու որդի եմ»+։
14 Դավիթն ասաց նրան. «Ինչպե՞ս չվախեցար+ ձեռք բարձրացնել Եհովայի օծյալի+ վրա ու սպանել նրան»։
15 Դավիթը իր մարդկանցից մեկին կանչեց ու ասաց. «Մոտեցի՛ր ու սպանի՛ր դրան»։ Սա էլ հարվածեց, ու նա մեռավ+։
16 Եվ Դավիթը նրան ասաց. «Քո արյունը թող քո գլխին լինի+, որովհետև քո բերա՛նը քո դեմ վկայություն տվեց+՝ ասելով. «Ես սպանեցի Եհովայի օծյալին»»+։
17 Եվ Դավիթը Սավուղի ու նրա որդի Հովնաթանի+ մասին այս ողբերգը երգեց+
18 ու պատվիրեց, որ Հուդայի+ որդիները սովորեն այդ երգը, որ կոչվում է «Աղեղ»+ և գրված է Յաշարի* գրքում+.
19 «Քո գեղեցկությունը, ո՜վ Իսրայել, սպանվեց քո բարձունքներում+։
Ինչպե՜ս վայր ընկան զորավորները։
20 Մի՛ պատմեք այդ մասին Գեթում+,
Մի՛ հայտարարեք Ասկաղոնի+ փողոցներում,
Որ չլինի թե փղշտացիների դուստրերը ուրախանան,
Որ չլինի թե անթլփատների դուստրերը հրճվեն+։
21 Ո՜վ Գելբուեի լեռներ+, թող ձեզ վրա ցող չիջնի, անձրև չգա ձեզ վրա, և ոչ էլ սուրբ նվիրաբերությունների համար պտուղներ* լինեն+.
Քանի որ այստեղ էր, որ պղծվեց հզորների վահանը՝
Սավուղի վահանը, և այլևս չկա յուղով օծված վահան+։
22 Առանց սպանվածների արյան, առանց զորավորների ճարպի՝
Հովնաթանի աղեղը հետ չէր դառնում+,
Եվ Սավուղի սուրը հետ չէր դառնում առանց հաղթանակի+։
23 Սավուղն ու Հովնաթանը+ իրենց կենդանության ժամանակ սիրելի էին ու հաճելի,
Իրենց մահվան ժամանակ էլ իրարից չբաժանվեցին+։
Արծիվներից ավելի սրընթաց էին+,
Առյուծներից ավելի զորեղ+։
24 Ո՜վ Իսրայելի դուստրեր, ողբացե՛ք Սավուղի վրա,
Որ ձեզ կարմիր նախշազարդ զգեստներ էր հագցնում,
Որ ձեր հագուստների վրա ոսկե զարդեր էր դնում+։
25 Ինչպե՜ս զորավորներն ընկան պատերազմի դաշտում+։
Հովնաթանը սպանվեց քո բարձունքներում+։
26 Ողբո՜ւմ եմ քեզ համար, եղբա՜յր իմ Հովնաթան,
Դու ինձ շատ սիրելի էիր+,
Քո սերը ինձ համար կանանց սիրուց ավելի հիասքանչ էր*+։
27 Ինչպե՜ս ընկան զորավորները+,
Եվ կործանվեցին պատերազմի զենքերը»։