2 Սամուել 10:1-19
10 Որոշ ժամանակ անց Ամմոնի որդիների+ թագավորը մահացավ, և նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Անոնը+։
2 Լսելով այդ մասին՝ Դավիթն ասաց. «Ես սիրառատ բարություն ցույց կտամ Նաասի որդի Անոնի հանդեպ, ինչպես որ նրա հայրն էլ իմ նկատմամբ է սիրառատ բարություն ցույց տվել»+։ Ուստի Դավիթն ուղարկեց իր ծառաներին+, որ նրանց միջոցով մխիթարի նրան իր հոր համար, և Դավթի ծառաները եկան Ամմոնի որդիների երկիրը։
3 Սակայն Ամմոնի որդիների իշխաններն ասացին իրենց տիրոջը՝ Անոնին. «Մի՞թե Դավիթը հորդ պատվելու համար է քեզ մխիթարողներ ուղարկել։ Չէ՞ որ Դավիթը իր ծառաներին քեզ մոտ է ուղարկել, որ զննեն քաղաքը, լրտեսեն+ այն ու հետո կործանեն»+։
4 Անոնն էլ բռնեց Դավթի ծառաներին, նրանց մորուքները կիսով չափ ածիլեց+, հագուստները կտրեց մինչև նստատեղը և արձակեց նրանց+։
5 Երբ այդ մասին տեղեկացրին Դավթին, նա անմիջապես մարդիկ ուղարկեց նրանց դիմավորելու, որովհետև այդ մարդկանց խիստ անարգել էին։ Թագավորը նրանց պատվիրեց. «Մնացեք Երիքովում+, մինչև որ ձեր մորուքները աճեն, և հետո վերադարձեք»։
6 Երբ Ամմոնի որդիները տեսան, որ ատելի են դարձել+ Դավթի համար, մարդիկ ուղարկեցին և Բեթ-Րոոբի+ ու Սուբայի+ ասորիներից վարձեցին քսան հազար հետևակ, ինչպես նաև Մաաքայի+ թագավորին ու նրա հետ հազար մարդ և տասներկու հազար մարդ էլ Իստոբից։
7 Երբ Դավիթը լսեց այդ մասին, ուղարկեց Հովաբին և ամբողջ զորքին՝ ուժեղ մարդկանց հետ միասին+։
8 Ամմոնի որդիները դուրս եկան ու մարտական կարգով շարվեցին քաղաքի* մուտքի մոտ, իսկ Սուբայի և Րոոբի+ ասորիները և Իստոբից ու Մաաքայից եկած մարդիկ դաշտում առանձին կանգնեցին+։
9 Հովաբը, տեսնելով, որ պատերազմը առջևից ու հետևից իր վրա է հասնում, ընտրեց Իսրայելի լավագույն+ զինվորներից մի քանիսին և մարտական կարգով շարեց նրանց՝ ասորիների դեմ կռվելու։
10 Մարդկանց մնացած մասին նա հանձնեց իր եղբորը՝ Աբեսսային+, որպեսզի Ամմոնի որդիների+ դեմ մարտական կարգով շարի նրանց։
11 Հովաբն ասաց. «Եթե ասորիները ինձ հաղթելու լինեն, ապա դո՛ւ ինձ օգնության կգաս, իսկ եթե Ամմոնի որդիները քեզ հաղթելու լինեն, ապա ե՛ս կգամ քեզ օգնության+։
12 Քա՛ջ եղիր, որ խիզախորեն+ կռվենք մեր ժողովրդի ու մեր Աստծու քաղաքների համար+։ Իսկ Եհովան իր աչքին հաճելի եղածը կանի»+։
13 Հովաբն իր մարդկանցով կռվի դուրս եկավ ասորիների դեմ, և սրանք փախան նրա առաջից+։
14 Տեսնելով, որ ասորիները փախչում են՝ Ամմոնի որդիներն էլ Աբեսսայի առաջից փախան ու մտան քաղաք+։ Հովաբը Ամմոնի որդիների մոտից վերադարձավ ու եկավ Երուսաղեմ+։
15 Երբ ասորիները տեսան, որ իրենք պարտություն կրեցին Իսրայելի առաջ, մեկտեղ հավաքվեցին։
16 Ադրազարը+ մարդ ուղարկեց այն ասորիների հետևից, որոնք Գետի*+ շրջանում էին. նրանք եկան Հելամ՝ Ադրազարի զորքերի հրամանատար Սոբակի+ գլխավորությամբ։
17 Երբ այդ մասին հայտնեցին Դավթին, նա անմիջապես հավաքեց ողջ Իսրայելին, անցավ Հորդանանը ու եկավ Հելամ։ Ասորիները մարտական կարգով շարվեցին, որպեսզի դուրս գան Դավթի դեմ ու պատերազմեն+։
18 Նրանք փախան+ Իսրայելի առաջից, և Դավիթը ասորիներից յոթ հարյուր կառապաններ+ ու քառասուն հազար հեծյալներ սպանեց, նրանց զորագլուխ Սոբակին էլ հարվածեց, և նա մեռավ այնտեղ+։
19 Երբ բոլոր թագավորները+՝ Ադրազարի ծառաները, տեսան, որ իրենք Իսրայելի առաջ պարտություն կրեցին+, խաղաղություն կնքեցին Իսրայելի հետ ու սկսեցին նրանց ծառայել+։ Իսկ ասորիները այդուհետև վախենում էին օգնել Ամմոնի որդիներին+։