2 Սամուել 11:1-27

11  Տարվա սկզբին*+, երբ թագավորները արշավանքի են դուրս գալիս+, Դավիթը Հովաբին, նրա հետ իր ծառաներին ու ամբողջ Իսրայելին ուղարկեց, որ նրանք կոտորեն+ Ամմոնի որդիներին ու պաշարեն Ռաբան+։ Իսկ Դավիթը մնաց Երուսաղեմում։  Մի երեկո Դավիթը վեր կացավ իր անկողնուց և սկսեց ման գալ արքունական տան տանիքի+ վրա։ Տանիքից նա մի կնոջ տեսավ+, որը լողանում էր. այդ կինը արտաքինից շատ գեղեցիկ էր+։  Դավիթը մարդ ուղարկեց՝ հարցուփորձ անելու այդ կնոջ մասին+, և նրան ասացին. «Նա Էլիամի*+ դուստր Բերսաբեն է+՝ քետացի+ Ուրիայի+ կինը»։  Դավիթը մարդիկ ուղարկեց և բերել տվեց նրան+։ Նա էլ եկավ նրա մոտ+, և Դավիթը պառկեց նրա հետ+. այդ ժամանակ կինը մաքրվում էր իր անմաքրությունից+։ Դրանից հետո նա վերադարձավ իր տուն։  Կինը հղիացավ, ուստի մարդ ուղարկեց Դավթի մոտ՝ ասելով. «Ես հղի եմ»։  Դա լսելով՝ Դավիթը մարդ ուղարկեց Հովաբի մոտ, որ ասի նրան. «Քետացի Ուրիային ինձ մոտ ուղարկիր»։ Եվ Հովաբը Ուրիային Դավթի մոտ ուղարկեց։  Երբ Ուրիան եկավ նրա մոտ, Դավիթը սկսեց հարցնել Հովաբի և ժողովրդի ողջության մասին, նաև պատերազմի վիճակի մասին։  Այնուհետև Դավիթն ասաց Ուրիային. «Տո՛ւնդ գնա և ոտքերդ լվա՛»+։ Ուրիան դուրս եկավ թագավորի տնից, և նրա հետևից ուղարկեցին թագավորի նվերը։  Բայց Ուրիան չգնաց իր տուն, այլ իր տիրոջ բոլոր ծառաների հետ թագավորի տան մուտքի մոտ պառկեց։ 10  Դավթին իմաց տվին. «Ուրիան չիջավ իր տուն»։ Դավիթն էլ հարցրեց Ուրիային. «Չէ՞ որ ճանապարհից ես եկել։ Ինչո՞ւ չիջար քո տուն»։ 11  Ուրիան պատասխանեց Դավթին. «Տապանակը+, Իսրայելը և Հուդան վրաններում են բնակվում, և իմ տեր Հովաբն ու իմ տիրոջ ծառաները+ բաց դաշտի մեջ են բանակ դրել, իսկ ես իմ տո՞ւնը գնամ ուտելու, խմելու և կնոջս հետ պառկելու+։ Կենդանի՛ ես դու, և կենդանի՛ է քո հոգին+, որ ես այդ բանը չեմ անի»։ 12  Դավիթն ասաց Ուրիային. «Այսօր էլ մնա այստեղ, և վաղը քեզ կուղարկեմ»։ Ուստի այդ օրը և հետևյալ օրը Ուրիան Երուսաղեմում մնաց։ 13  Դավիթը կանչեց նրան, որ իր հետ ուտի ու խմի, և նրան հարբեցրեց+։ Սակայն երեկոյան Ուրիան դուրս եկավ, որ իր անկողնում քնի՝ իր տիրոջ ծառաների մոտ, և իր տուն չգնաց։ 14  Առավոտյան Դավիթը նամակ գրեց+ Հովաբին և Ուրիայի միջոցով ուղարկեց։ 15  Նամակում նա գրեց+. «Ուրիային դրեք սաստիկ պատերազմի դիմացը+, և դուք նրանից հետ քաշվեք, որ նրան հարվածեն ու նա մեռնի»+։ 16  Եվ երբ Հովաբը պաշարում էր քաղաքը, Ուրիային դրեց այնտեղ, որտեղ, ինչպես որ ինքը գիտեր, զորավոր մարդիկ կային+։ 17  Այդ քաղաքի մարդիկ դուրս եկան և Հովաբի դեմ կռվեցին։ Այդ ժամանակ ժողովրդից՝ Դավթի ծառաներից ոմանք ընկան։ Քետացի Ուրիան էլ մեռավ+։ 18  Հովաբը պատերազմի մասին մանրամասն տեղեկություններ ուղարկեց Դավթին։ 19  Նա լրաբերին հրամայեց. «Երբ պատերազմի բոլոր դեպքերը թագավորին պատմես վերջացնես 20  և թագավորը զայրանա ու քեզ ասի. «Ինչո՞ւ այդքան մոտեցաք քաղաքին՝ պատերազմելու։ Չգիտեի՞ք, որ պարսպի վրայից նետեր կարձակեն։ 21  Ո՞վ սպանեց Հերոբեսեթի*+ որդի Աբիմելեքին+։ Չէ՞ որ մի կին նրա վրա պարսպի վրայից աղացքար գցեց+, և նա մեռավ Թեբեսում+։ Ինչո՞ւ այդքան մոտեցաք պարսպին», այդ ժամանակ ասա՛ նրան. «Քո ծառա քետացի Ուրիան էլ մեռավ»»+։ 22  Լրաբերը եկավ ու պատմեց Դավթին այն ամենը, ինչի համար որ Հովաբը ուղարկել էր նրան։ 23  Նա ասաց Դավթին. «Պարզվեց, որ այդ մարդիկ մեզանից ուժեղ են, և նրանք դաշտում մեր դեմ դուրս եկան։ Սակայն մենք հալածեցինք նրանց մինչև քաղաքի դարպասը։ 24  Աղեղնավորները պարսպի վրայից քո ծառաների վրա նետեր տեղացին+, և թագավորի ծառաներից ոմանք զոհվեցին։ Զոհվեց նաև քո ծառա քետացի Ուրիան»+։ 25  Լսելով այդ մասին՝ Դավիթն ասաց լրաբերին. «Հովաբին այսպես ասա. «Թող այս բանը քո աչքին վատ չերևա, քանի որ սուրը խժռում է+ մե՛րթ մեկին, մե՛րթ մյուսին։ Սաստկացրո՛ւ պատերազմը քաղաքի դեմ ու կործանի՛ր այն»+։ Ապա քաջալերի՛ր նրան»։ 26  Ուրիայի կինը լսեց, որ իր ամուսինը՝ Ուրիան, մահացել է, և ողբաց+ իր տիրոջ վրա+։ 27  Երբ սգի օրերը+ վերջացան, Դավիթը մարդ ուղարկեց ու նրան իր տուն բերեց, և նա նրա կինը դարձավ+։ Որոշ ժամանակ անց նա մի որդի ծնեց նրա համար։ Բայց Դավթի այս արարքը չար+ երևաց Եհովայի աչքին+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «հաջորդ գարնանը»։
1Տգ 3։5-ում՝ «Ամիել»։
Դտ 6։32; 7։1; 9։1, 16, 24, 28-ում՝ «Հերոբահաղ»։