2 Սամուել 13:1-39
13 Այս բաներից հետո Դավթի որդի Ամնոնը+ սիրահարվեց+ Դավթի որդի Աբիսողոմի+ քրոջը՝ Թամարին+, որը շատ գեղեցիկ էր։
2 Ամնոնը այն աստիճան էր տառապում, որ հիվանդացավ+ իր քրոջ՝ Թամարի պատճառով, որովհետև նա կույս էր և Ամնոնի աչքին+ դժվար էր երևում նրան մի բան անելը+։
3 Ամնոնը մի ընկեր ուներ Հովնադաբ+ անունով, որը Դավթի եղբայր Սիմաայի+ որդին էր։ Հովնադաբը շատ խելացի մարդ էր։
4 Նա հարցրեց Ամնոնին. «Ինչո՞ւ ես դու ամեն առավոտ այդքան տխուր, թագավորի՛ որդի։ Ինձ չե՞ս պատմի»+։ Ամնոնը պատասխանեց նրան. «Ես սիրահարվել եմ Թամարին՝ իմ եղբայր Աբիսողոմի քրոջը»+։
5 Հովնադաբն էլ ասաց նրան. «Պառկիր քո անկողնում ու հիվանդ ձևացիր+։ Եվ երբ որ հայրդ գա քեզ տեսնելու, ասա նրան. «Թող իմ քույր Թամարը գա և ինձ հաց տա ուտելու, որովհետև հիվանդ եմ։ Թող իմ աչքի առաջ կերակուր պատրաստի, որ ես տեսնեմ և ուտեմ նրա ձեռքից»»+։
6 Ամնոնը պառկեց ու հիվանդ ձևացավ+։ Երբ թագավորը եկավ նրան տեսնելու, Ամնոնն ասաց թագավորին. «Խնդրում եմ, թող իմ քույր Թամարը գա ու իմ աչքի առաջ երկու սրտաձև բլիթ թխի, որ ուտեմ նրա ձեռքից, քանի որ հիվանդ եմ»։
7 Դավիթը մարդ ուղարկեց տուն՝ Թամարի մոտ՝ ասելով. «Գնա՛ քո եղբայր Ամնոնի տուն և նրա համար կերակուր պատրաստիր»։
8 Թամարն էլ գնաց իր եղբայր Ամնոնի+ տուն, որտեղ նա պառկած էր, վերցրեց ալյուրը, խմոր հունցեց և նրա աչքի առաջ սրտաձև բլիթներ թխեց։
9 Հետո վերցրեց խոր տապակը և դրեց նրա առաջ, բայց Ամնոնը չուզեց ուտել։ Նա ասաց. «Թող բոլորը դուրս գան իմ մոտից»+։ Եվ բոլորը դուրս եկան։
10 Ամնոնն ասաց Թամարին. «Կերակուրը բեր ներքին սենյակ, որ քո ձեռքից ուտեմ, որովհետև հիվանդ եմ»։ Թամարն էլ վերցրեց իր պատրաստած սրտաձև բլիթներն ու տարավ իր եղբայր Ամնոնի ներքին սենյակը։
11 Երբ մոտեցավ նրան, որ ուտեցնի, Ամնոնը բռնեց+ նրան ու ասաց. «Արի պառկիր+ ինձ հետ, քո՛ւյր իմ»+։
12 Նա էլ ասաց. «Ո՛չ, եղբա՛յր իմ։ Մի՛ անարգիր+ ինձ։ Իսրայելում այդպիսի բան չի արվում+։ Մի՛ արա այդ խայտառակ ու անմիտ արարքը+։
13 Ես ինչպե՞ս ծածկեմ իմ նախատինքը։ Իսկ դու անզգամներից մեկի պես կլինես Իսրայելում։ Խնդրում եմ, խոսի՛ր թագավորի հետ։ Նա չի հրաժարվի ինձ քեզ տալուց»։
14 Սակայն Ամնոնը չլսեց նրա ձայնին և ուժով նրան տիրելով՝ պառկեց նրա հետ ու անարգեց+ նրան+։
15 Դրանից հետո Ամնոնը շատ մեծ ատելությամբ ատեց Թամարին, և այն ատելությունը, որով նա ատեց նրան, ավելի ուժեղ էր, քան այն սերը, որով սիրել էր նրան։ Ուստի Ամնոնն ասաց. «Վե՛ր կաց, գնա՛»։
16 Իսկ Թամարն ասաց. «Ո՛չ, եղբա՛յր իմ։ Ինձ դուրս հանելը ավելի մեծ չարիք է, քան այն մյուսը, որ արեցիր ինձ»։ Բայց նա չուզեց նրան լսել։
17 Ամնոնը կանչեց իր սպասավորին ու ասաց. «Դո՛ւրս արա սրան իմ մոտից և դուռը հետևից կողպի՛ր»։
18 (Աղջկա վրա գծավոր+ պատմուճան կար, քանի որ թագավորի կույս աղջիկները այդպիսի վերնազգեստ էին հագնում)։ Սպասավորը դուրս հանեց նրան և դուռը հետևից կողպեց։
19 Թամարը գլխին մոխիր+ լցրեց, հագին եղող պատմուճանը պատռեց և ձեռքերը գլխին դրած+՝ լաց լինելով գնաց։
20 Նրա եղբայր Աբիսողոմն+ ասաց. «Քո եղբայր Ամնո՞նը+ քեզ հետ եղավ։ Ուրեմն, քո՛ւյրս, լո՛ւռ մնա։ Նա քո եղբայրն է+։ Թող որ սրտիդ համար հոգս չլինի այս բանը»։ Եվ Թամարը մեկուսացավ ու բնակվեց իր եղբայր Աբիսողոմի տանը։
21 Այս ամենը լսելով+՝ Դավիթ թագավորը խիստ բարկացավ+։
22 Իսկ Աբիսողոմը Ամնոնի հետ վատ կամ լավ բան չխոսեց, որովհետև Աբիսողոմը ատում էր+ Ամնոնին իր քրոջը՝ Թամարին անարգելու համար։
23 Երկու տարի հետո Աբիսողոմը իր ոչխարներին էր խուզում+ Եփրեմի+ մոտ գտնվող Բաալ-Հասորում, և նա թագավորի բոլոր որդիներին իր մոտ հրավիրեց+։
24 Աբիսողոմը եկավ թագավորի մոտ ու ասաց. «Ահա քո ծառան իր ոչխարներին է խուզում։ Խնդրո՛ւմ եմ, թող թագավորը և իր ծառաները գան քո ծառայի հետ»։
25 Բայց թագավորը պատասխանեց Աբիսողոմին. «Ո՛չ, որդի՛ս, բոլորս չգանք, որպեսզի քեզ վրա ծանրություն չլինենք»։ Ու թեպետ Աբիսողոմը համոզում էր+, բայց նա չհամաձայնվեց, այլ օրհնեց+ նրան։
26 Այդ ժամանակ Աբիսողոմն ասաց. «Եթե դու չես գալիս, գոնե իմ եղբայր Ամնոնը մեզ հետ գա»+։ Թագավորն էլ հարցրեց նրան. «Ինչի՞ համար նա քեզ հետ գա»։
27 Բայց Աբիսողոմը սկսեց համոզել+ նրան, և թագավորը Ամնոնին ու իր մյուս բոլոր որդիներին ուղարկեց նրա հետ։
28 Աբիսողոմը հրամայեց իր ծառաներին. «Երբ տեսնեք, որ Ամնոնի սիրտը զվարթացել է գինով+, և ես ձեզ ասեմ՝ «զարկե՛ք Ամնոնին», սպանե՛ք նրան։ Մի՛ վախեցեք+, չէ՞ որ ես եմ ձեզ հրամայում։ Զորացե՛ք և քա՛ջ եղեք»։
29 Եվ Աբիսողոմի ծառաները Ամնոնին արեցին այն, ինչ որ Աբիսողոմը հրամայեց+, իսկ թագավորի մյուս բոլոր որդիները վեր կացան, ամեն մեկն իր ջորին հեծավ ու փախավ։
30 Երբ նրանք դեռ ճանապարհին էին, Դավթին լուր եկավ. «Աբիսողոմը սպանել է թագավորի բոլոր որդիներին, և նրանցից ոչ մեկը կենդանի չի մնացել»։
31 Լսելով այդ մասին՝ թագավորը վեր կացավ, պատռեց իր հանդերձներն+ ու գետնին պառկեց+։ Նրա բոլոր ծառաներն էլ պատռեցին իրենց հանդերձները+ և կանգնեցին նրա մոտ։
32 Սակայն Հովնադաբը+՝ Դավթի եղբայր Սիմաայի+ որդին, ասաց. «Թող իմ տերը չմտածի, թե բոլոր երիտասարդներին՝ թագավորի բոլոր որդիներին են սպանել, այլ միայն Ամնոնն է մեռել+։ Դա եղավ Աբիսողոմի հրամանով, քանի որ նա իր մտքին դրել էր+ այն օրվանից, երբ Ամնոնը անարգեց+ իր քույր+ Թամարին։
33 Թող իմ տերը իր սրտին մոտիկ չընդունի այն խոսքերը, թե՝ «թագավորի բոլոր որդիներն էլ մեռան», որովհետև միայն Ամնոնն է մեռել»։
34 Այդ ընթացքում Աբիսողոմը փախավ+։ Շատ չանցած՝ քաղաքի երիտասարդ դետը+ բարձրացրեց իր աչքերն ու տեսավ, որ շատ ժողովուրդ էր գալիս հետևի ճանապարհով՝ սարի կողքով։
35 Այդ ժամանակ Հովնադաբն+ ասաց թագավորին. «Ահա թագավորի որդիները գալիս են։ Ամեն ինչ քո ծառայի խոսքերի պես եղավ»+։
36 Եվ երբ նա խոսելը վերջացրեց, մտան թագավորի որդիները և ձայները բարձրացնելով՝ սկսեցին լաց լինել։ Թագավորն էլ իր բոլոր ծառաների հետ ողբագին լաց եղավ։
37 Աբիսողոմը փախավ Թոլմիի+՝ Գեսուրի+ թագավոր Ամիուդի որդու մոտ։ Իսկ Դավիթը ամեն օր իր որդու համար սուգ էր անում+։
38 Աբիսողոմը փախավ ու գնաց Գեսուր+ և այնտեղ մնաց երեք տարի։
39 Ի վերջո, Դավիթ թագավորը մահացած Ամնոնի համար մխիթարվեց, և նրա հոգին փափագում էր գնալ ու տեսնել Աբիսողոմին։