2 Սամուել 14:1-33

14  Շարուհեայի+ որդի Հովաբն+ իմացավ, որ թագավորի սիրտը լավ է տրամադրված Աբիսողոմի հանդեպ+։  Ուստի Հովաբը մարդ ուղարկեց Թեկուե+, այնտեղից մի խելացի+ կին բերել տվեց ու ասաց նրան. «Խնդրում եմ, սգավոր ձևացիր, սգավորի հանդերձներ հագիր և քեզ յուղով մի՛ օծիր+. այնպիսի կնոջ տեսք ընդունիր, որն, ասես, շատ օրեր է, ինչ սգում է իր մեռելի համար+։  Մտիր թագավորի մոտ և նրա հետ այսպես խոսիր»։ Եվ Հովաբը սովորեցրեց նրան, թե ինչ պիտի խոսի+։  Թեկուեցի կինը մտավ թագավորի մոտ, երեսնիվայր մինչև գետին խոնարհվեց+ ու ասաց. «Օգնի՛ր+, ո՛վ թագավոր»։  Թագավորը հարցրեց նրան. «Ի՞նչ է պատահել»։ Նա էլ ասաց. «Ես մի այրի+ եմ, ամուսինս մահացել է։  Քո աղախինը երկու որդի ուներ։ Նրանք երկուսով կռվեցին դաշտում+, և նրանց իրարից բաժանող չկար+։ Մեկը զարկեց մյուսին ու սպանեց։  Եվ ահա ամբողջ տոհմը վեր է կացել քո աղախնի դեմ ու պահանջում է. «Տո՛ւր իր եղբորը զարկողին, որ մեռցնենք նրան իր եղբոր հոգու համար+, որին նա սպանել է+, վերացնենք նրան, չնայած որ նա է ժառանգը»։ Այդպես նրանք կհանգցնեն իմ վերջին ածխի կրակը՝ չթողնելով իմ ամուսնու համար ո՛չ անուն, ո՛չ էլ հետնորդ* երկրի երեսին»+։  Թագավորն ասաց կնոջը. «Գնա տուն և ես կարգադրություն կանեմ քո համար»+։  Թեկուեցի կինն ասաց թագավորին. «Տե՛ր իմ թագավոր, թող որ մեղքը ինձ ու իմ հոր տան վրա լինի+, իսկ թագավորն ու նրա գահը անմեղ են»։ 10  Եվ թագավորն ասաց. «Եթե որևէ մեկը խոսի քեզ հետ, նրան ինձ մոտ բեր, և նա այլևս քեզ չի դիպչի»։ 11  Սակայն կինն ասաց. «Խնդրում եմ, թող թագավորը հիշի իր Աստված Եհովային+, որ արյան վրիժառուն+ ավելի շատ ցավ չպատճառի և որ չսպանեն իմ որդուն»։ Նա էլ ասաց. «Կենդանի՛ է Եհովան+, քո որդու գլխից մի մազ+ անգամ գետին չի ընկնի»։ 12  Ապա կինը խնդրեց. «Թույլ տուր, որ քո աղախինը+ մի խոսք ասի+ իր տեր թագավորին»։ Նա էլ ասաց՝ խոսի՛ր+։ 13  Եվ կինը խոսեց. «Իսկ դո՞ւ ինչու ես այդպիսի բան մտածում+ Աստծու ժողովրդի+ մասին։ Եթե թագավորն է այդ խոսքերն ասում, ուրեմն նա նման է մի հանցավորի+, քանի որ թագավորն իր աքսորյալին+ հետ չի դարձնում։ 14  Մենք բոլորս մեռնելու ենք+ ու նմանվելու ջրերի, որ գետին են թափվում և որ հնարավոր չէ հավաքել։ Բայց Աստված հոգին չի վերցնի+, նա պատճառներ է գտնում, թե ինչու աքսորյալը չպիտի իրենից աքսորված մնա։ 15  Եվ ես եկա, որ այս խոսքերն ասեմ իմ տեր թագավորին, քանի որ ժողովուրդը վախեցրեց ինձ։ Քո աղախինը մտածեց. «Խոսեմ թագավորի հետ։ Գուցե թագավորը իր աղախնի ասածի պես անի։ 16  Թագավորը կլսի ու կազատի իր աղախնին այն մարդու ձեռքից, որն ուզում է ինձ ու իմ միակ որդուն Աստծու ժառանգությունից զրկել»+։ 17  Եվ քո աղախինն ասաց. «Թող որ իմ տեր թագավորի խոսքերը հանգստացնեն ինձ»։ Չէ՞ որ իմ տեր թագավորը ճշմարիտ Աստծու հրեշտակի նման+ տարբերում է բարին չարից+։ Թող քո Աստված Եհովան քեզ հետ լինի»։ 18  Թագավորն ասաց կնոջը. «Խնդրում եմ, մի՛ թաքցրու ինձանից այն, ինչ որ քեզանից հարցնելու եմ»+։ Կինն էլ պատասխանեց. «Խոսիր, տե՛ր իմ թագավոր»։ 19  Եվ թագավորը հարցրեց. «Արդյոք Հովաբի+ ձեռքը քեզ հետ չէ՞ այս բոլոր բաներում»+։ Կինն էլ պատասխանեց. «Կենդանի է քո հոգին+, ո՛վ իմ տեր թագավոր, ոչ ոք չի կարող աջ կամ ձախ խոտորվել այն ամենից, ինչ ասաց իմ տեր թագավորը։ Այո՛, քո ծառա Հովաբն ինքն է պատվիրել ինձ, և նա է քո աղախնի բերանը դրել այս բոլոր խոսքերը+։ 20  Քո ծառա Հովաբն է դա արել, որպեսզի դու այս գործին այլ ձևով նայես։ Բայց իմ տերը ճշմարիտ Աստծու հրեշտակի նման+ իմաստուն է և գիտի երկրի վրա եղող բոլոր բաները»։ 21  Այդ ժամանակ թագավորն ասաց Հովաբին. «Լա՛վ, ես կանեմ դա+։ Գնա՛ ու հե՛տ դարձրու երիտասարդ Աբիսողոմին»+։ 22  Հովաբն էլ երեսնիվայր մինչև գետին խոնարհվեց, օրհնեց թագավորին+ ու ասաց. «Ո՛վ իմ տեր թագավոր, այսօր քո ծառան իմացավ, որ հաճություն է գտել քո աչքերում+, որովհետև թագավորն իր ծառայի ասածի պես արեց»։ 23  Դրանից հետո Հովաբը վեր կացավ գնաց Գեսուր+ և Աբիսողոմին բերեց Երուսաղեմ+։ 24  Սակայն թագավորն ասաց. «Թող իր տուն վերադառնա, բայց իմ երեսը չի տեսնի»+։ Աբիսողոմը վերադարձավ իր տուն և թագավորի երեսը չտեսավ։ 25  Ամբողջ Իսրայելում չկար Աբիսողոմի նման մեկը, որն այդքան շատ գովաբանվեր իր գեղեցկության+ համար։ Ոտքի թաթից մինչև գլխի ծայրը նա ոչ մի արատ չուներ։ 26  Երբ նա խուզում էր իր գլխի մազերը (ամեն տարվա վերջում նա խուզում էր իր մազերը, որովհետև ծանր էր+ նրա համար), կշռում էր, և մազերը թագավորական կշռաքարերով երկու հարյուր սիկղ* էին կշռում։ 27  Աբիսողոմը երեք տղա+ և մեկ աղջիկ ունեցավ, որի անունը Թամար էր։ Նա շատ գեղեցիկ էր+։ 28  Աբիսողոմը երկու տարի ապրեց Երուսաղեմում, բայց թագավորի երեսը չտեսավ+։ 29  Նա Հովաբի հետևից մարդ ուղարկեց, որ նրան թագավորի մոտ ուղարկի, բայց նա չուզեց գալ։ Նա նորից ուղարկեց՝ երկրորդ անգամ, բայց նա դարձյալ չեկավ։ 30  Այդ ժամանակ Աբիսողոմն ասաց իր ծառաներին. «Տեսնո՞ւմ եք Հովաբի արտը, որ իմ արտի մոտ է։ Այնտեղ գարի է ցանված։ Գնացե՛ք ու հրկիզե՛ք»+։ Աբիսողոմի ծառաներն էլ գնացին ու հրկիզեցին արտը+։ 31  Հովաբը վեր կացավ, եկավ Աբիսողոմի տուն ու հարցրեց նրան. «Ինչո՞ւ են քո ծառաները հրկիզել իմ արտը»։ 32  Աբիսողոմն ասաց Հովաբին. «Ես քեզ մոտ մարդ ուղարկեցի, որ ասեն. «Եկ այստեղ, որ քեզ թագավորի մոտ ուղարկեմ՝ ասելու համար. «Ես ինչո՞ւ եկա Գեսուրից+։ Ավելի լավ կլիներ, որ այնտեղ մնայի։ Թող թագավորը թույլ տա ինձ իր երեսը տեսնել, և եթե իմ մեջ մի որևէ հանցանք կա+, թող սպանի ինձ»»»։ 33  Հովաբն էլ գնաց թագավորի մոտ ու ամեն բան հաղորդեց նրան։ Թագավորը կանչեց Աբիսողոմին։ Նա եկավ թագավորի մոտ ու երեսնիվայր ընկնելով՝ մինչև գետին խոնարհվեց նրա առաջ։ Եվ թագավորը համբուրեց Աբիսողոմին+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «վերապրող»։ Բառացի՝ «մնացորդ»։
Մոտ 2,3 կգ։