2 Սամուել 21:1-22

21  Դավթի օրերում երեք տարի շարունակ սով+ եղավ, և Դավիթն այդ մասին հարցրեց Եհովային։ Եհովան պատասխանեց նրան. «Սավուղի ու նրա տան վրա արյունահեղության հանցանք կա, քանի որ նա կոտորեց գաբաոնացիներին»+։  Թագավորը կանչեց գաբաոնացիներին+ ու խոսեց նրանց հետ։ (Գաբաոնացիները Իսրայելի որդիներից չէին, այլ ամորհացիների+ մնացորդից էին։ Իսրայելի որդիները երդում էին տվել+ նրանց, բայց Սավուղը ուզել էր նրանց կոտորել+, քանի որ նախանձախնդրությամբ+ էր վերաբերվում Իսրայելի որդիներին և Հուդային)։  Դավիթն ասաց գաբաոնացիներին. «Ի՞նչ անեմ ձեզ համար և ինչո՞վ քավություն անեմ+, որ դուք օրհնեք Եհովայի ժառանգությունը»+։  Գաբաոնացիները պատասխանեցին նրան. «Սավուղից ու նրա տնից արծաթ կամ ոսկի չենք ուզում+ և իրավունք էլ չունենք Իսրայելում մի մարդ սպանելու»։ Նա էլ ասաց. «Ինչ որ ասեք, կանեմ ձեզ համար»։  Նրանք ասացին թագավորին. «Այն մարդու դիմաց, որը կոտորեց+ մեզ և վճռեց+ բնաջինջ անել Իսրայելի տարածքից,  թող նրա որդիներից մեզ յոթ մարդ տան+, և մենք կախենք+ նրանց Եհովայի առաջ՝ Եհովայի ընտրյալ+ Սավուղի Գաբաայում»+։ Թագավորն ասաց. «Ես կտամ նրանց»։  Սակայն թագավորը խղճաց Մեմփիբոսթեին+՝ Սավուղի որդի Հովնաթանի որդուն, այն երդման+ համար, որ Դավիթն ու Սավուղի որդի Հովնաթանը տվել էին Եհովայի առաջ։  Ուստի թագավորը վերցրեց Այիայի դուստր Ռեսփայի+ երկու որդիներին՝ Արմոնիին ու Մեմփիբոսթեին, որոնց նա ծնել էր Սավուղի համար, և Սավուղի դուստր Մեղքողի* հինգ որդիներին+, որոնց նա ծնել էր մաուլացի Բերզելիի որդի Եդրիելի+ համար,  և գաբաոնացիների ձեռքը տվեց։ Նրանք լեռան վրա՝ Եհովայի առաջ, կախեցին նրանց+, և յոթն էլ միասին մեռան։ Նրանց սպանեցին հնձի առաջին օրերին՝ գարու հնձի+ սկզբին։ 10  Այիայի դուստր Ռեսփան+ իր համար մի քուրձ+ վերցրեց, փռեց ապառաժի վրա և հնձի սկզբից մինչև նրանց վրա երկնքից ջուր թափվելը+ մնաց այնտեղ։ Նա չէր թողնում, որ ցերեկը երկնքի թռչունները+ նստեն նրանց վրա, և գիշերը դաշտի գազանները+ մոտենան։ 11  Որոշ ժամանակ անց Դավթին հայտնեցին+, թե ինչ է արել Սավուղի հարճը՝ Այիայի դուստր Ռեսփան։ 12  Դավիթը գնաց ու Հաբիս-​Գաղաադի+ բնակիչների մոտից վերցրեց Սավուղի և նրա որդի Հովնաթանի ոսկորները+։ Նրանք գողացել էին նրանց Բեթ-​Սանի+ հրապարակից, որտեղ փղշտացիները կախել էին+ նրանց, երբ Գելբուեի+ վրա սպանել էին Սավուղին։ 13  Նա այնտեղից բերեց Սավուղի և նրա որդի Հովնաթանի ոսկորները։ Հավաքեցին նաև կախվածների+ ոսկորները։ 14  Սավուղի և նրա որդի Հովնաթանի ոսկորները թաղեցին Բենիամինի երկրում՝ Սելայում+՝ նրա հայր Կիսի+ գերեզմանում, և արեցին այն ամենը, ինչ որ թագավորը հրամայել էր։ Դրանից հետո Աստված լսեց երկրի համար արվող աղաչանքները+։ 15  Փղշտացիները+ դարձյալ պատերազմեցին Իսրայելի դեմ։ Դավիթն ու իր ծառաները իջան ու կռվեցին փղշտացիների դեմ, և Դավիթը հոգնեց։ 16  Եսբիբենոբը, որ ռաֆայիմների*+ սերնդից էր (նրա նիզակը+ կշռում էր երեք հարյուր սիկղ* պղինձ, և մեջքին նոր սուր էր կապել), ուզում էր սպանել Դավթին։ 17  Սակայն Շարուհեայի որդի Աբեսսան+ օգնության հասավ+։ Նա հարվածեց ու սպանեց փղշտացուն։ Այդ ժամանակ Դավթի հետ եղող մարդիկ երդվեցին նրան. «Դու այլևս մեզ հետ չես գա պատերազմ+, որպեսզի Իսրայելի ճրագը+ չհանգցնես»+։ 18  Դրանից հետո պատերազմ բռնկվեց փղշտացիների հետ Գոբում*։ Այդ ժամանակ հուսացի+ Սիբակը+ սպանեց Սաֆին, որը ռաֆայիմների+ սերնդից էր։ 19  Դարձյալ պատերազմ եղավ փղշտացիների դեմ Գոբում, և բեթլեհեմցի Արիորգիմի որդի Ելեանան+ սպանեց գեթացի Գողիաթին, որի նիզակի կոթը ջուլհակահաստոցի գլանի էր նման+։ 20  Հետո պատերազմ բռնկվեց Գեթում+։ Այնտեղ մի աժդահա մարդ կար, որի ձեռքերի ու ոտքերի մատները վեց-​վեց էին. նա քսանչորս մատ ուներ և նույնպես ռաֆայիմների+ սերնդից էր։ 21  Նա ծաղրում էր+ Իսրայելին, ուստի Դավթի եղբայր Սեմեի*+ որդի Հովնաթանը+ սպանեց նրան։ 22  Այս չորսը ծնվել էին ռաֆայիմներից՝ Գեթում+, և ընկան Դավթի ու նրա ծառաների ձեռքով+։

Ծանոթագրություններ

Թարգումներում գրված է. «Մերոբի հինգ որդիներին, որոնց նա ծնել էր (նրանց մեծացնում էր Սավուղի դուստր Մելքոլը)»։ Հմմտ. 6։23։
Բառացի՝ «Ռաֆա»։ Հոր անունով է կոչվ. հսկաների ողջ ցեղը։
Մոտ 3,42 կգ։
1Տգ 20։4-ում՝ «Գազեր»։
1Տգ 20։7-ում՝ «Սեմաա», 1Սմ 16։9-ում՝ «Սամմա»։