2 Սամուել 22:1-51
22 Դավիթը այս երգի+ խոսքերը Եհովային ուղղեց այն օրը, երբ Եհովան ազատեց նրան իր բոլոր թշնամիների ձեռքից+ և Սավուղի ձեռքից+։
2 Նա ասաց.
«Եհովան իմ վեմն է+, իմ ամրոցն+ ու իմ Ազատարարը+։
3 Իմ Աստվածը իմ ժայռն է+։ Նրա մոտ ես ապաստան կգտնեմ։
Իմ վահանն է+ նա, իմ փրկության եղջյուրն+ ու իմ ապահով բարձունքը+,
Իմ ապաստարանը+ և իմ Փրկիչը+. բռնությունից դու փրկում ես ինձ+։
4 Կկանչեմ Եհովային՝ Նրան, ով արժանի է գովաբանության+,
Եվ իմ թշնամիներից ես կփրկվեմ+։
5 Մահվան ալիքները ինձ պաշարեցին+,
Անպիտան մարդկանց հեղեղները սարսափեցնում էին ինձ+։
6 Գերեզմանի* կապանքները շրջապատեցին ինձ+,
Մահվան որոգայթներն իմ դեմ դուրս եկան+։
7 Իմ նեղության մեջ ես Եհովային կանչեցի+
Եվ իմ Աստծուն աղաղակեցի+։
Իր տաճարից նա լսեց իմ ձայնը+,
Օգնության աղաղակս նրա ականջին հասավ+։
8 Այդ ժամանակ երկիրը ցնցվեց ու դողաց+,
Երկնքի հիմքերը շարժվեցին+
Ու ցնցվեցին, որովհետև նա բարկացավ+։
9 Նրա քթից ծուխ բարձրացավ, և լափող կրակ՝ նրա բերանից+,
Բոցավառ ածուխներ ցրիվ եկան նրանից+։
10 Նա խոնարհեցրեց երկինքը ու վայր իջավ+։
Թանձր խավար էր նրա ոտքերի տակ+։
11 Նա հեծավ մի քերովբե+ ու թռավ
Եվ երևաց ոգու թևերի* վրա+,
12 Ապա խավարը, մուգ ջրերն ու թանձր ամպերը+
Նա իր շուրջը որպես տաղավար դրեց+։
13 Փայլատակումից նրա առջև այրվող ածուխներ բոցավառվեցին+։
14 Երկնքից Եհովան որոտաց+,
Բարձրյալը իր ձայնն արձակեց+։
15 Նա նետեր ուղարկեց, որ ցրի նրանց+,
Շանթեր, որ շփոթության մեջ գցի+։
16 Ծովի հատակը երևաց+,
Երկրի հիմքերը+ բացվեցին
Եհովայի սաստելուց, նրա ռունգերից դուրս եկող ահեղ շնչից+։
17 Բարձունքից նա մեկնեց իր ձեռքը և բռնեց ինձ+,
Խոր ջրերից ինձ դուրս հանեց+։
18 Նա ազատեց ինձ իմ զորեղ թշնամուց+,
Ինձ ատողներից, որոնք ինձանից ուժեղ էին+։
19 Իմ նեղության օրը նրանք իմ դեմ դուրս եկան+,
Սակայն Եհովան ինձ համար հենարան դարձավ+։
20 Նա ինձ մի լայնարձակ տեղ հանեց+
Եվ փրկեց, որովհետև ինձ հավանեց+։
21 Եհովան իմ արդարության համեմատ վարձատրում է ինձ+
Եվ իմ ձեռքերի մաքրության համեմատ հատուցում է ինձ+,
22 Որովհետև ես պահեցի Եհովայի ճանապարհները+
Եվ իմ Աստծուց ամբարշտությամբ չհեռացա+,
23 Որովհետև նրա բոլոր դատավճիռներն+ իմ առջևում են,
Նրա կանոններից ես չեմ հեռանա+։
24 Նրա առջև ես անարատ+ կլինեմ
Եվ անօրենություն գործելուց կզգուշանամ+։
25 Թող Եհովան հատուցի ինձ՝ ըստ իմ արդարության+,
Ըստ իմ մաքրության՝ իր աչքերի առաջ+։
26 Նվիրվածի հետ դու նվիրվածությամբ ես վարվում+,
Անարատ մարդու հետ՝ անարատությամբ+,
27 Մաքուրի հետ մաքուր ես լինում+,
Բայց խարդախ մարդուն հիմարացնում ես*+։
28 Խոնարհ մարդկանց դու փրկում ես+,
Բայց քո աչքերը ամբարտավանների վրա են, որ նրանց ցածրացնես+։
29 Դու իմ ճրագն ես, ո՛վ Եհովա+,
Եհովան է լուսավորում իմ խավարը+։
30 Քո օգնությամբ ես կարող եմ հրոսակախմբին ընդդեմ վազել+,
Իմ Աստծու օգնությամբ կարող եմ պարիսպ մագլցել+։
31 Ճշմարիտ Աստծու ճանապարհը կատարյալ է+,
Եհովայի խոսքը զտված է+։
Նա վահան է բոլոր նրանց համար, ովքեր իր մոտ ապաստան են գտնում+։
32 Ո՞վ է Աստված, Եհովայից բացի+,
Կամ ո՞վ է վեմ, մեր Աստծուց բացի+։
33 Ճշմարիտ Աստվածը իմ ամրոցն է+,
Եվ իմ ճանապարհը նա կատարյալ է դարձնում+։
34 Ոտքերս եղջերուի ոտքերի պես է անում+
Եվ ինձ բարձունքների վրա է կանգնեցնում+։
35 Ձեռքերս պատերազմի է վարժեցնում+,
Եվ բազուկներս պղնձե աղեղ են ծռում+։
36 Դու կտաս ինձ քո փրկության վահանը+.
Քո խոնարհությունը բարձրացնում է ինձ+։
37 Դու կընդարձակես ճանապարհը իմ քայլերի համար+,
Եվ ոտքերս բնավ չեն երերա+։
38 Թշնամիներիս կհետապնդեմ ու կոչնչացնեմ
Եվ հետ չեմ դառնա, մինչև որ բնաջինջ չլինեն նրանք+։
39 Ես բնաջինջ կանեմ ու կկոտորեմ նրանց+, որ վեր չկենան+,
Ու նրանք կընկնեն իմ ոտքերի տակ+։
40 Դու ինձ զորությամբ կգոտեպնդես պատերազմի համար+,
Իմ դեմ ելնողներին ոտքերիս տակ կգցես+։
41 Դու այնպես կանես, որ իմ թշնամիները թիկունք դարձնեն ու փախչեն*+,
Ինձ ատողներին ես կլռեցնեմ+։
42 Նրանք աղաղակում են օգնության համար, բայց փրկող չկա+,
Եհովային են կանչում, բայց նա պատասխան չի տալիս+։
43 Ես կփշրեմ նրանց, ինչպես երկրի փոշին,
Փողոցների ցեխի պես կմանրացնեմ+,
Կկոխոտեմ նրանց։
44 Դու կազատես ինձ իմ ժողովրդի պարսավանքից+,
Կպահես ինձ ազգերի գլուխ լինելու համար+։
Ժողովուրդը, որին ես չէի ճանաչում, կծառայի ինձ+։
45 Օտարականները քծնելով ինձ մոտ կգան+,
Նրանք կհնազանդվեն ու կլսեն ինձ+։
46 Օտարականները կթառամեն
Եվ դողալով դուրս կգան իրենց ապաստարաններից+։
47 Կենդանի է Եհովան+։ Թող օրհնյալ լինի իմ Վեմը+,
Եվ թող մեծարվի Աստվածը՝ իմ փրկության վեմը+։
48 Ճշմարիտ Աստվածն ինձ համար վրեժխնդիր է լինում+
Եվ ժողովուրդներին ինձ է հպատակեցնում+։
49 Նա հանում է ինձ թշնամիներիս միջից+։
Դու կբարձրացնես ինձ իմ դեմ ելնողներից+,
Եվ բռնություն գործող մարդուց դու ինձ կազատես+։
50 Դրա համար ես կգովեմ քեզ ազգերի մեջ, ո՛վ Եհովա+,
Եվ քո անվանը սաղմոս կերգեմ+։
51 Նա մեծ գործեր է անում իր թագավորին փրկելու համար+
Եվ սիրառատ բարություն է դրսևորում իր օծյալի+՝
Դավթի ու նրա սերնդի հանդեպ հավիտյան»+։