2 Սամուել 23:1-39
23 Սրանք են Դավթի վերջին խոսքերը+.
«Հեսսեի որդի+ Դավթի խոսքերը,
Խոսքերն այն մարդու, որը վեր բարձրացվեց+,
Հակոբի Աստծու օծյալի+
Եվ Իսրայելի երգերում+ գովաբանվողի խոսքերը։
2 Եհովայի ոգին խոսեց իմ միջոցով+,
Եվ նրա խոսքը իմ լեզվի վրա էր+։
3 Իսրայելի Աստվածն ասաց,
Իսրայելի Վեմը+ խոսեց ինձ հետ.
«Երբ մարդկանց վրա իշխողը արդար է+,
Եվ երբ նա Աստծու երկյուղով+ է իշխում,
4 Այդժամ այն նման է առավոտյան լույսի, երբ արեգակը շողում է+,
Նման է անամպ առավոտի։
Լույսից ու անձրևից խոտ է բուսնում երկրի վրա»+։
5 Մի՞թե այդպիսին չէ իմ տունը Աստծու մոտ+,
Չէ՞ որ նա հավիտենական ուխտ+ է կապել ինձ հետ,
Որն ամեն ինչում պատրաստ է ու հաստատուն+։
Դա է իմ ողջ փրկությունն+ ու իմ ողջ ուրախությունը,
Մի՞թե նա չի ծաղկեցնի այն+։
6 Իսկ բոլոր անպիտան մարդիկ+ դուրս կնետվեն+ փշոտ թփերի նման+,
Որոնք ձեռքով չեն բռնում։
7 Դրանց դիպչող մարդը
Երկաթե զենքով ու նիզակով պիտի սպառազինվի.
Նրանք կրակի մեջ պիտի այրվեն»+։
8 Սրանք են Դավթի զորեղ+ մարդկանց անունները. Թահքեմոնյաններից Հոսեբ-Բասեբեթը+՝ երեքի մեջ գլխավորը։ Նա բարձրացրել էր իր նիզակը և միանգամից ութ հարյուր մարդ էր սպանել։
9 Հաջորդը Եղիազարն+ էր՝ Աքուքի որդի Դոդայի+ որդին՝ մեկը այն երեք զորեղ տղամարդկանցից, որոնք Դավթի հետ էին։ Նրանք ծաղրեցին փղշտացիներին, երբ սրանք հավաքվել էին Իսրայելի դեմ պատերազմելու+։ Այդ ժամանակ իսրայելացիները նահանջեցին,
10 իսկ նա վեր կացավ ու սկսեց սպանել փղշտացիներին, մինչև որ ձեռքը հոգնեց ու կպավ սրին+։ Այդ օրը Եհովան մեծ փրկություն տվեց+, և մարդիկ Եղիազարի հետևից գնացին միայն նրա համար, որ սպանվածների վրայից նրանց հագուստները հանեն+։
11 Նրանից հետո հարարացի+ Ագեի որդի Սամման էր։ Փղշտացիները հավաքվել էին Լեքիում, որտեղ մի արտ կար, ուր ոսպ+ էր ցանված, և ժողովուրդը փախավ փղշտացիների առաջից։
12 Բայց նա կանգնեց արտի մեջտեղը և ազատեց այն։ Նա հարվածեց փղշտացիներին, և Եհովան մեծ փրկություն տվեց+։
13 Հնձի ժամանակ երեսուն զորավարներից+ երեքը իջան և Դավթի մոտ՝ Ոդողոմի+ քարայրը եկան։ Փղշտացիները վրաններ էին խփել ու ճամբար դրել ռաֆայիմների հովտում+։
14 Դավիթն այդ ժամանակ անառիկ վայրում էր գտնվում+, իսկ փղշտացիների պահապան զորքը+ Բեթլեհեմում էր։
15 Դավիթը իր փափագն արտահայտեց՝ ասելով. «Ա՜խ, երանի՜ թե ջուր խմեի Բեթլեհեմի դարպասի մոտի ջրհորից»+։
16 Եվ այդ ժամանակ այդ երեք զորեղ տղամարդիկ ներխուժեցին փղշտացիների բանակատեղին, Բեթլեհեմի դարպասի մոտի ջրհորից ջուր հանեցին ու բերեցին Դավթին+։ Բայց նա չուզեց խմել այդ ջրից, այլ Եհովայի առաջ թափեց+
17 ու ասաց. «Ո՜վ Եհովա, անհնա՛ր է, որ ես այս բանն անեմ+։ Մի՞թե կխմեմ իրենց հոգիները վտանգի ենթարկած մարդկանց արյունը»+։ Եվ նա չխմեց։
Ահա այս բաներն արեցին այդ երեք զորեղ տղամարդիկ։
18 Աբեսսան+՝ Շարուհեայի+ որդի Հովաբի եղբայրը, այն երեսունի գլխավորն էր։ Նա բարձրացրեց իր նիզակն ու երեք հարյուր մարդ սպանեց։ Աբեսսան այն երեքի նման հռչակավոր մարդ դարձավ+։
19 Թեպետ նա ավելի անվանի էր, քան այն մնացած երեսունը, և նրանց գլխավորն էր, բայց այն առաջին երեքին չհասավ+։
20 Հովիադայի+ որդի Բանեան+, որի հայրը մի խիզախ մարդ էր, շատ սխրանքներ գործեց Կաբեսելում+. նա սպանեց մովաբացի Արիելի երկու որդիներին։ Նաև մի օր, երբ ձյուն էր գալիս, ջրափոսի մեջ իջնելով՝ մի առյուծ+ սպանեց+։
21 Նա էր, որ սպանեց աժդահա եգիպտացուն+։ Եվ չնայած եգիպտացու ձեռքին նիզակ կար, բայց Բանեան գավազանով գնաց նրա վրա, ձեռքից խլեց նիզակը և հենց նրա նիզակով էլ սպանեց նրան+։
22 Ահա այս բաներն արեց Հովիադայի որդի Բանեան+։ Այն երեք զորեղների նման նա էլ հռչակավոր մարդ դարձավ+։
23 Թեև նա այն երեսունից ավելի անվանի էր, բայց այն երեքին չհասավ։ Սակայն Դավիթը նրան իր թիկնապահը նշանակեց+։
24 Այն երեսունի մեջ էր Հովաբի եղբայր Ասայելը+. զորեղ մարդկանցից էին նաև բեթլեհեմցի Դոդայի որդի Ելեանան+,
25 հարոդացի Սամման+, հարոդացի Ելիկան,
26 փալեթացի Քելեսը+, թեկուեցի Եկգեսի+ որդի Իրան+,
27 անաթոթացի+ Աբիեզերը+, հուսացի+ Մեբունան,
28 աքուքացի+ Սելմոնը, նետոֆաթացի Մաարան+,
29 նետոֆաթացի Բաանահի որդի Ալաբը+, Բենիամինի որդիների Գաբաայից Ռիբայի որդի Եթթային+,
30 փարաթոնցի Բանեան+, Գաասի+ գետահովտից Ադդային,
31 բեթարաբացի Աբիելբոնը, բարումացի Ազամոթը+,
32 սալաբիմացի Ելիաբան, Հասենի որդիները, Հովնաթանը+,
33 հարարացի Սամման, հարարացի Սարարի որդի Աքիամը+,
34 մաքաթացու որդի Ահասբայի որդի Ելիֆալետը, գելոնացի Աքիտոփելի+ որդի Էլիամը,
35 կարմեղոսցի Եզրոն+, արաբիացի Փաարան,
36 Սուբայից Նաթանի+ որդի Իգալը, գադացի Բանին,
37 ամմոնացի Սելեկը+, բեերոթացի Նահարան, Շարուհեայի որդի Հովաբի զինակիրները,
38 հեթերացի+ Իրան, հեթերացի Գարեբը+,
39 քետացի Ուրիան+. ընդամենը՝ երեսունյոթ մարդ։