2 Սամուել 3:1-39
3 Պատերազմը Սավուղի տան և Դավթի տան միջև շարունակվեց երկար ժամանակ+. Դավիթը գնալով զորանում էր+, իսկ Սավուղի տունը գնալով տկարանում էր+։
2 Այդ ընթացքում Դավիթը Քեբրոնում+ որդիներ+ ունեցավ։ Նրա անդրանիկը հեզրայելացի Աքինոամից+ ծնված Ամնոնն+ էր։
3 Երկրորդը կարմեղոսցի Նաբաղի նախկին կին Աբիգեայից+ ծնված Քիլաբն*+ էր, երրորդը Գեսուրի թագավոր Թոլմիի+ դուստր Մաաքայի որդի Աբիսողոմն+ էր։
4 Չորրորդը Ագգիթի+ որդի Ադոնիան+ էր, հինգերորդը Աբիտալի որդի Սափատիան+ էր։
5 Վեցերորդը Դավթի կին Էգլայի որդի Եթրամն+ էր։ Նրանց Դավիթը ունեցավ Քեբրոնում։
6 Մինչ Սավուղի տան ու Դավթի տան միջև պատերազմը շարունակվում էր, Աբեները+ Սավուղի տան մեջ իր դիրքերն էր ամրացնում։
7 Սավուղը մի հարճ ուներ՝ Ռեսփա+ անունով, որ Այիայի դուստրն էր+։ Հեբուսթեն+ ասաց Աբեներին. «Ինչո՞ւ ես հարաբերություն ունեցել հորս հարճի հետ»+։
8 Աբեները խիստ բարկացավ+ Հեբուսթեի խոսքերի վրա և ասաց. «Մի՞թե ես Հուդայի շունն եմ+։ Այսօր ես սիրառատ բարություն եմ ցույց տալիս քո հոր՝ Սավուղի տան հանդեպ, նրա եղբայրների ու ընկերների հանդեպ և քեզ Դավթի ձեռքը չեմ մատնում, իսկ դու այսօր մի կնոջ պատճառով մեղադրում ես ինձ։
9 Աստված թող Աբեներին այսպես ու սրանից ավելին անի+, եթե Դավթի նկատմամբ չանեմ այն, ինչ որ Եհովան երդվեց նրան+.
10 թագավորությունը Սավուղի տնից պիտի վերցնեմ ու Դավթի գահը հաստատեմ Իսրայելի և Հուդայի վրա՝ Դանից մինչև Բերսաբեե»+։
11 Եվ սա չհամարձակվեց մի բառ անգամ պատասխանել Աբեներին, քանի որ վախենում էր նրանից+։
12 Աբեներն անմիջապես պատգամաբերներ ուղարկեց Դավթի մոտ, որ ասեն նրան. «Ո՞ւմն է այս երկիրը։ Ինձ հետ ուխտ կապիր, և իմ ձեռքը քեզ հետ կլինի, որպեսզի ամբողջ Իսրայելին քո կողմը դարձնեմ»+։
13 Նա պատասխանեց. «Լա՛վ։ Քեզ հետ ես ուխտ կկապեմ, միայն մի պայմանով. իմ երեսը չես տեսնի+, մինչև որ Սավուղի աղջիկ Մեղքողին+ քեզ հետ չբերես, երբ որ գաս ինձ տեսնելու»։
14 Դրանից հետո Դավիթը պատգամաբերներ ուղարկեց Սավուղի որդի Հեբուսթեի+ մոտ՝ ասելով. «Ի՛նձ տուր իմ կին Մեղքողին, որի հետ նշանվել եմ փղշտացիների հարյուր թլիփի+ դիմաց»։
15 Ուստի Հեբուսթեն մարդ ուղարկեց և նրան վերցրեց իր ամուսնուց՝ Լայիսի որդի Փալտիելից*+։
16 Նրա ամուսինը գնաց նրա հետևից մինչև Բահուրիմ+ և ամբողջ ճանապարհին լաց եղավ։ Այդ ժամանակ Աբեներն ասաց նրան. «Հե՛տ դարձիր»։ Եվ նա հետ դարձավ։
17 Մինչ այդ Աբեները դիմել էր Իսրայելի երեցներին՝ ասելով. «Երեկ և նախորդ օրը+ դուք ուզում էիք Դավթին ձեզ վրա թագավոր դնել։
18 Եվ հիմա գործի՛ անցեք։ Չէ՞ որ Եհովան ասել է Դավթին. «Իմ ծառա Դավթի+ ձեռքով ես կփրկեմ իմ Իսրայել ժողովրդին փղշտացիների ձեռքից և նրա բոլոր թշնամիների ձեռքից»»։
19 Դրանից հետո Աբեները խոսեց Բենիամինյանների+ հետ ու գնաց Դավթի մոտ՝ Քեբրոն, որպեսզի պատմի նրան այն ամենը, ինչը հաճելի էր Իսրայելին և Բենիամինի ամբողջ տանը։
20 Երբ Աբեները քսան մարդկանցով եկավ Դավթի մոտ՝ Քեբրոն, Դավիթը Աբեների և նրա հետ եկած մարդկանց համար խնջույք+ կազմակերպեց։
21 Աբեներն ասաց Դավթին. «Թույլ տուր վեր կենամ գնամ ու ամբողջ Իսրայելին իմ տեր թագավորի մոտ հավաքեմ, որ քեզ հետ նրանք ուխտ կապեն, և դու հոգուդ ուզածի պես+ բոլորի վրա թագավոր լինես»։ Դավիթը արձակեց Աբեներին, և նա խաղաղությամբ իր ճանապարհը գնաց+։
22 Այդ ժամանակ Դավթի ծառաներն ու Հովաբը վերադարձան ասպատակությունից՝ իրենց հետ մեծ ավար+ բերելով։ Աբեներն արդեն Դավթի հետ չէր, քանի որ Դավիթն արձակել էր նրան, և նա խաղաղությամբ իր ճանապարհն էր գնացել։
23 Երբ Հովաբն+ ու նրա ամբողջ զորքը եկան, Հովաբին տեղեկացրին. «Ների+ որդի Աբեները+ թագավորի մոտ եկավ, թագավորը նրան արձակեց, և նա գնաց խաղաղությամբ»։
24 Մտնելով թագավորի մոտ՝ Հովաբն ասաց նրան. «Այդ ի՞նչ ես արել+։ Աբեները եկել է քեզ մոտ, իսկ դու արձակել ես նրան ու թողել, որ գնա՞։
25 Դու լավ գիտես Աբեներին՝ Ների որդուն, որ նա եկել էր քեզ խաբելու, իմանալու քո ելումուտը+ և տեղեկանալու այն ամենի մասին, ինչ որ դու անում ես»+։
26 Այդ ասելով՝ Հովաբը դուրս եկավ Դավթի մոտից ու պատգամաբերներ ուղարկեց Աբեների հետևից, և նրանք Սիրա ջրամբարի մոտից նրան հետ դարձրին+։ Իսկ Դավիթը չգիտեր այդ մասին։
27 Երբ Աբեները վերադարձավ Քեբրոն+, Հովաբը նրան մի կողմ տարավ՝ դարպասներից ներս, որ նրա հետ առանձին խոսի+։ Բայց այնտեղ նա խոցեց նրա որովայնը+ իր եղբայր Ասայելի+ արյան համար, և Աբեները մեռավ։
28 Լսելով այդ մասին՝ Դավիթն ասաց. «Ես և իմ թագավորությունը Եհովայի առաջ հավիտյան* անմեղ ենք Ների որդի Աբեների արյան համար+։
29 Թող մեղքը Հովաբի գլխին+ և նրա հոր ամբողջ տան վրա ընկնի, և թող Հովաբի տնից+ անպակաս լինեն արտահոսում ունեցողը+, բորոտը+, իլիկ պտտող տղամարդը+, սրով ընկնողը և հացի կարիք ունեցողը»+։
30 Հովաբն ու նրա եղբայր Աբեսսան+ սպանեցին Աբեներին+ այն բանի համար, որ նա Գաբաոնում պատերազմի ժամանակ սպանել էր իրենց եղբորը՝ Ասայելին+։
31 Դավիթը պատվիրեց Հովաբին և նրա բոլոր մարդկանց. «Պատռե՛ք ձեր հագուստները+, քո՛ւրձ հագեք+ և ողբացե՛ք Աբեների վրա»։ Ինքը՝ Դավիթ թագավորը, գնում էր նրա պատգարակի հետևից։
32 Աբեներին թաղեցին Քեբրոնում, և թագավորը բարձրացնելով իր ձայնը՝ լաց եղավ Աբեների գերեզմանի վրա։ Ամբողջ ժողովուրդն էլ լաց եղավ+։
33 Թագավորը Աբեների համար ողբերգ երգեց.
«Մի՞թե Աբեները պիտի մեռներ, ինչպես որ անմիտ+ մարդն է մեռնում։
34 Քո ձեռքերը կապված չէին+,
Եվ քո ոտքերը պղնձե ոտնաշղթաների մեջ չէին+։
Անարդարության որդիների առաջ ընկնողների պես ընկար»+։
Եվ ժողովուրդը դարձյալ լաց եղավ+ նրա վրա։
35 Այդ նույն օրը ամբողջ ժողովուրդը եկավ Դավթի մոտ, որպեսզի նրան հաց տա ուտելու+, որ նա մխիթարվի, բայց Դավիթը երդվեց՝ ասելով. «Աստված թող այսպես ու սրանից ավելին անի ինձ+, եթե մինչև արևի մայր մտնելը+ հաց կամ ուրիշ բան ուտեմ»։
36 Ժողովուրդը դա տեսավ, և նրանց աչքին հաճելի եղավ, ինչպես որ թագավորի արած բոլոր բաները ժողովրդի աչքին հաճելի էին երևում+։
37 Այդ օրը ամբողջ ժողովուրդն ու ողջ Իսրայելը հասկացան, որ Ների որդի Աբեների սպանությունը թագավորի կամքով չէր եղել+։
38 Թագավորն ասաց իր ծառաներին. «Գիտե՞ք, թե այսօր ով ընկավ Իսրայելում։ Մի իշխան և մի մեծ մարդ+։
39 Այսօր ես անզոր եմ, թեպետև թագավոր եմ օծված+, իսկ այս մարդիկ՝ Շարուհեայի որդիները+, չափազանց դաժան են+։ Թող որ Եհովան չարություն անողին իր իսկ չարության համեմատ հատուցի»+։