2 Սամուել 5:1-25
5 Որոշ ժամանակ անց Իսրայելի բոլոր ցեղերը եկան Դավթի մոտ+՝ Քեբրոն+, ու ասացին. «Մենք քո ոսկորը և քո մարմինն ենք+։
2 Երեկ և նախորդ օրերին+, երբ Սավուղը դեռ թագավոր էր մեզ վրա, դու էիր Իսրայելին պատերազմի առաջնորդում+։ Եվ Եհովան ասաց քեզ. «Դու ես հովվելու+ իմ Իսրայել ժողովրդին, և դու ես դառնալու Իսրայելի առաջնորդը»»+։
3 Ուստի Իսրայելի բոլոր երեցները+ եկան թագավորի մոտ՝ Քեբրոն, և այնտեղ Դավիթ թագավորը նրանց հետ ուխտ+ կապեց Եհովայի առաջ։ Դրանից հետո նրանք Դավթին թագավոր օծեցին+ Իսրայելի վրա+։
4 Դավիթը երեսուն տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և թագավորեց քառասուն տարի+։
5 Նա յոթ տարի ու վեց ամիս թագավորեց Քեբրոնում՝ Հուդայի վրա+, և երեսուներեք տարի թագավորեց Երուսաղեմում+՝ ամբողջ Իսրայելի և Հուդայի վրա։
6 Թագավորն ու իր մարդիկ գնացին Երուսաղեմ՝ այդ երկրում ապրող հեբուսացիների+ դեմ։ Նրանք ասացին Դավթին՝ «դու չես մտնի այստեղ, որովհետև կույրերն ու կաղերը քեզ դուրս կհանեն»+, քանի որ մտածում էին. «Դավիթը չի մտնի այստեղ»։
7 Դավիթը, սակայն, գրավեց Սիոնի ամրոցը+, այսինքն՝ Դավթի քաղաքը+։
8 Այդ օրը Դավիթն ասաց. «Ով որ ուզում է հարվածել հեբուսացիներին+, թող ջրանցքով+ անցնի և հարձակվի կաղերի ու կույրերի վրա, որոնք ատում են Դավթի հոգին»։ Դրա համար է, որ ասում են. «Կույրերն ու կաղերը չպիտի տուն մտնեն»։
9 Դավիթը բնակություն հաստատեց այդ ամրոցում, և այն կոչեցին Դավթի քաղաք։ Դավիթը սկսեց շինել դրա չորս բոլորը՝ սկսած Թումբից*+ և դեպի ներս։
10 Դավիթը ավելի ու ավելի էր հզորանում+, և Զորքերի Աստված Եհովան+ նրա հետ էր+։
11 Տյուրոսի Քիրամ+ թագավորը պատգամաբերներ+ ուղարկեց Դավթի մոտ, նաև մայրու ծառի գերաններ+, հյուսներ ու որմնադիրներ, որոնք սկսեցին Դավթի համար տուն կառուցել+։
12 Դավիթը հասկացավ, որ Եհովան իրեն Իսրայելի վրա թագավոր է հաստատել+ և որ նա իր թագավորությունը բարձրացրել է+ հանուն իր Իսրայել ժողովրդի+։
13 Քեբրոնից գալուց հետո Դավիթը Երուսաղեմից ուրիշ հարճեր+ ու կանայք+ էլ առավ, և նրա համար ուրիշ որդիներ ու դուստրեր էլ ծնվեցին։
14 Երուսաղեմում նրա համար ծնվածների անուններն են. Սամուա+, Սոբաբ+, Նաթան+, Սողոմոն+,
15 Եբաար, Ելիսուա+, Նաֆեկ+, Հաբիե+,
16 Ելիսամա+, Ելիադա և Ելիֆալետ+։
17 Լսելով, որ Դավթին Իսրայելի վրա թագավոր են օծել՝ բոլոր փղշտացիները գնացին նրան փնտրելու+։ Երբ Դավիթը լսեց այդ մասին, իջավ անառիկ վայրերը+։
18 Փղշտացիները եկան ու սկսեցին շրջել ռաֆայիմների հովտում+։
19 Դավիթը հարցրեց+ Եհովային. «Գնա՞մ փղշտացիների դեմ։ Նրանց իմ ձեռքը կմատնե՞ս»։ Եհովան էլ պատասխանեց Դավթին. «Գնա՛, որովհետև փղշտացիներին անպայման քո ձեռքն եմ մատնելու»+։
20 Ուստի Դավիթը եկավ Բաալ-Փարասին+ ու նրանց կոտորեց այնտեղ։ Նա ասաց. «Եհովան իմ առաջ ճեղքեց թշնամիներիս շարքերը+, ինչպես որ ջրերն են ճեղքում պատնեշը»։ Դրա համար էլ այդ տեղը կոչեց Բաալ-Փարասին*+։
21 Փղշտացիները այնտեղ թողեցին իրենց կուռքերին+, և Դավիթն ու իր մարդիկ վերցրին դրանք+։
22 Ավելի ուշ փղշտացիները նորից եկան+ ու սկսեցին շրջել ռաֆայիմների հովտում+։
23 Դավիթը հարցրեց+ Եհովային, սակայն նա ասաց. «Մի՛ գնա նրանց դեմ։ Շրջանցիր նրանց թիկունքից ու հարձակվիր նրանց վրա բակայի* թփերի դիմացից+։
24 Եվ երբ ձայն լսես, ասես ինչ-որ մեկը քայլում է բակայի թփերի վրայով, վճռականորեն գործի անցիր+, որովհետև այդ ժամանակ է, որ Եհովան դուրս է գալու քո առաջ, որ կոտորի փղշտացիների բանակը»+։
25 Եվ Դավիթն արեց այնպես, ինչպես Եհովան էր նրան պատվիրել+. նա կոտորեց+ փղշտացիներին Գեբայից*+ մինչև Գազեր+։