2 Սամուել 6:1-23
6 Դավիթը կրկին հավաքեց Իսրայելի բոլոր լավագույններին+՝ երեսուն հազար մարդ։
2 Հետո Դավիթը վեր կացավ ու գնաց Բաալ-Հուդա+, որպեսզի այնտեղից բերի ճշմարիտ Աստծու տապանակը+, որը քերովբեների վրա նստող+, Զորքերի Տեր+ Եհովայի անունով+ էին կոչում։
3 Ճշմարիտ Աստծու տապանակը դրեցին մի նոր սայլակառքի վրա+ ու դուրս բերեցին Աբինադաբի տնից+, որ բլրի վրա էր։ Սայլակառքը քշում էին Աբինադաբի որդիները՝ Օզան և Աքիովը+։
4 Ճշմարիտ Աստծու տապանակը դուրս բերեցին Աբինադաբի տնից, որ բլրի վրա էր։ Եվ Աքիովը գնում էր տապանակի առջևից։
5 Դավիթը և Իսրայելի ամբողջ տունը ուրախանում էին Եհովայի առաջ և գիհու փայտից պատրաստված տարբեր նվագարաններ, քնարներ+, տավիղներ+, դափեր+, սիստրեր* ու ծնծղաներ+ էին նվագում։
6 Երբ նրանք հասան Նաքոնի* կալը, Օզան+ ձեռքը մեկնեց ճշմարիտ Աստծու տապանակին և բռնեց այն+, որովհետև քիչ էր մնում, որ եզները շուռ տային։
7 Այդ ժամանակ Եհովայի զայրույթը+ բորբոքվեց Օզայի դեմ. ճշմարիտ Աստվածը այդ անհարգալից արարքի համար հարվածեց նրան+, և նա մեռավ այնտեղ՝ ճշմարիտ Աստծու տապանակի կողքին+։
8 Դավիթը բարկացավ այն բանի համար, որ Եհովան իր զայրույթը թափեց Օզայի վրա, և այդ վայրը մինչև այսօր Փարեզ-Օզա* են անվանում+։
9 Դավիթը այդ օրը վախեցավ Եհովայից+ և ասաց. «Եհովայի տապանակը ինչպե՞ս մտնի ինձ մոտ»+։
10 Եվ Դավիթը չուզեց Եհովայի տապանակը իր մոտ՝ Դավթի քաղաք+ տեղափոխել, այլ պատվիրեց, որ տանեն գեթացի+ Աբդեդոմի+ տուն։
11 Եհովայի տապանակը երեք ամիս մնաց գեթացի Աբդեդոմի տանը, և Եհովան օրհնեց+ Աբդեդոմին ու նրա ամբողջ ընտանիքը+։
12 Դավիթ թագավորին տեղեկացրին. «Եհովան Աբդեդոմի տունը և նրա ամեն ունեցածը օրհնեց ճշմարիտ Աստծու տապանակի համար»։ Այդ ժամանակ Դավիթը գնաց և ճշմարիտ Աստծու տապանակը Աբդեդոմի տնից ուրախությամբ Դավթի քաղաքը բերեց+։
13 Երբ Եհովայի տապանակը տանողները+ վեց քայլ առաջ գնացին, նա մի ցուլ և մի գեր հորթ զոհաբերեց+։
14 Դավիթը, կտավե եփուդը+ հագին, իր ամբողջ ուժով պարում էր Եհովայի առաջ։
15 Դավիթն ու Իսրայելի ամբողջ տունը Եհովայի տապանակը+ բերեցին ուրախության բացականչություններով+ և եղջերափողերի ձայների տակ+։
16 Երբ Եհովայի տապանակը մտավ Դավթի քաղաք, Սավուղի դուստր Մեղքողը+ պատուհանից ցած նայեց և տեսնելով, թե ինչպես է Դավիթ թագավորը թռչկոտելով պարում Եհովայի առաջ՝ սկսեց արհամարհել+ նրան իր սրտում+։
17 Այսպիսով՝ Եհովայի տապանակը բերեցին ու դրեցին իր տեղը՝ այն վրանի մեջ, որը Դավիթն էր կանգնեցրել դրա համար+։ Դրանից հետո Դավիթը ողջակեզներ+ ու խաղաղության զոհեր+ մատուցեց Եհովայի առաջ։
18 Ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցելուց հետո Դավիթը Զորքերի Տեր Եհովայի անունով օրհնեց+ ժողովրդին+։
19 Նա ողջ ժողովրդին՝ Իսրայելի ամբողջ բազմությանը՝ տղամարդկանց թե կանանց, յուրաքանչյուրին մեկական օղակաձև հաց և արմավի ու չամիչի մեկական բլիթ տվեց+, ինչից հետո բոլոր մարդիկ գնացին իրենց տները։
20 Դավիթը հետ դարձավ, որ իր տունն օրհնի+, և Սավուղի դուստր Մեղքողը+ դուրս եկավ Դավթին դիմավորելու ու ասաց նրան. «Ի՜նչ փառավոր էր այսօր Իսրայելի թագավորը+, երբ իր ծառաների՝ աղախինների աչքի առաջ մերկացրեց իրեն, ինչպես որ դատարկագլուխ մարդն է իրեն մերկացնում»+։
21 Դավիթն էլ պատասխանեց Մեղքողին. «Ես Եհովայի առաջ էի ուրախանում, որը քո հորից ու նրա ողջ տնից ինձ նախընտրեց և Եհովայի ժողովրդի՝ Իսրայելի վրա առաջնորդ դրեց+։ Ես պիտի ուրախանամ Եհովայի առաջ+
22 և սրանից էլ ավելի անարգ պիտի երևամ+ ու նվաստանամ իմ աչքին։ Իսկ քո ասած այն աղախինների աչքին պիտի փառավորվեմ»+։
23 Եվ Մեղքողը+՝ Սավուղի դուստրը, մինչև իր մահվան օրը զավակ չունեցավ։