2 Սամուել 7:1-29
7 Այն բանից հետո, երբ թագավորը բնակվեց իր տանը+ և Եհովան հանգստություն տվեց նրան շրջապատի իր բոլոր թշնամիներից+,
2 այդ ժամանակ թագավորն ասաց Նաթան+ մարգարեին. «Ես ապրում եմ մայրու փայտից կառուցված տան մեջ+, մինչդեռ ճշմարիտ Աստծու տապանակը վրանի պաստառի տակ է գտնվում»+։
3 Այդ խոսքերը լսելով՝ Նաթանն ասաց թագավորին. «Ինչ որ սրտումդ կա, գնա և արա+, որովհետև Եհովան քեզ հետ է»։
4 Հենց այդ գիշեր Եհովայի խոսքը+ եղավ Նաթանին.
5 «Գնա իմ ծառա Դավթի մոտ ու ասա նրան. «Այսպես է ասում Եհովան. «Դո՞ւ պիտի ինձ համար բնակվելու տուն շինես+։
6 Ես տան մեջ չեմ բնակվել այն օրից ի վեր, երբ Իսրայելի որդիներին հանեցի Եգիպտոսից, մինչև այս օրը+, այլ միշտ վրանով+ ու խորանով+ եմ ման եկել+։
7 Այն ամբողջ ընթացքում, որ շրջել եմ Իսրայելի որդիների մեջ+, մի՞թե երբևիցե մի խոսք եմ ասել Իսրայելի ցեղերից որևէ մեկին+, որին իմ Իսրայել ժողովրդին հովվելու հրաման եմ տվել՝ ասելով, թե՝ «ինչո՞ւ ինձ համար մայրու փայտից տուն չեք շինել»»»։
8 Իսկ հիմա այսպես ասա իմ ծառա Դավթին. «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Ես քեզ վերցրի արոտավայրից, որտեղ դու հոտի հետևից էիր գնում+, որպեսզի քեզ իմ Իսրայել ժողովրդի առաջնորդը դարձնեմ+։
9 Ես քեզ հետ կլինեմ, ուր էլ որ դու գնաս+, քո առջևից կոչնչացնեմ բոլոր թշնամիներիդ+ և քո անունը կմեծացնեմ+ երկրի վրա եղող մեծամեծների անվան պես։
10 Իմ Իսրայել ժողովրդի համար տեղ պիտի որոշեմ+ ու նրան այնտեղ հաստատեմ*+։ Նրանք իրենց տեղում պիտի բնակվեն, ու այլևս նրանց չպիտի անհանգստացնեն։ Անարդարության որդիները առաջվա պես այլևս չպիտի նեղեն նրանց+
11 այն օրից ի վեր, ինչ ես դատավորներ+ կարգեցի իմ Իսրայել ժողովրդի վրա. և ես հանգստություն կտամ քեզ քո բոլոր թշնամիներից+։
Եհովան ասել է քեզ, որ Եհովան քեզ համար տուն է շինելու+։
12 Երբ քո օրերը լրանան+ և դու քո հայրերի հետ ննջես+, այդ ժամանակ ես անպատճառ կբարձրացնեմ քեզանից հետո քո միջից դուրս եկող սերնդին և նրա թագավորությունը կհաստատեմ+։
13 Նա է իմ անվան համար տուն կառուցելու+, և ես նրա թագավորության գահը կհաստատեմ դարեդար+։
14 Ես նրա հայրը կդառնամ+, իսկ նա ինձ որդի կլինի+։ Եվ եթե նա անիրավություն գործի, կհանդիմանեմ նրան մարդկանց գավազանով+ և Ադամի որդիների հարվածներով։
15 Իմ սիրառատ բարությունից չեմ զրկի նրան, ինչպես որ Սավուղին զրկեցի+, որին մերժեցի հանուն քեզ։
16 Քո տունը և քո թագավորությունը դարեդար կանգուն պիտի լինեն քո առաջ. և քո գահը դարեդար հաստատ պիտի մնա»»»+։
17 Այս բոլոր խոսքերն ու այս ամբողջ տեսիլքը Նաթանը նույնությամբ հաղորդեց Դավթին+։
18 Դավիթ թագավորը եկավ, նստեց Եհովայի առաջ ու ասաց. «Ո՞վ եմ ես+, Գերիշխա՛ն Տեր Եհովա, և ի՞նչ է իմ տունը, որ դու այսքան բան արեցիր ինձ համար։
19 Սակայն սա էլ քո աչքին փոքր երևաց, ո՛վ Գերիշխան Տեր Եհովա, և դու քո ծառայի տան հեռավոր ապագայի մասին էլ ես խոսում։ Եվ դա, Գերիշխա՛ն Տեր Եհովա+, օրենք է մարդկանց համար+։
20 Ուրիշ էլ ի՞նչ կարող է Դավիթը ավելացնել կամ ասել քեզ։ Չէ՞ որ դու լավ ես ճանաչում քո ծառային+, ո՛վ Գերիշխան Տեր Եհովա։
21 Բոլոր այս մեծ բաները քո խոսքի համար+ և քո սրտի համաձայն+ արեցիր, որ դրանք հայտնի դարձնես քո ծառային+։
22 Դրա համար էլ դու իրոք որ մեծ ես+, ո՛վ Գերիշխան Տեր Եհովա, և քեզ նման մեկը չկա+։ Թեպետ մեր ականջներով լսել ենք ուրիշ շատ աստվածների մասին, սակայն քեզանից բացի, ուրիշ Աստված չկա+։
23 Եվ երկրի վրա ո՞ր ազգն է քո Իսրայել ժողովրդի նման+, որին Աստված իր համար փրկագնեց որպես ժողովրդի+ և իր անունը փառավորեց+ մեծամեծ ու վախ ներշնչող գործերով+՝ վռնդելով ազգերին ու նրանց աստվածներին հօգուտ իր ժողովրդի, որին դու քեզ համար փրկագնեցիր+ Եգիպտոսից։
24 Քո Իսրայել ժողովրդին դարեդար քեզ համար որպես սեփական ժողովուրդ հաստատեցիր+, և դու ինքդ, ո՛վ Եհովա, դարձար նրանց Աստվածը+։
25 Եվ հիմա, Եհո՛վա Աստված, քո ծառայի և նրա տան համար ասած խոսքդ ընդմիշտ հաստատիր և արա այն, ինչ որ ասացիր+։
26 Թող որ քո անունը հավիտյան մեծ լինի+, որպեսզի ասեն. «Զորքերի Տեր Եհովան Աստված է Իսրայելի վրա»+։ Եվ թող որ քո ծառա Դավթի տունը հաստատուն մնա քո առջև+։
27 Քանի որ դու, Զորքերի՛ Տեր Եհովա, Իսրայելի՛ Աստված, հայտնեցիր քո ծառային՝ ասելով՝ «քեզ համար տուն եմ շինելու»+, դրա համար էլ քո ծառան համարձակություն գտավ այս աղոթքը քեզ ասելու+։
28 Ո՛վ Գերիշխան Տեր Եհովա, դո՛ւ ես ճշմարիտ Աստվածը։ Թող որ քո խոսքերը ճշմարիտ լինեն+։ Չէ՞ որ դու ես խոստացել քո ծառային այս բարիքն անել+։
29 Եվ հիմա արա այդ ու օրհնիր+ քո ծառայի տունը, որպեսզի այն դարեդար քո առջև լինի+, քանի որ դու խոստացել ես, ո՛վ Գերիշխան Տեր Եհովա, և թող քո ծառայի տունը դարեդար օրհնվի քո օրհնությամբ»+։
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «տնկեմ»։