2 Տարեգրություն 10:1-19
10 Ռոբովամը+ գնաց Սյուքեմ+, որովհետև բոլոր իսրայելացիները հավաքվել էին այնտեղ, որպեսզի նրան թագավոր դարձնեին։
2 Երբ այդ մասին լսեց Նաբատի որդի Հերոբովամը+, որը դեռ Եգիպտոսում էր+ (նա Եգիպտոս էր փախել Սողոմոն թագավորի պատճառով), անմիջապես հետ դարձավ Եգիպտոսից+։
3 Ուստի մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան, և Հերոբովամն ու ամբողջ Իսրայելը եկան Ռոբովամի մոտ ու ասացին+.
4 «Քո հայրը մեր լուծը ծանրացրել է+, բայց դու հիմա թեթևացրու քո հոր սահմանած խիստ ծառայությունը ու մեզ վրա դրված ծանր լուծը+, և մենք քեզ կծառայենք»+։
5 Նա էլ ասաց նրանց. «Երեք օր հետո ինձ մոտ եկեք»։ Եվ ժողովուրդը գնաց։
6 Ռոբովամ թագավորը խորհրդակցեց+ երեցների հետ, որոնք ծառայել էին իր հայր Սողոմոնին նրա կենդանության օրոք, և հարցրեց. «Ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ պատասխան տամ այս ժողովրդին»+։
7 Նրանք էլ ասացին. «Եթե այս ժողովրդի հանդեպ բարի լինես, հաճելի լինես ու բարի խոսքեր ասես նրանց+, ապա ընդմիշտ քո ծառաները կդառնան»+։
8 Սակայն նա մերժեց երեցների տված խորհուրդը+ և խորհուրդ հարցրեց իր հետ մեծացած+ ու իրեն ծառայող երիտասարդներից+։
9 Նա հարցրեց. «Ի՞նչ խորհուրդ կտաք+, ի՞նչ պատասխան տանք այս ժողովրդին, որը խոսեց ինձ հետ ու ասաց՝ «թեթևացրու այն լուծը, որ քո հայրը դրել է մեզ վրա»»+։
10 Նրա հետ մեծացած երիտասարդները պատասխանեցին. «Այն ժողովրդին, որ քեզ հետ խոսեց ու ասաց՝ «քո հայրը մեր լուծը ծանրացրել է, բայց դու հիմա թեթևացրու այն մեր վրայից», այսպես ասա+. «Իմ ճկույթը հորս մեջքից հաստ է+։
11 Իմ հայրը ձեզ վրա ծանր լուծ է դրել, բայց ես ձեր լուծը ավելի պիտի ծանրացնեմ+։ Իմ հայրը ձեզ մտրակներով է պատժել, բայց ես ձեզ խարազաններով* պիտի պատժեմ»»+։
12 Երբ Հերոբովամն ու ամբողջ ժողովուրդը երրորդ օրը եկան Ռոբովամի մոտ, ինչպես որ թագավորը պատվիրել էր նրանց, թե՝ «երրորդ օրը եկեք ինձ մոտ»+,
13 թագավորը խստությամբ պատասխանեց նրանց+։ Այսպիսով՝ Ռոբովամ թագավորը մերժեց երեցների+ խորհուրդը+
14 և խոսեց այնպես, ինչպես երիտասարդներն էին խորհուրդ տվել+. «Ես ձեր լուծը ավելի պիտի ծանրացնեմ և պիտի ավելացնեմ էլ։ Իմ հայրը ձեզ մտրակներով է պատժել, բայց ես ձեզ խարազաններով պիտի պատժեմ»+։
15 Թագավորը չլսեց ժողովրդին, որովհետև այդ բանը ճշմարիտ Աստծուց էր+, որպեսզի Եհովան կատարի այն խոսքը+, որ սիլոնացի+ Աքիայի+ միջոցով ասել էր Նաբատի որդի Հերոբովամին+։
16 Քանի որ թագավորը ժողովրդին չլսեց, բոլոր իսրայելացիները պատասխանեցին թագավորին. «Ի՞նչ բաժին ունենք Դավթի մոտ+։ Եվ ժառանգություն էլ չունենք Հեսսեի որդուց+։ Ամեն մեկդ վերադարձեք դեպի ձեր աստվածները+, ո՛վ իսրայելացիներ։ Հիմա դու քո տան մասին հոգա, ո՛վ Դավիթ»+։ Եվ բոլոր իսրայելացիները գնացին իրենց վրանները։
17 Իսկ Հուդայի քաղաքներում բնակվող Իսրայելի որդիների վրա առաջվա պես Ռոբովամը թագավորեց+։
18 Մի անգամ Ռոբովամ թագավորը հարկադիր աշխատողների վերակացու Հադորամին*+ հանձնարարությամբ ուղարկեց Իսրայելի որդիների մոտ, բայց Իսրայելի որդիները քարկոծելով+ սպանեցին նրան։ Սակայն ինքը՝ Ռոբովամ թագավորը, հասցրեց իր կառքը բարձրանալ ու փախչել Երուսաղեմ+։
19 Այսպես իսրայելացիներն ապստամբեցին+ Դավթի տան դեմ և այդպես մնում են մինչև այսօր։