2 Տարեգրություն 11:1-23
11 Երբ Ռոբովամը եկավ Երուսաղեմ+, անմիջապես հավաքեց Հուդայի տունը ու Բենիամինի+ ցեղը՝ հարյուր ութսուն հազար ընտիր ռազմիկների+, որպեսզի Իսրայելի դեմ պատերազմեն և թագավորությունը Ռոբովամին վերադարձնեն։
2 Այդ ժամանակ Եհովայի խոսքը եղավ Սեմայիային+՝ ճշմարիտ Աստծու մարդուն.
3 «Խոսիր Հուդայի թագավոր Ռոբովամի՝ Սողոմոնի որդու հետ+, նաև Հուդայում եղող ամբողջ Իսրայելի և Բենիամինի հետ ու ասա.
4 «Այսպես է ասում Եհովան. «Մի՛ գնացեք ու մի՛ պատերազմեք ձեր եղբայրների դեմ+։ Բոլորդ հետ դարձեք ձեր տները, որովհետև այս բանը ինձանից եղավ»»»+։ Նրանք հնազանդվեցին Եհովայի խոսքին և Հերոբովամի վրա հարձակվելուց հետ քաշվեցին+։
5 Ռոբովամը բնակվեց Երուսաղեմում և Հուդայում բերդաքաղաքներ կառուցեց։
6 Նա վերակառուցեց Բեթլեհեմը+, Եթամը+, Թեկուեն+,
7 Բեթսուրը+, Սոքովը+, Ոդողոմը+,
8 Գեթը+, Մարեսան+, Զիփը+,
9 Ադորայիմը, Լաքիսը+, Ազեկան+,
10 Սարաան+, Այելոնը+ և Քեբրոնը+՝ բերդաքաղաքներ, որոնք Հուդայի ու Բենիամինի երկրներում էին։
11 Նա ուժեղացրեց ամրությունները+, դրանց մեջ առաջնորդներ դրեց+, նաև մթերքի, յուղի ու գինու ամբարներ շինեց,
12 մեծ վահաններ+ ու նիզակներ+ դրեց բոլոր քաղաքների մեջ և դրանք լավ ամրացրեց։ Հուդան ու Բենիամինը նրա իշխանության տակ մնացին։
13 Քահանաներն ու ղևտացիները, որոնք ապրում էին ամբողջ Իսրայելով մեկ, նրա կողմն անցան և իրենց բնակավայրերից նրա մոտ եկան։
14 Ղևտացիները թողեցին իրենց արոտավայրերն+ ու կալվածքները+ ու եկան Հուդա և Երուսաղեմ+, որովհետև Հերոբովամն+ ու նրա որդիները զրկել էին+ նրանց Եհովայի համար քահանա ծառայելու պարտականությունից։
15 Հերոբովամն իր համար քահանաներ էր դնում բարձունքներում+, որպեսզի նրանք ծառայեն այծանման դևերին*+ և իր շինած հորթերին+։
16 Ղևտացիների հետևից Իսրայելի բոլոր ցեղերից մարդիկ եկան Երուսաղեմ+, ովքեր ամբողջ սրտով փնտրում էին Իսրայելի Աստված Եհովային, որպեսզի իրենց հայրերի Աստված Եհովային զոհեր մատուցեն+։
17 Երեք տարի նրանք զորացրին Հուդայի թագավորությունը+ և աջակցեցին Սողոմոնի որդի Ռոբովամին, որովհետև երեք տարի նրանք Դավթի ու Սողոմոնի ճանապարհով ընթացան+։
18 Ռոբովամը կնության առավ Դավթի որդի Հերիմոթի դուստր Մայելեթին և Հեսսեի որդի Եղիաբի+ դուստր Աբիհայիլին։
19 Նա որդիներ ծնեց նրա համար՝ Հեուսին, Սեմարիային ու Զաամին։
20 Հետո Ռոբովամը կնության առավ Աբիսողոմի+ թոռանը՝ Մաաքային+։ Սա նրա համար ծնեց Աբիային+, Եթթիին, Զիզային ու Սալոմիթին։
21 Ռոբովամն Աբիսողոմի թոռանը՝ Մաաքային, ավելի շատ էր սիրում, քան իր մյուս կանանց+ ու հարճերին։ Նա ուներ տասնութ կին և վաթսուն հարճ, որոնք նրա համար ծնեցին քսանութ տղա ու վաթսուն աղջիկ։
22 Ռոբովամը Մաաքայի որդի Աբիային գլուխ ու առաջնորդ նշանակեց իր եղբայրների մեջ, որովհետև նրան էր ուզում թագավոր դարձնել։
23 Հեռատեսություն+ դրսևորելով՝ նա իր որդիներից մի քանիսին ուղարկեց Հուդայի ու Բենիամինի երկրներում+ գտնվող բոլոր բերդաքաղաքները+, նրանց առատ+ ուտելիքով ապահովեց ու նրանց համար բազում կանայք+ փնտրեց։