2 Տարեգրություն 12:1-16
12 Երբ Ռոբովամի թագավորությունը հաստատվեց+, ու նա զորացավ, թողեց Եհովայի օրենքը+. նրան հետևեցին նաև բոլոր իսրայելացիները+։
2 Քանի որ նրանք Եհովայի հանդեպ անհավատարիմ գտնվեցին+, Ռոբովամի+ թագավորության հինգերորդ տարում Եգիպտոսի Սիսակ+ թագավորը դուրս եկավ Երուսաղեմի դեմ։
3 Նա իր հետ ուներ հազար երկու հարյուր կառք+ և վաթսուն հազար ձիավոր։ Եգիպտոսից նրա հետ եկած ժողովրդին՝ լիբիացիներին+, սովկիացիներին ու եթովպացիներին+, թիվ չկար+։
4 Թագավորը գրավեց Հուդայի բերդաքաղաքներն+ ու մոտեցավ Երուսաղեմին+։
5 Այդ ժամանակ Սեմայիա+ մարգարեն եկավ Ռոբովամի և Հուդայի իշխանների մոտ, որոնք Սիսակից վախենալու պատճառով հավաքվել էին Երուսաղեմում, ու ասաց նրանց. «Այսպես է ասում Եհովան. «Քանի որ դուք ինձ թողեցիք+, ես էլ ձեզ Սիսակի ձեռքում թողեցի»»+։
6 Լսելով այդ խոսքերը՝ Իսրայելի իշխաններն ու թագավորը իրենց անձերը խոնարհեցրին+ ու ասացին. «Արդա՛ր է Եհովան»+։
7 Երբ Եհովան տեսավ+, որ նրանք իրենց անձերը խոնարհեցրին, Եհովայի խոսքը եղավ Սեմայիային+. «Նրանք խոնարհվեցին+։ Ես չեմ կործանի նրանց, այլ շուտով կազատեմ և իմ բարկությունը Սիսակի ձեռքով չեմ թափի Երուսաղեմի վրա+։
8 Բայց նրանք նրան ծառա կդառնան+, որ իմանան, թե ինչ է նշանակում ինձ ծառայելը+, և ինչ է նշանակում երկրի թագավորություններին ծառայելը»+։
9 Ուստի Եգիպտոսի Սիսակ+ թագավորը հարձակվեց Երուսաղեմի վրա և վերցրեց Եհովայի տան+ ու թագավորի տան գանձերը+։ Ամենը վերցրեց, Սողոմոնի պատրաստած ոսկե վահաններն+ էլ վերցրեց։
10 Դրանց փոխարեն՝ Ռոբովամ թագավորը պղնձե վահաններ պատրաստեց և սուրհանդակների+ գլխավորների պահպանության տակ դրեց, որոնք թագավորի տան մուտքն+ էին հսկում+։
11 Երբ թագավորը մտնում էր Եհովայի տուն, սուրհանդակները գալիս էին, իրենց ձեռքն էին վերցնում այդ վահանները, իսկ հետո հետ էին բերում պահապանների սենյակը+։
12 Քանի որ Ռոբովամն իրեն խոնարհեցրեց, Եհովայի բարկությունը նրանից հետ քաշվեց+, և նա չուզեց ամբողջությամբ ոչնչացնել նրանց+։ Բացի այդ, Հուդայում դեռ բարի գործեր կատարվում էին+։
13 Ռոբովամ թագավորն ամրապնդեց իր իշխանությունը Երուսաղեմում և շարունակեց թագավորել։ Նա+ քառասունմեկ տարեկան էր, երբ սկսեց թագավորել, և տասնյոթ տարի թագավորեց Երուսաղեմում, այն քաղաքում+, որը Եհովան ընտրել էր Իսրայելի բոլոր ցեղերի միջից, որպեսզի իր անունը դնի այնտեղ+։ Ռոբովամի մոր անունն էր Նաամա+, և նա ամմոնացի էր+։
14 Սակայն նա չարիք գործեց+, որովհետև իր սրտում հաստատակամ չէր Եհովային փնտրելու համար+։
15 Ռոբովամի բոլոր գործերը, ինչպես առաջինները, այնպես էլ վերջինները+, գրված են Սեմայիա+ մարգարեի գրառումներում և Ադդո+ տեսանողի կողմից գրի առնված տոհմաբանության մեջ։ Ռոբովամն+ ու Հերոբովամը+ մշտապես պատերազմի մեջ էին իրար դեմ։
16 Ի վերջո, Ռոբովամը ննջեց իր նախահայրերի հետ+, և նրան թաղեցին Դավթի քաղաքում+։ Նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Աբիան*+։
Ծանոթագրություններ
^ 1Թգ 14։31; 15։1, 7, 8-ում՝ «Աբիամ»։