2 Տարեգրություն 13:1-22

13  Աբիան սկսեց թագավորել Հուդայի վրա Հերոբովամի թագավորության տասնութերորդ տարում+  և երեք տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Միքայիա*+, որը գաբաացի+ Ուրիելի դուստրն էր։ Աբիայի ու Հերոբովամի միջև պատերազմ էր մղվում+։  Աբիան պատերազմի դուրս եկավ զորքով՝ չորս հարյուր հազար ընտրված և ուժեղ ռազմիկներով+։ Իսկ Հերոբովամը նրա դեմ մարտական կարգով ութ հարյուր հազար ընտրված, խիզախ և ուժեղ ռազմիկներ կանգնեցրեց+։  Աբիան կանգնեց Սեմարիմ լեռան վրա, որը Եփրեմի լեռնային շրջանում+ է, ու ասաց. «Ի՛նձ լսեցեք, ո՛վ Հերոբովամ և բոլոր իսրայելացիներ։  Մի՞թե ձեզ հայտնի չէ, որ Իսրայելի Աստված Եհովան Իսրայելի վրա թագավորելը աղի ուխտով+ դարեդար+ տվել է Դավթին+ ու նրա որդիներին+։  Բայց Նաբատի որդի Հերոբովամը+՝ Դավթի որդի Սողոմոնի ծառան+, վեր կացավ ու ապստամբեց+ իր տիրոջ դեմ+։  Նրա շուրջը հավաքվեցին դատարկապորտ+ ու անպիտան+ մարդիկ։ Նրանք Սողոմոնի որդի Ռոբովամից ավելի ուժեղ գտնվեցին, քանի որ Ռոբովամը+ երիտասարդ էր ու երկչոտ սիրտ ուներ+ և չկարողացավ նրանց դեմ կանգնել։  Եվ հիմա դուք մտածում եք, թե կկանգնեք Եհովայի թագավորության դեմ, որ Դավթի որդիների ձեռքում է+, որովհետև դուք մեծ բազմություն եք+, և ձեզ հետ են ոսկե հորթերը, որոնց Հերոբովամը ձեզ համար որպես աստվածներ է շինել+։  Մի՞թե դուք չվռնդեցիք Եհովայի քահանաներին+՝ Ահարոնի որդիներին, և ղևտացիներին, ու ձեզ համար քահանաներ կարգեցիք ուրիշ երկրների ժողովուրդների պես+։ Ով գալիս էր ու իր անձը իբրև քահանա էր հաստատում՝ մատղաշ ցուլ ու յոթ խոյ զոհաբերելով, քահանա էր դառնում չաստվածների+ համար։ 10  Իսկ մեր Աստվածը Եհովան է+, և մենք նրան չենք լքել։ Քահանաները՝ Ահարոնի որդիները, Եհովային են ծառայում, և ղևտացիներն էլ իրենց գործն են կատարում+։ 11  Ամեն առավոտ ու ամեն երեկո+ նրանք Եհովայի առաջ ողջակեզներ են այրում ու անուշահոտ խունկ+ ծխում։ Մաքուր ոսկուց պատրաստված սեղանի վրա ընծայված հացերն են շարում+ և երեկոները+ ոսկե ճրագակալի+ ճրագներն են վառում։ Մենք մեր պարտականություններն ենք կատարում+ մեր Աստված Եհովայի առաջ, իսկ դուք թողել եք նրան+։ 12  Ահա ճշմարիտ Աստվածը մեզ հետ է+ իբրև գլխավոր՝ իր քահանաների+ ու ազդարարության փողերի+ հետ, որպեսզի ձեր դեմ մարտը սկսելու ազդանշան տան։ Ո՛վ Իսրայելի որդիներ, մի՛ մարտնչեք Եհովայի՝ ձեր հայրերի Աստծու դեմ+, որովհետև դուք հաջողություն չեք ունենա»+։ 13  Այդ ընթացքում Հերոբովամը դարանակալներ ուղարկեց, որ գան նրանց հետևից, այնպես որ Հուդայի առջևում Հերոբովամի բանակն էր, իսկ հետևում՝ դարանակալները+։ 14  Հուդայի երկրի մարդիկ շրջվեցին ու տեսան, որ պետք է կռվեն թե՛ առջևից և թե՛ հետևից+։ Այդժամ նրանք աղաղակեցին Եհովային+, իսկ քահանաները հնչեցրին փողերը։ 15  Այնուհետև Հուդայի մարդիկ մարտական կոչ արձակեցին+, և երբ նրանք այդ կոչն արձակեցին, ճշմարիտ Աստվածը Աբիայի+ և Հուդայի երկրի մարդկանց առջև Հերոբովամին ու ողջ Իսրայելին պարտության մատնեց+։ 16  Իսրայելի որդիները փախան Հուդայի առջևից, և Աստված իսրայելացիներին նրանց ձեռքը մատնեց+։ 17  Աբիան ու նրա մարդիկ մեծ կոտորածով կոտորեցին նրանց, և Իսրայելից հինգ հարյուր հազար լավագույն ռազմիկներ սպանված ընկան։ 18  Այսպիսով՝ Իսրայելի որդիները նվաճվեցին, իսկ Հուդայի որդիները ուժեղ գտնվեցին, որովհետև Եհովային՝ իրենց հայրերի Աստծուն ապավինեցին+։ 19  Աբիան հետապնդեց Հերոբովամին ու նրանից քաղաքներ գրավեց. Բեթելն+ ու նրա կախյալ քաղաքները, Հեսանան ու նրա կախյալ քաղաքները և Եփրայինն ու նրա կախյալ քաղաքները+։ 20  Աբիայի օրերում Հերոբովամն այդպես էլ չկարողացավ ուժ գտնել+. Եհովան հարվածեց+ նրան, ու նա մեռավ։ 21  Աբիան է՛լ ավելի հզորացավ+։ Ժամանակի ընթացքում նա տասնչորս կին առավ+ և քսաներկու տղա+ ու տասնվեց աղջիկ ունեցավ։ 22  Աբիայի մնացած գործերը, նրա արարքներն ու խոսքերը գրի են առնված Ադդո+ մարգարեի մեկնաբանություններում։

Ծանոթագրություններ

11։20-22 և 1Թգ 15։2-ում՝ «Մաաքա»։