2 Տարեգրություն 14:1-15
14 Ի վերջո, Աբիան ննջեց իր նախահայրերի հետ+, և նրան թաղեցին Դավթի քաղաքում+, իսկ նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Ասան+։ Ասայի օրերում երկիրը տասը տարի հանգստացավ+։
2 Ասան արեց այն, ինչը բարի ու ճիշտ էր իր Աստծու՝ Եհովայի աչքում։
3 Նա կործանեց օտար զոհասեղաններն+ ու բարձունքները+, ջարդուփշուր արեց սուրբ սյուներն+ ու կոտրեց սուրբ ձողերը+։
4 Նա նաև պատվիրեց Հուդայի բնակիչներին փնտրել+ իրենց հայրերի Աստված Եհովային և պահել օրենքն+ ու պատվիրանները+։
5 Հուդայի բոլոր քաղաքներից նա վերացրեց բարձունքներն ու խնկանոթները+, և նրա օրոք թագավորության մեջ հանգստություն էր տիրում+։
6 Ասան սկսեց Հուդայում բերդաքաղաքներ կառուցել+, քանի որ երկրում խաղաղություն էր տիրում։ Այդ տարիներին ոչ ոք չէր պատերազմում նրա դեմ, որովհետև Եհովան նրան հանգստություն էր տվել+։
7 Նա ասաց Հուդայի բնակիչներին. «Եկեք այս քաղաքները կառուցենք ու նրանց շուրջը պարիսպներ+, աշտարակներ+, երկփեղկ դռներ ու նիգեր+ դնենք։ Երկիրը դեռևս մերն է, որովհետև մենք փնտրեցինք մեր Աստված Եհովային+։ Մենք փնտրեցինք նրան, և նա մեզ ամեն կողմից հանգստություն տվեց»+։ Ուստի նրանք սկսեցին կառուցել և հաջողություն ունեցան+։
8 Ասան մեծ վահան+ ու նիզակ+ կրող երեք հարյուր հազարանոց զորք ուներ Հուդայից+, իսկ Բենիամինից՝ ասպար կրող ու աղեղ+ քաշող երկու հարյուր ութսուն հազարանոց զորք+։ Սրանք բոլորը խիզախ և ուժեղ տղամարդիկ էին։
9 Նրանց դեմ դուրս եկավ եթովպացի+ Զարան մեկ միլիոնանոց զորքով+ ու երեք հարյուր կառքերով և եկավ հասավ մինչև Մարեսա+։
10 Ասան դուրս եկավ նրա դեմ, և նրանք մարտական կարգով շարվեցին Սեփաթա հովտում՝ Մարեսայի մոտ։
11 Ասան կանչեց իր Աստված Եհովային+ ու ասաց. «Ո՜վ Եհովա, քեզ համար դժվար չէ օգնության հասնել ինչպես ուժեղին, այնպես էլ թույլին+։ Օգնի՛ր մեզ, Եհո՛վա, մեր Աստվա՛ծ, չէ՞ որ մենք քեզ ենք ապավինում+ ու քո անունով+ ենք դուրս եկել այս բազմության դեմ։ Եհո՛վա, դո՛ւ ես մեր Աստվածը+։ Թույլ մի՛ տուր, որ մահկանացու մարդը քեզանից զորավոր լինի»+։
12 Եհովան պարտության մատնեց+ եթովպացիներին Ասայի ու Հուդայի առաջ, և եթովպացիները փախուստի դիմեցին։
13 Ասան ու իր մարդիկ հալածեցին նրանց մինչև Գերար+, և եթովպացիներից այնքան մարդ ընկավ, որ նրանցից ոչ մեկը կենդանի չմնաց։ Այդպես նրանք կոտորվեցին Եհովայի+ ու նրա զորքի+ առաջ։ Հուդայի երկրի մարդիկ հսկայական ավար վերցրին+
14 և նվաճեցին Գերարի շուրջը եղող բոլոր քաղաքները, որովհետև Եհովայի հանդեպ ահը+ դրանց բնակիչների վրա էր ընկել։ Նրանք թալանեցին այդ բոլոր քաղաքները, քանի որ շատ ավար կար դրանց մեջ+։
15 Հովիվների վրանների+ վրա էլ հարձակվեցին ու քշեցին տարան+ մեծ թվով ոչխարներ և ուղտեր+, որից հետո վերադարձան Երուսաղեմ։