2 Տարեգրություն 18:1-34
18 Հովսափատը շատ հարստություն ձեռք բերեց ու մեծ փառքի հասավ+, սակայն խնամություն արեց+ Աքաաբի+ հետ։
2 Մի քանի տարի անց նա գնաց Աքաաբի մոտ՝ Սամարիա+։ Աքաաբը նրա և նրա հետ եկած մարդկանց համար մեծ թվով ոչխարներ ու ցլեր զոհաբերեց+ և սկսեց համոզել+ նրան, որ իր հետ Ռամոթ-Գաղաադ+ գնա։
3 Իսրայելի Աքաաբ թագավորը հարցրեց Հուդայի Հովսափատ թագավորին. «Կգա՞ս ինձ հետ Ռամոթ-Գաղաադ»+։ Հովսափատն էլ պատասխանեց. «Ինչպես դու, այնպես էլ ես։ Ինչպես քո ժողովուրդը, այնպես էլ իմ ժողովուրդը։ Մենք քեզ հետ պատերազմելու կգնանք»+։
4 Սակայն Հովսափատն ասաց Իսրայելի թագավորին. «Խնդրում եմ, նախ Եհովայի խոսքը հարցրու»+։
5 Ուստի Իսրայելի թագավորը հավաքեց մարգարեներին+՝ չորս հարյուր մարդու, և հարցրեց նրանց. «Գնա՞նք Ռամոթ-Գաղաադի դեմ պատերազմելու, թե՞ ոչ»+։ Նրանք էլ պատասխանեցին. «Գնա՛, ճշմարիտ Աստվածը այդ քաղաքը թագավորի ձեռքն է մատնելու»։
6 Բայց Հովսափատը հարցրեց. «Այստեղ Եհովայի ուրիշ մարգարե չկա՞+։ Եկեք նրա միջոցով էլ հարցնենք»+։
7 Իսրայելի թագավորը պատասխանեց Հովսափատին+. «Մի մարդ էլ կա+, որի միջոցով կարող ենք հարցնել Եհովային։ Բայց ես ատում եմ նրան+, որովհետև իմ մասին բարի բաներ չի մարգարեանում, այլ միշտ չար բաներ է ասում+։ Նա Ելմայի որդի Միքիան է»+։ Սակայն Հովսափատն ասաց. «Թագավորը թող այդպիսի բան չասի»+։
8 Այդ ժամանակ Իսրայելի թագավորը կանչեց մի պալատականի+ ու պատվիրեց. «Իսկույն այստեղ բեր Ելմայի որդի Միքիային»+։
9 Իսրայելի թագավորն ու Հուդայի Հովսափատ թագավորը, արքայական հանդերձներ հագած+, նստել էին իրենց գահերին՝ Սամարիայի դարպասների մուտքի մոտ՝ կալում, և բոլոր մարգարեները նրանց առջև իրենց մարգարեների պես էին պահում+։
10 Քանանայի որդի Սեդեկիան իր համար երկաթե եղջյուրներ+ սարքեց ու ասաց. «Այսպես է ասում Եհովան+. «Սրանցով պիտի հարվածես ասորիներին, մինչև որ բնաջնջես նրանց»»+։
11 Մյուս բոլոր մարգարեներն էլ նույնը մարգարեացան՝ ասելով. «Գնա՛ Ռամոթ-Գաղաադ, և դու հաջողություն կունենաս+։ Եհովան այդ քաղաքը թագավորի ձեռքն է մատնելու»+։
12 Պատգամաբերը, որ գնացել էր Միքիային կանչելու, ասաց նրան. «Բոլոր մարգարեները միաբերան թագավորի համար բարի են խոսում։ Թող քո խոսքն էլ նրանցից մեկի խոսքի նման լինի+, և դու էլ բարին խոսիր»+։
13 Բայց Միքիան պատասխանեց. «Կենդանի է Եհովան+. ինչ որ իմ Աստվածն ինձ ասի, ես այն եմ խոսելու»+։
14 Եվ երբ նա թագավորի մոտ եկավ, թագավորը հարցրեց նրան. «Մի՛քիա, գնա՞նք Ռամոթ-Գաղաադի դեմ պատերազմելու, թե՞ ոչ»։ Նա էլ պատասխանեց. «Գնա՛ և հաջողություն կունենաս։ Նրանք քո ձեռքն են մատնվելու»+։
15 Այդ խոսքերը լսելով՝ թագավորն ասաց նրան. «Քանի՞ անգամ քեզ երդվել տամ+, որ դու ինձ միայն ճշմարտությունն ասես Եհովայի անունով»+։
16 Ուստի Միքիան ասաց. «Տեսնում եմ, թե ինչպես են բոլոր իսրայելացիները լեռների վրա ցրված, որ ասես հովիվ չունեցող ոչխարներ լինեն+։ Եհովան ասաց. «Սրանք տեր չունեն+։ Թող ամեն մեկը խաղաղությամբ իր տուն վերադառնա»»+։
17 Իսրայելի թագավորն ասաց Հովսափատին. «Քեզ չասացի՞, որ նա իմ մասին բարի բաներ չի մարգարեանա, այլ միայն չար»+։
18 Իսկ Միքիան ավելացրեց. «Ուրեմն լսեցեք Եհովայի խոսքը+. տեսա Եհովային իր գահի վրա նստած+, և երկնքի բոլոր զորքերը+՝ նրա աջ ու ձախ կողմերում կանգնած+։
19 Եհովան հարցրեց. «Ո՞վ կխաբի Իսրայելի Աքաաբ թագավորին, որ նա գնա Ռամոթ-Գաղաադ ու ընկնի այնտեղ»։ Եվ նրանք սկսեցին խոսել. մեկը մի բան էր ասում, իսկ մյուսը՝ մեկ ուրիշ բան+։
20 Ի վերջո, մի ոգի+ դուրս եկավ ու կանգնելով Եհովայի առաջ՝ ասաց. «Ե՛ս կխաբեմ նրան»։ «Ինչպե՞ս»,– հարցրեց Եհովան+։
21 Նա էլ պատասխանեց. «Դուրս կգամ ու սուտ ոգի կդառնամ նրա բոլոր մարգարեների բերանում»+։ Այդ ժամանակ նա ասաց. «Դու կխաբես նրան, ու դա քեզ կհաջողվի+։ Գնա ու այդպես արա»+։
22 Եվ հիմա Եհովան խաբեության ոգի է դրել քո բոլոր մարգարեների բերանում+, իսկ քեզ համար Եհովան չարիք է խոսել»+։
23 Քանանայի որդի+ Սեդեկիան+ մոտեցավ Միքիային+ ու նրա այտին հարվածելով+՝ ասաց. «Այդ ինչպե՞ս Եհովայի ոգին հեռացավ ինձանից, որ քեզ հետ խոսի»+։
24 Միքիան պատասխանեց. «Թե ինչպես, դու կտեսնես այն օրը+, երբ թաքնվես ամենահեռավոր սենյակում»+։
25 Այդ ժամանակ Իսրայելի թագավորը կարգադրեց. «Վերցրե՛ք Միքիային ու հե՛տ տարեք նրան քաղաքագլուխ Ամոնի ու թագավորի որդի Հովասի մոտ+
26 և ասացե՛ք. «Թագավորն այսպես է ասում. «Այս մարդուն բանտում պահեք+ և օրաբաժնից պակաս հաց+ ու ջուր տվեք նրան, մինչև որ ես խաղաղությամբ վերադառնամ»»»+։
27 Այդ խոսքերի վրա Միքիան ասաց. «Եթե դու վերադառնաս խաղաղությամբ, ուրեմն Եհո՛վան չի խոսել ինձ հետ»+։ Ապա ավելացրեց. «Լսեցե՛ք, բոլո՛ր ժողովուրդներ»+։
28 Դրանից հետո Իսրայելի թագավորն ու Հուդայի Հովսափատ թագավորը գնացին Ռամոթ-Գաղաադ+։
29 Իսրայելի թագավորն ասաց Հովսափատին. «Ես կերպարանափոխված+ կռվի մեջ կմտնեմ, իսկ դու քո հանդերձները հագիր»+։ Իսրայելի թագավորը կերպարանափոխվեց, և նրանք կռվի մեջ մտան+։
30 Իսկ Ասորիքի թագավորը հրամայեց իր կառքերի պետերին. «Չպատերազմեք ո՛չ փոքրի և ո՛չ էլ մեծի հետ, այլ միայն Իսրայելի թագավորի հետ»+։
31 Տեսնելով Հովսափատին՝ կառքերի պետերը մտածեցին. «Սա է Իսրայելի թագավորը»+։ Ուստի շուռ եկան, որ նրա դեմ կռվեն։ Եվ երբ Հովսափատը սկսեց օգնության կանչել+, Եհովան օգնեց նրան+. Աստված անմիջապես նրանց հեռացրեց նրա մոտից+։
32 Կառքերի պետերը հասկացան, որ նա չէ Իսրայելի թագավորը, և դադարեցին նրան հետապնդելուց+։
33 Մի մարդ լարեց իր աղեղն ու միամտորեն հարվածեց+ Իսրայելի թագավորին նրա զրահի մասերի միացման տեղից։ Թագավորն ասաց կառապանին+. «Շրջի՛ր կառքը և դո՛ւրս տար ինձ կռվի դաշտից։ Ես ծանր վիրավոր եմ»+։
34 Սակայն այդ օրը պատերազմը սաստկացավ, և այդ պատճառով թագավորը ստիպված էր մինչև երեկո կանգնած մնալ կառքում ասորիների դեմ։ Մայրամուտին նա մեռավ+։