2 Տարեգրություն 2:1-18

2  Սողոմոնը հրամայեց, որ Եհովայի անվան համար+ մի տուն շինեն+ և մի տուն էլ՝ իր թագավորության համար+։  Ուստի Սողոմոնը յոթանասուն հազար բեռնակիրներ և ութսուն հազար քարհատներ ընտրեց լեռներում աշխատելու համար+, իսկ երեք հազար վեց հարյուր հոգու նրանց վրա վերակացուներ դրեց+։  Բացի այդ, Սողոմոնը մարդիկ ուղարկեց Տյուրոսի Քիրամ+ թագավորի մոտ՝ ասելով. «Դու լավ հարաբերություններ ես ունեցել իմ հայր Դավթի հետ+ ու նրան մայրու գերաններ ես ուղարկել, որպեսզի իր համար բնակվելու տուն շինի։  Իսկ հիմա ես պատրաստվում եմ իմ Աստված Եհովայի անվան+ համար տուն կառուցել+ և այն սրբացնել+ նրա համար, որպեսզի նրա առաջ ամեն առավոտ ու երեկո+, շաբաթ օրերին+, նորալուսիններին+ և մեր Աստծու՝ Եհովայի տոների+ ժամանակ անուշահոտ խունկ+ վառեմ, մշտապես հացեր+ ու ողջակեզներ մատուցեմ։ Սա դարեդար կանոն պիտի լինի+ Իսրայելի համար։  Տունը, որ կառուցելու եմ, մեծ է լինելու+, որովհետև մեր Աստվածը մեծ է մնացած բոլոր աստվածներից+։  Ո՞վ զորություն ունի նրա համար տուն շինելու+, չէ՞ որ նույնիսկ երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող պարունակել նրան+, և ո՞վ եմ ես+, որ նրա համար տուն կառուցեմ. չէ՞ որ միայն այն բանի համար, որ նրա առաջ զոհերի ծուխը վեր հանեմ+։  Դրա համար էլ ինձ մոտ մի վարպետ ուղարկիր, որը կկարողանա ոսկու, արծաթի, պղնձի+, երկաթի հետ աշխատել, հմուտ լինի ծիրանիով ներկված բրդի, մուգ կարմիր ու կապույտ թել գործածելու մեջ, կկարողանա փորագրություններ անել, որպեսզի աշխատի ինձ մոտ՝ Հուդայում ու Երուսաղեմում գտնվող վարպետների հետ, որոնց իմ հայր Դավիթն է նշանակել+։  Լիբանանից+ ինձ մայրու+, գիհու+ ու սանտալի+ գերաններ ուղարկիր, որովհետև, ինչպես ինձ հայտնի է, քո ծառաները Լիբանանի+ ծառերը կտրել գիտեն։ Իմ ծառաները քո ծառաների հետ կաշխատեն,  որպեսզի ինձ համար մեծ քանակությամբ գերաններ պատրաստեն, քանի որ այն տունը, որ կառուցելու եմ, մեծ ու փառահեղ է լինելու։ 10  Քո ծառաներին՝ փայտ հավաքողներին ու ծառ կտրողներին, որպես կերակուր քսան հազար քոռ+ ցորեն, քսան հազար քոռ գարի, քսան հազար մար գինի+ ու քսան հազար մար յուղ կտամ»։ 11  Տյուրոսի+ Քիրամ թագավորը նամակով պատասխանեց Սողոմոնին. «Իր ժողովրդի հանդեպ սիրուց մղված+՝ Եհովան քեզ թագավոր կարգեց նրա վրա»+։ 12  Քիրամը նաև գրեց. «Օրհնյալ լինի Եհովան՝ Իսրայելի Աստվածը+, որը ստեղծել է երկինքն ու երկիրը+, որ նա Դավիթ թագավորին իմաստուն որդի է տվել՝ խոհեմությամբ ու հասկացողությամբ+ օժտված, որը պիտի մի տուն կառուցի Եհովայի համար և մի տուն էլ իր թագավորության համար+։ 13  Ահա քեզ մոտ եմ ուղարկում մի հմուտ ու բանիմաց մարդու, որին Քիրամ-​Աբի+ են անվանում։ 14  Նրա մայրը Դանի սերնդից է, իսկ հայրը տյուրոսցի է։ Նա ոսկու, արծաթի, պղնձի+, երկաթի, քարերի+ ու գերանների հետ աշխատելու փորձ ունի, կարող է աշխատել ծիրանիով ներկված բրդով+, կապույտ թելով+, բարձրորակ+ կտորով, մուգ կարմիր մանվածքով+։ Կարող է նաև ամեն տեսակ զարդեր փորագրել+ ու իրեն տրված ցանկացած հանձնարարություն կատարելու հնարը գտնել+։ Նա կաշխատի քո վարպետների և քո հոր՝ իմ տեր Դավթի վարպետների հետ։ 15  Իսկ այն ցորենը, գարին, յուղն ու գինին, որ իմ տերը խոստացել է, իր ծառաներին թող ուղարկի+։ 16  Մենք Լիբանանում ծառեր կկտրենք+, ինչքան որ քեզ հարկավոր է+, ու դրանցից լաստեր սարքելով՝ ծովի վրայով կբերենք քեզ մոտ+՝ Հոպպե+, և դու դրանք Երուսաղեմ կփոխադրես»։ 17  Սողոմոնը հաշվեց բոլոր այն տղամարդկանց, ովքեր նրա հայր Դավթի անցկացրած մարդահամարից+ հետո պանդխտացել էին Իսրայելի երկրում+։ Նրանց թիվն էր հարյուր հիսուներեք հազար վեց հարյուր հոգի։ 18  Նրանցից յոթանասուն հազարին նա բեռնակիրներ+ դրեց, ութսուն հազարին՝ լեռներում քարհատներ+, և երեք հազար վեց հարյուրին վերակացուներ նշանակեց մարդկանց աշխատանքը հսկելու համար+։

Ծանոթագրություններ