2 Տարեգրություն 23:1-21
23 Յոթերորդ տարում Հովիադան+, քաջություն դրսևորելով, ուխտ կապեց հարյուրապետների+ հետ՝ Հերոամի որդի Ազարիայի, Հովհանանի որդի Իսմայելի, Օբեդի որդի Ազարիայի, Ադայիայի որդի Մաասիայի ու Զեքրիի որդի Ելիսաֆատի հետ։
2 Նրանք շրջեցին Հուդայով մեկ, Հուդայի բոլոր քաղաքներից հավաքեցին ղևտացիներին+ ու Իսրայելի ազգատոհմերի+ գլուխներին+ և եկան Երուսաղեմ։
3 Ամբողջ ժողովը ճշմարիտ Աստծու տանը+ թագավորի հետ ուխտ կապեց+, որից հետո Հովիադան ասաց նրանց.
«Հիմա թագավորի որդին+ պիտի թագավորի+, ինչպես որ Եհովան է խոստացել Դավթի որդիների համար+։
4 Այսպես կանեք. ձեր մեկ երրորդը՝ քահանաներից+ ու ղևտացիներից+, ովքեր գալու են շաբաթ օրը+, թող դռնապաններ+ լինեն,
5 մեկ երրորդը թող լինի թագավորի տանը+, մեկ երրորդն էլ՝ Հիմքի դարպասի մոտ+, իսկ ամբողջ ժողովուրդը թող լինի Եհովայի տան գավիթներում+։
6 Ոչ մեկին չթողնեք Եհովայի տուն մտնել+, բացի քահանաներից ու ծառայություն անող ղևտացիներից+։ Միայն նրանք կարող են մտնել, որովհետև սուրբ են+, իսկ ամբողջ ժողովուրդը թող իր պարտականությունները կատարի Եհովայի առաջ։
7 Ղևտացիները թող թագավորի չորս կողմը կանգնեն+՝ ամեն մեկի զենքը իր ձեռքին, և ով որ փորձի տուն մտնել, սպանեք նրան։ Թագավորի հետ եղեք, երբ նա ներս է գալիս ու դուրս է գնում»։
8 Ղևտացիներն ու ամբողջ Հուդան արեցին այնպես, ինչպես որ Հովիադա+ քահանան հրամայեց+։ Նրանցից ամեն մեկը վերցրեց իր մարդկանց՝ թե՛ շաբաթ օրը եկողներին և թե՛ շաբաթ օրը գնացողներին+, քանի որ Հովիադա քահանան ջոկատներին+ չէր ազատել իրենց ծառայությունից։
9 Այնուհետև Հովիադա քահանան հարյուրապետներին+ տվեց Դավիթ թագավորի+ նիզակները, ասպարներն ու կլոր վահանները+, որոնք ճշմարիտ Աստծու տան մեջ էին+։
10 Բոլոր մարդկանց+՝ ամեն մեկը զենքն իր ձեռքին, կանգնեցրեց տան աջ կողմից մինչև տան ձախ կողմը, զոհասեղանի ու տան մոտ՝ թագավորի շուրջբոլորը։
11 Հետո նրանք դուրս բերեցին թագավորի որդուն+, նրա գլխին դրեցին թագն+ ու Վկայությունը+ և նրան թագավոր դարձրին։ Հովիադան և նրա որդիներն օծեցին+ նրան ու բացականչեցին. «Կեցցե՛ թագավորը»+։
12 Երբ Գոթողիան լսեց ժողովրդի ձայնը, որը վազում էր ու թագավորին գովաբանում+, անմիջապես գնաց ժողովրդի մոտ՝ Եհովայի տուն,
13 և տեսավ թագավորին՝ կանգնած իր սյուների+ կողքին՝ մուտքի մոտ, իսկ նրա կողքին իշխաններն+ ու փողհարներն+ էին։ Երկրի ողջ ժողովուրդն ուրախանում էր+ ու փողերն էր հնչեցնում+, նրանց հետ էին նաև երգիչները+՝ իրենց նվագարաններով, և նրանք, ովքեր ղեկավարում էին գովերգությունների կատարումը։ Այդ ժամանակ Գոթողիան պատռեց իր հանդերձներն ու բղավեց. «Դավադրությո՜ւն։ Դավադրությո՜ւն»+։
14 Հովիադա քահանան դուրս բերեց զորքերի վրա նշանակված հարյուրապետներին ու նրանց հրամայեց. «Դո՛ւրս տարեք նրան շարքերի միջից+, և ով որ գնա նրա հետևից, սրով սպանեք» (քանի որ քահանան ասել էր. «Եհովայի տանը չսպանեք նրան»)։
15 Ուստի Գոթողիային բռնեցին և տարան արքունական տուն մտնող ձիերի դարպասի մոտ ու այնտեղ սպանեցին+։
16 Այնուհետև Հովիադան ուխտ կապեց ողջ ժողովրդի, թագավորի և իր միջև, որպեսզի նրանք Եհովայի ժողովուրդը լինեն+։
17 Դրանից հետո բոլոր մարդիկ եկան Բահաղի տուն, քանդեցին այն+, ջարդուփշուր արեցին նրա զոհասեղաններն+ ու պատկերները+, իսկ Բահաղի քահանա Մատթանին+ զոհասեղանների առաջ սպանեցին+։
18 Այդ ժամանակ Հովիադան Եհովայի տան ծառայությունը հանձնեց քահանաների ու ղևտացիների ձեռքը, որոնց Դավիթը+ Եհովայի տանը ծառայություն կատարելու համար խմբերի էր բաժանել, որպեսզի, ինչպես գրված է Մովսեսի օրենքում+, ողջակեզներ մատուցեին Եհովային ցնծությամբ ու երգերով՝ Դավթի սահմանած կարգի համաձայն։
19 Նա դռնապաններ+ կանգնեցրեց Եհովայի տան դարպասների մոտ+, որպեսզի որևէ բանում անմաքուր եղողը չմտնի այնտեղ։
20 Նա իր հետ վերցրեց հարյուրապետներին+, մեծատոհմիկներին, ժողովրդի իշխաններին ու երկրի ողջ ժողովրդին, որպեսզի թագավորին Եհովայի տնից դուրս ուղեկցեն+։ Եվ անցնելով վերին դարպասի միջով՝ նրանք արքունական տուն մտան ու թագավորին նստեցրին թագավորական գահին+։
21 Երկրի ողջ ժողովուրդն ուրախացավ+, և քաղաքը խաղաղվեց։ Իսկ Գոթողիային սրով սպանեցին+։